Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռու­սաս­տա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը ԵԱՏՄ-ում նշա­նա­կում է, որ Մոսկ­վան հա­վա­նա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ գնա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րում խա­ղում է առա­ջին ջու­թա­կի դե­րը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

russian.eurasianet.org-ն «ԵԱՏՄ-ն շրջվում է դեպի Արևելք, բայց դա ձեռնտու է նրա ոչ բոլոր անդամներին» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԱՏՄ-ն գործընկերներ է փնտրում Ասիայում, և պարզ չէ, թե արդյոք դա ընդամենը ցանկություն է գրգռել Արևմուտքին, թե շահավետ առևտրային քաղաքականություն է:

 Ռուսաստանը շատ բաներ կարող է վաճառել Վիետնամին, բայց ԵԱՏՄ-ի` նրա ավելի փոքր գործընկերները չեն օգտվելու այս արևելա-ասիական երկրի հետ կնքած ազատ առևտրի պայմանագրից: 

Ռուսաստանի կողմից համակարգվող Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս տարի սկսել է ակտիվորեն ընդլայնել իր հարաբերությունների շրջանակը: 

Ստորագրվել են ազատ առևտրի պայմանագրեր Սերբիայի և Սինգապուրի հետ, քննարկվում է նույնը իրականացնելու ծրագիրը Հնդկաստանի հետ: 

Անցյալ ամսվա վերջին ուժի մեջ է մտել Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: 

Բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ: Լուրեր են պտտվում, որ ԵԱՏՄ-ն ուսումնասիրում է նաև Եգիպտոսի և Թուրքիայի հետ ազատ առևտրի հեռանկարները: 

Ինչպե՞ս է բաշխվելու այս երկրների հետ առևտրից ստացված շահույթը ԵԱՏՄ անդամ հինգ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև: Հիմնվելով ԵԱՏՄ-ի ստեղծումից մեկ տարի անց ստորագրված և 2016 թվականին ուժի մեջ մտած Վիետնամի հետ կնքված ազատ առևտրի պայմանագրի փորձի վրա՝ կարելի է միայն կանխատեսումներ անել: 

Այդ համաձայնագիրը խթան է հաղորդել առևտրին, չնայած օգուտները եղել են անհավասար, և մինչ հիմա առավելապես շահել է Վիետնամը: Մինչև 2011 թվականը այն երկրները, որոնք հետագայում դարձել են ԵԱՏՄ անդամներ, հիմնականում ունեցել են դրական առևտրային հաշվեկշիռ Վիետնամի հետ, այսինքն՝ նրանք ավելի շատ արտահանել են Վիետնամ, քան ներմուծել այնտեղից:

Համաշխարհային բանկի տվյալներով, հետագա տարիներին առևտրաշրջանառության կառուցվածքը փոխվել է հակառակ ուղղությամբ, և 2018 թվականին առևտրային դիսբալանսը հասել է 1,3 միլիարդ դոլարի:

Առևտրային դիսբալանսը պարտադիր չէ, որ միշտ բացասական երևույթ լինի: Թերևս ԵԱՏՄ անդամ երկրները ավելի շատ են ներկրում Վիետնամից, քանի որ առևտրային պայմանագիրը նրանց թույլ է տալիս ավելի մեծ շահույթ բերող ապրանքներ գնել Վիետնամում, քան այլ երկրներում: 

Իսկ Վիետնամը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է արտադրության լոկոմոտիվ: Առաջին հերթին Ղազախստանն է էականորեն օգտվել այդ պայմանագրից: 

Ղազախստանի արտահանումը Վիետնամ 2015 թվականից աճել է և մոտ 10 միլիոն դոլարից հասել միջինը մոտ 226 միլիոն դոլարի, ինչը հիմնականում պայմանավորված է օգտակար հանածոներով, ինչպիսիք են կապարն ու ցինկը: 

Ռուսաստանի արտահանումը Վիետնամ նույնպես աճել է ազատ առևտրի պայմանագրի կնքումից հետո՝ 2014 թվականի 1,4 միլիարդ դոլարից հասնելով մինչև մոտ 2,4 միլիարդ դոլարի, սակայն Վիետնամից ներկրումը Ռուսաստան էլ ավելի է աճել` 2,3-ից հասնելով 3,6 միլիարդ դոլարի: 

ԵԱՏՄ-ի կողմից մաքսատուրքերի իջեցումը վիետնամական տեխնոլոգիական ապրանքների համար, ինչպիսիք են հեռարձակման սարքավորումները և համակարգչային պրոցեսորները, օգնել է Վիետնամին ավելացնել իր արտահանումը Ռուսաստան: 

Բայց փոքր (և բնական պաշարներով ոչ շատ հարուստ) երկրները, ինչպես, ասենք, Ղրղզստանը, Վիետնամի հետ համաձայնագրից էական օգուտներ չեն ստացել: 

Հայաստանի դեպքում Վիետնամ արտահանումը չի աճել, իսկ ներմուծումը (հիմնականում տեխնոլոգիական բաղադրիչներ) ավելի քան կրկնապատկվել է և 2018 թվականին կազմել է մոտ 50 միլիոն դոլար: 

Ռուսաստանի գերիշխանությունը ԵԱՏՄ-ում նշանակում է, որ Մոսկվան հավանական գործընկերների հետ գնային բանակցություններում խաղում է առաջին ջութակի դերը: 

Տիպիկ օրինակ է այն, որ ալկոհոլը և սպիրտային խմիչքները, որոնք կազմում են Հայաստանի արտահանման զգալի մասը, չկան Վիետնամի հետ առևտրային համաձայնագրում, իսկ ծխախոտը, որը ևս Հայաստանի կարևոր արտահանման արտադրանք է, Վիետնամ է ներկրվում բարձր մաքսատուրքերով: 

Իսկ ահա հեղուկացված բնական գազը (մի ռեսուրս, որից Ռուսաստանը հսկայական քանակությամբ ունի), ի տարբերություն ալկոհոլի, առևտրային համաձայնագրով 2020 թվականից Վիետնամ կարտահանվի առանց մաքսատուրքերի: Ինչ վերաբերում է Սինգապուրին, ապա դժվար է ասել, թե ինչպես են ԵԱՏՄ երկրները օգտվելու նրա հետ ազատ առևտրի համաձայնագրից: 

Բանն այն է, որ Սինգապուրը աշխարհի ամենաբաց տնտեսություններից մեկն է, որտեղ ներմուծման միջին տուրքը կազմում է ընդամենը 0,19% (համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Ռուսաստանում այն եղել է 5%): 

Եթե համաձայնագիրը ստորագրելու հիմնական նպատակը այլ երկրների հետ առևտրի զարգացումն է (հատկապես այդ երկրներ անվճար արտահանման համար), Սինգապուրը, ամենայն հավանականությամբ, կշահի այդ համագործակցությունից, այսինքն՝ կստանա արտոնյալ մուտք դեպի ԵԱՏՄ շուկաներ, և հազիվ թե որևէ դրական փոփոխություն լինի ԵԱՏՄ երկրների արտահանման խթանման համար:

 Այլ խոսքերով ասած՝ Սինգապուրն առանց այդ համաձայնագրի էլ չէր խոչընդոտում իր շուկա ապրանքներ մատակարարելը այնպիսի երկրների համար, ինչպես, օրինակ՝ Հայաստանը: Իհարկե, կան նաև այլ առավելություններ: 

Ազատ առևտրի համաձայնագիրը կարող է նվազեցնել ոչ գումարային խոչընդոտները և խթանել կապիտալի հոսքը առևտրային գոտիների միջև: 

Ներդրումային համաձայնագրերը կարող են ընդլայնել երկկողմ ներդրումային գործընկերությունը: 

Սինգապուրի հետ պայմանագիրը առևտրի առումով ավելի հավանական է, որ ավելացնի սինգապուրյան արտահանումը ԵԱՏՄ երկրներ, և օգուտները այս դեպքում նույնիսկ ավելի միակողմանի են լինելու, քան ԵԱՏՄ-ի և Վիետնամի համագործակցության դեպքում է: 

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը ձեռնտու են միության առավել մեծ տնտեսություններին ՝ Ռուսաստանին և Ղազախստանին: 

Բացի դա, այդ պայմանագրերը թույլ են տալիս Մոսկվային հայտարարել, որ կատարում է իր խոստումը՝ հետ է կանգնում Արևմուտքից և հայացքը ուղղում է դեպի Արևելք:

Կամո Խաչիկյան

Մատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»
Ամենադիտված