Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Եղիազարյան. թավշյա չ՛արդարադատության առաջին զոհը. Արամ Անտինյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով շուրջ մեկ տարի առաջ՝ 44-օրյա հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքին՝ զուգահեռ անցկացնելով նրա մահվան և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ապօրինի կալանավորման հետ։

 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շուրջ մեկ տարի առաջ՝ 2019թ.-ի հունվարի 26-ին, 44-օրյա հացադուլից հետո բանտում մահացավ Haynews.am կայքի պատասխանատու, արցախյան ազատամարտի հաշմանդամ Մհեր Եղիազարյանը: Եղիազարյանն ընդամենը 50 տարեկան էր. կալանավորվել էր մահվանից շուրջ երկու ամիս առաջ՝ խարդախություն կատարելու ենթադրյալ հանցանքի համար, սակայն նա այդպես էլ չընդունեց մեղքը՝ պնդելով, որ իր դեմ ուղղորդված քննություն է ընթանում:

 

Մհեր Եղիազարյանի մահը «սառը ցնցուղ» էր հանրության համար, քանի որ իշխանափոխությունից հետո, պատասխանատու մարմինների և, այսպես կոչված, իրավապաշտպան կազմակերպությունների տոտալ լռության պայմաններում, անմեղ մարդ մահացավ բանտում՝ 44 օր շարունակ սովի մատնվելու արդյունքում: Իսկ Եղիազարյանն անմեղ էր, քանի որ նրա մեղավորությունն այդպես էլ չապացուցվեց:

Այս պատմության մեջ ամենազարհուրելին այն է, որ թե՛ Եղիազարյանի փաստաբանները, թե՛ լրատվամիջոցները բազմիցս ահազանգել են նրա՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության և վատթարացող առողջական վիճակի մասին, բայց դատարանը մերժել էր խափանման միջոցի փոփոխության հայցը՝ անազատության մեջ պահելով մեղքը չապացուցված մարդուն, մինչդեռ այն նույն դատարանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունքում ազատ էր արձակել պետության վրա հարձակված, երեք ոստիկան սպանած և պատանդներ պահած զինված խմբավորման անդամներին:

Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի պատմության առաջին դեպքն է, երբ բանտում հացադուլի հետևանքով մարդ մահացավ: Եվ որքան էլ իրավասուներն արդարանան, թե մահկանացուն կնքելու պահին նա դուրս էր եկել հացադուլից, անհերքելի է, որ Եղիազարյանի մահը հացադուլի հետևանք էր: Եվ բժշկական կրթություն հարկավոր չէ հասկանալու համար, թե 44 օրյա քաղցը ինչ հետևանքներ կարող է ունենալ բազմաթիվ հիվանդություններ ունեցող, պատերազմի հաշմանդամի ճակատագրի վրա:

Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանի պատմության մեջ բանտում լրատվամիջոցի ներկայացուցչի մահվան առաջին դեպքն է՝ այն էլ առանց դատավճռի և ապացուցված մեղքի: Սա մեր պետության, դատական ու քաղաքական իշխանության ամոթն է:

Եղիազարյանի մահվանից անցել է շուրջ մեկ տարի, բայց նրան ապօրինաբար կալանքի տակ պահած և խոշտանգելով մահվան հասցրած ողբերգության պատասխանատուներից ու մեղավորներից որևէ մեկը այդպես էլ մինչ օրս չի պատժվել:

Երևի ճակատագրի հեգնանքն է, որ այս աղաղակող ապօրինությունն ու ողբերգությունը տեղի ունեցավ իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանության օրոք, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը անընդհատ հայտարարում է, թե «նոր Հայաստանում» մարդը արժեք է: Մինչդեռ Մհեր Եղիազարյանի ողբերգական մահը հակառակի մասին է վկայում:

Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցածը հիշեցի Հաց բերողի մահվան պատճառների և մեղավորների մասին չդադարող և, հատկապես, վերջին օրերին ակտիվացած խոսակցությունների ֆոնին: Այսօր էլ նրա մահվան մեջ նոր իշխանությունները մեղադրում են նախորդներին, նախորդները արդարանում են՝ կատարվածի պատասխանատունը դնելով նորերի «թևի տակ» հանգրվանածների ուսերին:

Մինչդեռ բոլորը՝ թե՛ այսպես կոչված նորերը, թե՛ նախկիները և թե՛ գործող իշխանության կցորդը դարձած իրավապաշտպանները, մոռացության են մատնել Մհեր Եղիազարյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը՝ անտեսելով այն փաստը, որ եթե Հաց բերողի գործած ապօրինությունն անհերքելի էր և խնդիրը միայն նման առողջական խնդիր ունեցող մարդուն անազատության մեջ պահելն էր, ապա Մհեր Եղիազարյանի մեղքն անգամ չէր ապացուցվել և ի տարբերություն Հաց բերողի, Եղիազարյանը մահացավ բանտում՝ հացադուլի հետևանքով սրված հիվանդությունների պատճառով:

Մհեր Եղիազարյանը, այսպես կոչված, թավշյա Հայաստանի առաջին զոհն է: Եվ գործող իշխանության ներկայացուցիչները և նրանց սպասարկող «իրավապաշտպանները» Հաց բերողի հետ տեղի ունեցած ողբերգության մասին բարոյախրատական ճառեր ունենալուց առաջ, պարտավոր են բարձրաձայնել Եղիազարյանի մահվան հանգամանքների ուսումնասիրման և մեղավորների պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ իրենք ևս հանցակից են: Մհեր Եղիազարյանը հենց նրանց լռության և թավշյա չ՛արդարդատության զոհն է:

Եղիազարյանի մահն ապացուցեց, որ չնայած Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական ելույթներին, Հայաստանը հեռու է օրենքի գերակայության երկրի լինելուց, քանզի օրենքը՝ որպես մահակ, իսկ նախնական կալանքը՝ վրեժխնդրության գործիք է դարձել Փաշինյանի ձեռքում:

Ասվածի ամենաթարմ ապացույցը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված անհեթեթ և չպատճառաբանված մեղադրանքն ու ապօրինի կալանքն է, որի հակաօրինականությունն ապացուցված փաստ է որակել անգամ տոտալ ճնշումների արդյունքում Բաբայանին կալանավորելու որոշում կայացրած դատարանը: Արսեն Բաբայանը ծանր մեղադրանքով, ավելի քան մեկ շաբաթ է՝ գտնվում է անազատության մեջ, բայց որևէ մեկը չի հասկանում, թե ինչ հանցանք է նա կատարել:

«Վնգստացող դատավորների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դատարանների մուտքերն արգելափակելու կոչից ու դատական իշխանության վրա գործադրվող բացահայտ ճնշումներից հետո ակնհայտ է, որ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է, իսկ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է:

Հայաստանը երբեք էլ չի ունեցել դատական անկախ համակարգ, բայց եթե նախկինում համակարգը գործել է որոշակի տրամաբանության և օրենքների ու ընթացակարգերի արտաքուստ պահպանման պահամաններում, այժմ դատական համակարգը պատանդ է դարձել մեկ մարդու ձեռքին: Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ու նա կանգ չի առնելու իշխանության բոլոր ճյուղերն իրենց ենթարկելու ճանապարհին:

Ուստի, ստեղծված իրավիճակը հիմք է տալիս կանխատեսելու, որ Մհեր Եղիազարյանը թեև թավշյա «արդարադատության» առաջին, բայց, ցավոք, վերջին զոհը չէ: Հաջորդը, ըստ ամենայնի, գեներալ Մանվելն է լինելու, որին բարոյապես ոչնչացնելուց զատ, գործող իշխանությունը բանտում պահելով հասցնում է մահվան՝ անկախ այն հանգամանքից, որ նրան վերագրված հանցանքների զգալի մասը հիմնազուրկ լինելու հետևանքով այդպես էլ տեղ չգտան մեղադրանքում:

Եվ ակնհայտ է, որ այս կործանարար շրջապտույտը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը համարժեք ու սթափ գնահատական չի տվել Նիկոլ Փաշինյանի ու նրա «ատելության կուսակցության» գործողություններին: Ժողովրդին ծառայելու խոստումներով իշխանության եկած, բայց սեփական բարեկեցության ու գոյության երկարաձգման հարց լուծող իշխանությունը հիմա զբաղված է դատական իշխանություն իրեն հնազանդեցնելով, որի վկայությունն են Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացները:

Եվ Մհեր Եղիազարյանի ողբերգական մահն ու Արսեն Բաբայանի ապօրինի կալանավորումը հուշում են, որ այս երկու անմեղ մարդու կարգավիճակում կարող է հայտնվել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ մեր երկրում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ սկզբունք և ո՛չ էլ արվող քայլերի հետևանքները գիտակցելու ողջամտություն»:

Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված