Ողբերգական ավտովթար Աբովյանի զինկոմիսարիատի մոտ. 31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառին. դին դուրս են բերել փրկարարները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 31-ամյա Աշոտ Քոսյանը Աբովյան քաղաքում՝ Երևանյան փողոցում, Աբովյանի զինկոմիսարիատի մոտ իր վարած Lexus մակնիշի 34 ՏQ 444 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու այնուհետ հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր դին շտապօգնության մեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Շարունակությունը՝ այստեղ: