Վերա Բրեժնեւան մերկացել է Maxim-ի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի երգչուհին զարդարել է տղամարդկանց ռուսական ամսագրի շապիկը: Բրեժնեւան որոշել է ուրախացնել ուժեղ սեռի ներկայացուցիչներին եւ մասնակցել է անկեղծ նկարահանումներին:

Facebook-ի իր էջում պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի կինը տեղադրել է ռուսական Maxim ամսագրի շապիկի լուսանկարը, որում ինքն ամբողջովին մերկ է: Լուսանկարում Վերան պատկերված է մինչեւ գոտկատեղ՝ առանց կրծկալի: Սակայն ՎԻԱ Գրայի նախկին երգչուհին ձեռքերով ծածկել է մերկ կուրծքը:
«Երկրի ամենասեքսուալ կինը՝ Վերա Բրեժնեւան, նորից զարդարել է տղամարդկանց ամենաընթերցվող ամսագրի շապիկը»,- մակագրել է Վերան լուսանկարը: