Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենց նոր. Ժիրայր Սեֆիլյանը բանտից հողարդագրություն է տարածել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից սեպտեմբերի 9-ին, աջակցության ակնկալիքով, ուղերձ է հղել «Հայկական վերածնունդի» Տորոնտոյի խորհրդաժողովի մասնակիցներին: Նշենք, որ խորհրդաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Կանադայի Տորոնտո քաղաքում եւ նվիրաված է եղել Հայաստանում հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից իրականացված ակցիայից հետո ձեւավորված իրավիճակին:

Սեֆիլյանի ուղերձի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, Ողջունում եմ ձեզ և արգասաբեր աշխատանք եմ մաղթում ձեր պատասխանատու նախաձեռնության գործում: Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները կարող են խթան դառնալ ազգովի սթափվելու, համախմբվելու և պետությունը համազգային կամքի կենտրոնի վերածելով՝ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ալիքը նրա առաջնորդությամբ թամբելու համար:

Երազանքի մակարդակի նպատակներ, այսօրվա իրականության կաղապարները հաղթահարող միտք, հաստատակամություն, աշխատանք և, ամենակարևորը, հավատ՝ ահա մեր գլխավոր աջակիցները: Ապրիլյան քառօրյան և «Սասնա Ծռեր»-ի ընդվզումը ցույց տվեցին, որ գաղութացված և չկայացած պետության կառավարման համակարգի մեջ, որտեղ հաստատված է ժողովրդի իրավունքն ու կամքը բռնությամբ ճնշող ոստիկանապետական ռեժիմ և զրոյացված է դասական քաղաքական գործունեության հնարավորությունը, չեն կարող լուծվել այդ նույն համակարգի պրոբլեմները: Անհրաժեշտ է համազգային կամքի կենտրոնը սկսել ձևավորել առկա համակարգից դուրս և պայքարել պետության ներսում այն հաստատելու համար: Պայքարել ոչ թե համակարգի կանոններին ենթակա կուսակցական դաշինքներ կազմելով և վարչախմբին լեգիտիմացնող ընտրությունների վրա կյանքից էլ թանկ ժամանակ ու ժողովրդային ռեսուրս ծախսելով, այլ ազգային-ազատագրական վերկուսակցական շարժում ծավալելով և կառավարման զուգահեռաբար գործող մարմիններ ձևավորելով, ինչի առաջնային խնդիրը պետք է լինի վարչախմբի հեռացումը ժողովրդի կամքի պարտադրմամբ:

Կրկին ողջունում եմ ձեր ձեռնարկումը և հորդորում եմ աճապարել, քանի որ արդեն կորցնում ենք դիմադրության ներուժը: Կից ներկայացնում եմ առկա ճգնաժամային վիճակի հաղթահարման վերաբերյալ իմ նկատառումները և առաջարկությունները: Նկատառումներ և առաջարկություններ Իմ պայքարակից ընկերներն իրենց ելույթներում համապատասխան գնահատական կտան Հայաստանում ձևավորված իրավիճակին, ինչպես նաև կներկայացնեն մեր տեսակետները ապագա Հայաստանի տեսլականի և առկա իրավիճակը հաղթահարելու ու դեպի այդ տեսլականը գնալու ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Հետևաբար, ես կփորձեմ Խորհրդաժողովին մասնակցող և Հայաստանի հոգս ու ցավով ապրող մեր արտերկրաբնակ հայրենակիցներին ներկայացնել մեր նկատառումներն ու առաջարկությունները, որոնք, կարծում եմ, արդյունավետ կդարձնեն նրանց մասնակցությունը Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության համար մղվող պայքարում:

Նկատառումներ. Բարեբախտաբար, «Սասնա Ծռեր»-ի օրինակը ցույց տվեց, որ Հայաստանում դեռևս կա մարդկանց մի տեսակ, որը պատրաստ է անձնուրացաբար տեր կանգնելու մեր երկրին: Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի նկատմամբ և Հայաստանի ներսում իրականացված քաղաքականությունը երկիրը հասցրել է մարդաթափության այնպիսի վիճակի, որի հետևանքով մենք մոտեցել ենք ինքնուրույն պետություն պահպանելու համար անհրաժեշտ բնակչության քանակը կորցնելու սահմանին: Փառք աստծո, դեռ այդ սահմանը չենք հատել: Սակայն վտանգավոր գծի վրա ենք: Ուստի մերօրյա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի պետք է գուրգուրանքով վերաբերել, նկատի ունենալով, որ նա մեր ազգի և Հայրենիքի հարատևությունն ապահովող այն ռազմավարական գործոնն ու կապիտալն է, որի բացակայության պարագայում դատապարտված ենք լինելու:

Անցած տարիների ընթացքում մենք՝ որպես քաղաքական ուժ, համառորեն փորձել ենք միավորել Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչներին՝ նպատակ ունենալով լայն ճակատ ձևավորել մեր ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ, բայց տարաբնույթ պատճառներով հաջողության չենք հասել: Սակայն այժմ՝ «Սասնա Ծռեր»-ի սթափեցուցիչ և հուժկու արարքից հետո, աննախադեպ հնարավորություն է ստեղծվել այդ ճակատը ձևավորելու համար: «Սասնա Ծռեր»-ի արարքի շնորհիվ ստեղծված իրավիճակում բնական ընտրազատում տեղի ունեցավ: Ուստի այդ, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հանգամանքների հաշվառմամբ ճակատը պետք է կազմավորել այն գործիչներից, ովքեր համարձակորեն աջակցել են «Սասնա Ծռեր»-ին: Ճակատը իր նպատակին հասնելու համար պետք է որդեգրի անցնցում և անարյուն մարտավարություն՝ հիմնականում օգտվելով քաղաքացիական անհնազանդության զինանոցից: Նկատի ունենալով գործող ռեժիմի ավտորիտար, իսկ մերթ ընդ մերթ՝ բռնատիրական բնույթը, փաստում ենք, որ մեր նպատակին չենք կարողանալու հասնել առանց արտերկրաբնակ հայության մասնակցության և աջակցության: Անշուշտ, ավանդական կազմակերպություններից նման հույսեր փայփայելը, մեղմ ասած, անլրջություն կլիներ բոլորիս հայտնի պատճառներով: Ուստի այդ լրջագույն պատասխանատվությունը իրենց վրա պետք է վերցնեն ավանդական կազմակերպություններից դուրս գտնվող հայտնի արվեստագետները, հաջողակ մասնագետները և ազդեցիկ գործիչները:

Բնականաբար, նրանց թվում առաջին հերթին տեսնում եմ ձեզ՝ այս խորհրդաժողովի արտերկրաբնակ մասնակիցներիդ: Անձամբ շատ լավ գիտակցում եմ, թե ինչքան դժվար բան եմ ակնկալում ձեզանից: Վստահեցնում եմ, որ նման հորդոր-խնդրանքով չէի դիմելու ձեզ, եթե այսօր գոյություն ունենար ինքնիշխան ոգով ու մտքով հայ քաղաքական շերտ: Սակայն այն դեռևս խմորման փուլում է, ուստի ձեզանից է ակնկալիքը: «Սասնա Ծռեր»-ի արարքի շնորհիվ ստեղծված իրավիճակը պետք է խթան դառնա, որ դու՛ք ստանձնեք պատասխանատվությունը, մինչև նշածս հայ քաղաքական շերտը կհասունանա: Համոզված եմ, որ պայքարն ավարտվելու է հաղթանակով, և Հայաստանում ջախջախվելու է մեր երկիրը կեղեքող ռուսական կայսրության գաղութատիրական-գործակալական համակարգը:

Առաջարկություն Պայքարին մասնակցելու և աջակցելու պատասխանատվություն ստանձնող մեր արտերկրաբնակ հայրենակիցներին առաջարկում եմ միավորվել և ստեղծել մի կազմակերպական օղակ՝ «Ինքնիշխան և Ժողովրդավար Հայաստանի բարեկամներ» համագումար պայմանական անվանմամբ: Արդյունավետ լինելու համար Համագումարն ի սկզբանե պետք է որդեգրի գործունեության իրականացման մասնագիտական մոտեցում: Մասնավորապես՝ նա պետք է ունենա լիարժեք դրույքով աշխատակազմ՝ համապատասխան մասնաճյուղերով և քարտուղարական անձնակազմերով: Համագումարի գլխավոր գործառույթները պետք է լինեն. Օժանդակել Հայաստանում ձևավորվող ընդդիմադիր ճակատին, ինչը ներառում է:

1.1. Պայքարի տեղեկատվական ապահովում:

1.2. Պայքարի նյութատեխնիկական ապահովում:

1.3. Արտերկրից կամավորական ակտիվիստների գործուղում Հայաստան:

1.4. Մարդու իրավունքների պաշտպանություն՝ քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին նեցուկ լինելով:

1.5. Միջազգային և օտարերկրյա ազդեցիկ քաղաքական շրջանակների լոբինգ:

1.6. Դեպի Հայաստան կադրերի (մասնագետների) ներհոսքի նախապատրաստում՝ վարչախմբին հեռացնելուց հետո պետական կառավարման նոր համակարգ ձևավորելու և այն համալրելու համար:

Ճնշում գործադրել հայաստանյան գործող ռեժիմի պարագլխի վրա՝ նրան պարտադրելով ընդունելու պայքարի քաղաքակիրթ կանոններ՝ այդ նպատակով, մասնավորապես, ներգրավելով. ազգային շրջանակների հայտնի, հեղինակավոր և ազդեցիկ կազմակերպություններին ու անձանց, միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություններին և անձանց, ինչպես նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող շրջանակներին:

Ձևավորել ներազգային և միջազգային խմբեր (այդ թվում՝ 2-րդ կետում նշված անձանց և կազմակերպությունների շրջանակից), որոնք պետք է միջնորդ լինեն ռեժիմի պարագլխի և ապստամբ ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ նպատակ ունենալով լուծումներ գտնել երկխոսության միջոցով և բանականության գերակայությամբ:

Հարգանքով և աջակցության ակնկալիքով՝ Ժիրայր Սեֆիլյան»

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»
Ամենադիտված