Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ լավ գործ անպատիժ չի մնում կամ կես մետր կտորով 5 մետրանոց ծածկոց կարելու նուրբ արվեստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Որևէ լավ գործ անպատիժ չի մնում կամ կես մետր կտորով 5 մետրանոց ծածկոց կարելու նուրբ արվեստը!

 

Վերջերս Հայաստան էր եկել աշխարհի խոշորագույն ուռուցքաբաններից և առողջապահության կազմակերպիչներից մեկը, և իր հետ այցելեցինք նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Առաջին անգամ այդ Կենտրոն մտել էի, երբ դեռ ուսանող էի. տխուր էր ամեն ինչ, քանդված պատեր, անմարդկային պայմաններում հիվանդասենյակներ, կարճ ասած՝ պետական վիճակ: Եթե այն ժամանակ որևէ մեկն ինձ ասեր, որ այդ Կենտրոնը հնարավոր է վերակառուցել և նոր շունչ տալ, նվազագույնը՝ քմծիծաղ կտայի: Իսկ այդ օրն այլ էր, կարծեմ հենց այդ օրերին էր, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ Հայաստանում ներդրվում էր վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժումը, ինչը նշանակում էր, որ բազմաթիվ հիվանդներ այլևս ստիպված չէին լինելու մեկնել արտասահման այդ բուժման համար, բայց այդ կարևորագույն ձեռքբերումը ևս անցավ անձայն, առանց ավելորդ աղմուկի: Այդ օրը պտտվեցինք Կենտրոնով, հարկ առ հարկ, բաժանմունք առ բաժանմունք՝ փոփոխություններն անհավատալի էին: Ամեն տեղ կամ վերանորոգում էր գնում, կամ այն արդեն ավարտվել էր: Քիմիաթերապիայի բաժանմունքի տխուր ու քանդված պատերն այլևս չկային, վերացել էին անմխիթար վիրահատարանները, այո, վերացել, որովհետև նոր վերանորոգված և վերազինվածը որևէ հետք չէր թողնում անցյալի մասին: Արտասահմանցի պրոֆեսորը հարցրեց, միթե այս ամենը պետական ֆինանսավորմամբ է արվում, ինչին ի պատասխան պրոֆ. Տանանյանը ուղղակի ժպտաց: Քիչ անց, երբ քննարկում էինք կենտրոնի բյուջեն, և երբ մեր հյուրը լսեց թվերի մասին, մի պահ ապշեց, ապա վեր կացավ տեղից և սեղմեց պրոֆ. Տանանյանի ձեռքը, ասելով՝ անհնարին է նման ֆինասնավորման պայմաններում ու նման կարճ ժամանակահատվածում այդքան բան անել: Իսկ ավելի կոնկրետ, տարեկան մոտ 2 միլիոն դոլար պետական ֆինանսավորման պայմաններում ախտորոշել և բուժել մոտ 6-7 հազար քաղցկեղի նոր դեպք, դիսպանսեր հսկողություն ապահովել մոտ 30 հազար հիվանդի համար, պահել 500 հոգանոց կոլեկտիվ, այդ ահռելի մասնաշենքը, որի միայն պահպանման ծախսերն արդեն իսկ խոշոր գումար է, ու այդ ամենին զուգահեռ՝ այսքան փոփոխություն անել: 
Բազմիցս եմ հարցրել նրանից, ինչու չեք ցույց տալիս հանրությանը Ձեր արած գործերը, չէ որ ամեն օր մի փոփոխություն է այստեղ լինում, չէ որ այս տարիներին այս Կենտրոնի շուրջ այնպիսի վատ մթնոլորտ է ստեղծվել, որ ժողովուրդը պարտավոր է իմանալ բոլոր փոփոխությունների վերաբերյալ, իսկ պատասխանը միշտ մեկն էր՝ ես թող իմ գործը անեմ, տեսնողը կտեսնի, դա իմ ոճը չի: 
Անցյալ շաբաթվա իմ գրառումից և որոշումից հետո տարբեր մասնագետներ որոշեցին բարձրաձայնել ոլորտում եղած խնդիրների մասին, մեծամասնությունը զանգում էին, մի մասը գրում, մի մասն էլ խուսափում էին խոսել, որ չգնահատվեն որպես «հակահեղափոխական»: Խոսեցի ուռուցքաբանությունում տիրող անմխիթար վիճակի մասին և առողջապահության նախարարի շոուի վերաբերյալ, որ բացի նրանից, որ իր ականջահաճո և կեղծ հայտարարությունների պատճառով մարդկանց մոտ առաջացնում է կեղծ հույսեր, բացի այդ, նաև, ամենաուղղակի ձևով պացիենտներին և բժիշկներին հանում է իրար դեմ: Այս ամենի պատճառով բժիշկները լուռ հեռանում են ոլորտից, առանց աղմուկի սպիտակ խալաթը կախում են պատից և անջատում սենյակի լույսը: Բոլորովին վերջերս այդպես հեռացավ օնկովիրաբուժությունից ընկերներիցս մեկը, մի պայծառ բժիշկ, որ արդեն չէր կարողանում տանել առողջապահության ոլորտում տիրող այս կեղծիքն ու սուտը, հեռացավ լուռ ու անձայն:
Երկու օր առաջ էլ, երբ մեր երկրի լավագույն ճառագայթային ուռուցքաբաններից մեկն իր հարցազրույցում փաստացի մերկացրեց նախարարի սուտը, ու մատնանշեց թե ինչպես է նա քանդում պետական կառույցը, չխորշելով նույնիսկ հարմարեցնել Կառավարության որոշումը, որպեսզի մասնավորը շահույթ ստանա, մեր ստի նախարարը, քանի որ զգում էր, որ սա շղթայական բերելու է նրան, որ շատերը սկսեն բարձրաձայն խոսել, զգալով, որ շուտով բացահայտվելու են իր գծած «շղթաները», որոշեց հարցը հիմնովին լուծել և անձնական վրեժխնդիր լինել:
Եվ ումից էր պետք սկսել, իհարկե, Ուռուցքաբանության ազգային կենտրոնից: Իսկ ինչու այստեղից? Ավելի հարմար թեկնածու ուղղակի չէր կարող լինել: Նախ, ինչպես նշեցի, երկար տարիներ տխուր իրավիճակ էր ստեղծվել այս խոշոր կենտրոնի շուրջ, և չնայած վերջին տարիներին այս կենտրոնում կատարված ահռելի փոփոխություններին, ինչը բազմաթիվ մարդիկ են տեսնել, այն մթնոլորտը, որ ոլորտի ծայրահեղ թերֆինանսավորման պատճառով ստեղծվել էր այս կենտրոնի շուրջ, միշտ թույլ է տալիս այն դարձնել թույլ օղակ: Ավելի մեծ մեղավոր, քան ամենաբարձր մահացությամբ հիվանդանոցն է, իհարկե, չէր կարող լինել: Չէ որ, նախարարը նորից կհագներ իր դիմակը, և կսկսեր խաղալ ժողովրդի ամենանուրբ լարերի հետ: Չէ որ բազմաթիվ մարդիկ էին այդտեղ հարազատներ կորցրել, և նրանց համար նախարարը կդառնար հերոս և կշատացներ իր լայքերի քանակը: Հոգ չէ, որ նախարարությունը, առանց խղճի խայթ զգալու, դեռ ապրիլ ամսին հորդորել էր հերթագրել հիվանդներին, ինչին բժիշկներն ու ադմինիստրացիան չէին գնացել և լուռ աշխատել էին ամիսներ շարունակ, առանց բարձրաձայնելու, որ աշխատավարձ չեն ստանում: Իսկ գիտեք ինչ է նշանակում հերթագրել՝ քաղցկեղի դեպքում: Դա նշանակում է, որ այն 40 տարեկան կինը, որ կարող էր բուժվել, քանի որ ուներ առաջնային փուլում գտնվող քաղցկեղ, պետք է ամիսներ սպասեր, մինչև իր հերթը հասներ բուժման: Չէ որ մեր պոպուլիստ նախարարին դա չի հետաքրքրում, նրան չի հետաքրքրում, որ այդ կնոջ մոտ քաղցկեղը կտարածվի և նա այլևս կկորցնի առողջացման հնարավորությունը: Նրա համար կարևորն այն է, որ հայտարարի, որ քաղցկեղի բուժումն այսուհետ անվճար է, և մարդիկ ծափահարեն, առանց իմանալու, թե ինչ հրեշ են աճեցնում այդ ծափերով:
Եվ այսօր, քանի որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը տեղափոխվեց առողջապահության նախարարության ենթակայության տակ, մի նախարարը, մոռանալով իր հիմնավորումները Ազգային Ժողովում, որ վերջին տարիներին այս կենտրոնում կատարվել են ահռելի փոփոխություններ, որոշել է լռեցնել ըմբոստության յուրաքանչյուր օջախ և վրեժխնդիր լինել իրեն ծափ չտվածներին, ու հեռացնել ՈՒԱԿ-ի տնօրենին՝ առանց որևէ հիմնավորման:
Այս երկտողը, որ կցված է նկարին, ինչքան էլ զարմանալի չէ, ոչ ինձ է պատկանում, ոչ էլ կենտրոնի ղեկավարությանն ու բժիշկներին: Սա մի հատված է առողջապահության նախարարության ամիսներ տևած ստուգումների արդյունքից, երբ չհայտնաբերվեց և ոչ մի յուրացման կամ չարաշահման դեպք, և տրված է նույն նախարարության ամենաբարձր մակարդակով՝ ընդամենը 1 ամիս առաջ: 
Իմ հարցը ժողովրդին չէ: Ժողովուրդը տեղյակ չէ այն ամենից ինչ կատարվում է: Իմ հարցը Կառավարությանն էլ չէ, որովհետև, համոզված եմ, ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ շատերը չեն տիրապետում նեղ մասնագիտական մանրամասների և դա թույլ է տալիս հնարամիտ մի նախարարի լավ մանյովրել: Ւմ հարցը բժիշկներին է, իմ հարցը այն արժանապատիվ ուռուցքաբաններին է, որ այս սուղ պայմաններում օրուգիշեր պայքարում են հիվանդի համար, ովքեր ժամերով կանգնում են վիրահատական սեղանի շուրջ, ովքեր լուռ տառապում են ամեն կորցրած հիվանդի համար, բայց ներկայացվում են որպես ժողովրդի թշնամի:
Նա որոշեց հեռանալ անձայն! Բազմաթիվ անգամներ խնդրեցի, որ բարձրաձայնի ամեն ինչի մասին, նա հրաժարվեց, ասելով՝ ես իմ կոլեկտիվին հարվածի տակ չեմ դնի, իմ համար աթոռը նշանակություն չունի: 
Իսկ դուք դեռ երկար եք լռելու?

 

Հ.Գ.1. Պրոֆ. Տանանյանի հեռանալուն պես, կատարված անարդարության դեմ իր անհամաձայնությունը հայտնելով, ՈՒԱԿ-ը լքեց հայտնի վիրաբույժ, օնկոուռոլոգիական բաժանմունքի ղեկավար և բժշկական գծով փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը, մարդ, որ փրկել է հազարավոր կյանքեր:

 

Հ.Գ.2. Ի միջի այլոց, պարտավոր եմ նշել, որ այս խաղը նախարարը հիանալի խաղաց՝ ծափահարություններս: Ընտիր հաշվարկ էր՝ նոր տնօրեն նշանակել իմ ամենամոտ ընկերներից մեկին, որ, իր կարծիքով, թույլ չէր տա ինձ այլևս խոսել: Սակայն մի հարցում չարաչար սխալվում է պարոն նախարարը, իմ համար արդարությունը բացարձակ արժեք է: Րոպե իսկ չեմ կասկածում, որ Նարեկն ունի ամենալավ ցանկությունները, սակայն այստեղ իր հարցը չէ, ինչպես որ իր հետ անարդար վարվելու դեպքում կխոսեի ու կկանգնեի կողքին, այնպես էլ հիմա!

 

Հ.Գ.3. Այսօր ՈՒԱԿ-ի կոլեկտիվը հոտնկայս ծափերով ճանապարհեց իր ղեկավարներին, արցունքներն աչքերին: Դրանից ավելի մեծ գնահատական, համոզված եմ, չկա!

 

Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ
Ամենադիտված