Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել ժողովուրդների, որոնց, իրավամբ, կարելի է համաշխարհային ազգ համարել. դրանցից մեկն, անկասկած, հայ ժողովուրդն է: Աշխարհում դժվար թե գտնվի երկիր, որտեղ հայկական համայնք չլինի: Թե որքան հսկայական է հայկական սփյուռքի նշանակությունն ու ամեն մի սփյուռքահայ անհատի արժեքը հայրենիքի համար, առանձնակի բացատրությունների կարիք չի զգում. սփյուռքն ու Հայաստանը մեկ ընդհանուր օրգանիզմ են, և մեկն առանց մյուսի գոյություն ունենալ, պարզապես, չի կարող: Ստացվել է այնպես, սակայն, որ փոխանակ Հայաստան պետությունը Սփյուռքի համար այս փորձություններով լի ժամանակաշրջանում դառնա իսկական պատվար, չինովնիկները դեռ մի բան էլ իրենք են պահանջատերի դերում հանդես գալիս՝ առանց իրենք իրենց հարցնելու՝ մենք ի՞նչ ենք արել ՀՀ–ից դուրս ապրող հայության համար:

Բարեբախտաբար, մեր իրականությունում կան մարդիկ, ազգային բարերարներ, որ միանգամայն այլ գաղափարների կրող են ու չեն վարանում հարկ եղած դեպքում ձեռք մեկնել դրսի հայերին։ Ամենավառ օրինակը Գագիկ Ծառուկյանն է՝ մեր ժամանակների մեծագույն բարերարներից մեկը, ով հայտնի է իր բարեգործություններով թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս։ Նա բազմիցս է ապացուցել սեփական նվիրվածությունը ազգային գաղափարներին ու համամարդկային արժեքներին: Հայտնի է, որ սփյուռքի առաջ ներկայումս ծառացած ամենամեծ գերխնդիրը չձուլվելն է, հայկական ինքնության պահպանումը:

Խնդիրը ոչ միայն արդիական է արևմտյան աշխարհում հանգրվանած հայերի համար, այլև՝ մերձավորարևելյան տարածաշրջանի հայության համար ևս։

Սփյուռքահայ երիտասարդության հայեցի կրթություն ստանալու խնդիրն այլևս օրհասական է: Դեռ անցած տարի աշխատանքային այց կատարելով Լիբանան՝ աշխարհում երբեմնի ամենածաղկուն հայ գաղթօջախներից մեկն ունեցող երկիր, Գագիկ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել ազգանվեր ու ազգապահպան մի ձեռնարկի, որով նախատեսվում է ամեն տարի թվով 20 հայ երիտասարդների բերել հայրենիք ու հոգալ նրանց ուսման ծախսերը, որի բուն նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու հայապահպանության գործին նպաստելն է (ի դեպ՝ հենց այդ ժամանակ էր նաև, որ Ծառուկյանը 500 հազ. դոլար գումար էր նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, որ անգնահատելի դեր ունի հայապահպանության գործում)։

Եվ ահա երիտասարդներն արդեն հայրենիքում են՝ տեղի բուհերում կրթվելու ու իրենց նպաստը բերելու Հայրենիքի ու սփյուռքի հզորացման գործում: Իսկ սա նշանակում է, որ Ծառուկյանն անում է այն, ինչից վաղուց հրաժարվել է պետությունը. սեփական միջոցներն է ներդնում սփյուռքի երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակաության նվիրական գործում՝ մի բան, որի քաղցր պտուղները դեռ հետո ենք քաղելու…

Անկասկած Հայրենիք-Սփյուռք կապի պահպանման ու ամրապնդման հարցում պակաս դեր չունի Հայաստանի կողմից դրսի հայերի նկատմամբ վարվող քաղաքականությունը. եթե սփյուռքահայը զգա, որ սեփական հայրենիքում գնահատված է ու սիրված, երբեք երես չի թեքի նրանից, կկապվի նրա հետ հավետ՝ դառնալով ամուր խարիսխ փոթորկահույզ այս աշխարհում։ Ծառուկյանի՝ լիբանանահայ երիտասարդներին Հայաստան բերելու ու այստեղ նրանց ուսման հարցը լուծելու բուն նպատակը հենց դա է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»
Ամենադիտված