Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե նկատեի երեխային, կուլ կտայի հայհոյանքները…». Վանաձորում տղամարդուն դանակահարել են երեխայի և կնոջ աչքի առաջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Հրայր Հարությունյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 19-ամյա՝ 1994 թվականին ծնված Հրայր Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ի սահմաններում Վանաձորի «Պրոկրեդիտ» բանկի դիմաց ընկերոջհանգուցյալ մոր և իր մոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու պատճառով վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Հրայրը, ըստ մեղադրանքի, գրպանից հանել է ծալովի դանակը, «առանձին դաժանությամբ՝ անտեսելով Սեյրանի կնոջ ու մանկահասակ դստեր ներկայությունն ու Սեյրանին չհարվածելու՝ նրանց խնդրանքները, գիտակցելով տուժողի մերձավորներին հոգեկան տառապանք պատճառելու հանգամանքը, ցուցաբերել է բացառիկ անգթություն, հարձակվել է Սեյրանի վրա ու դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, զույգ նստատեղերի շրջաններին՝ տուժողի առողջությանը պատճառելով ծանր վնաս, ապա դիմել է փախուստի»:

Այս արարքի համար նախաքննական մարմինը Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի ծանր մասով՝ 2-րդ մասի 4-րդ կետով:

Դեպքից հետո Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նա հայտնաբերվել է Ռուսաստանում՝ 2014 թվականի փետրվարին, իսկ դեկտեմբերին տեղափոխվել է Հայաստան, ու կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Ընդ որում՝ 2012 թվականի մարտին անչափահաս Հրայր Հարությունյանը մեկ այլ գործով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ դատապարտվել էր 2 տարի ազատազրկման:

Նախաքննական ցուցմունքում Հրայր Հարությունյանը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ի երեկոյան, ինքը անցնում էր «Պրոկրեդիտ» բանկի մոտով ու նկատել է միմյանց հետ վիճող Զոհրապին ու «Կտուց» մականունով Սեյրանին:

Նրանց ճանաչում էր միայն դեմքով՝ որպես համաքաղաքացիների:

Ինքը լսել է, որ Սեյրանը հայհոյում է, մոտեցել, ամոթանք է տվել ու խնդրել է հանդարտվել:

Սեյրանը չի լսել, նա հայհոյել է նաև իր մոր հասցեին: Հասկանալով, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է, ինքը սկզբում պարզապես խնդրել է, որ Սեյրանը տուն գնա: Բայց վերջինս շարունակել է հայհոյել՝ նպատակ ունենալով վիճել իր հետ:

Այդ պահին մի անծանոթ կին է մոտեցել, զայրացել է Սեյրանի վրա, նրա թևից քաշելով՝ տարել է:

Ինքը զրուցել է Զոհրապի հետ:

Բայց քիչ անց Սեյրանը վերադարձել է, նորից հայհոյել է իր մոր հասցեին: Ինքը ափերից դուրս է եկել, գրպանից հանել է ծալովի դանակը և Սեյրանին հանդարտեցնելու նպատակով երկու հարված է հասցրել նրա նստատեղին: Չի հասկացել, թե ինչպես է նույն դանակով մեկ անգամ էլ հարվածել Սեյրանի թիկունքին:

Մի պահ ինքն ընկել է, ապա կանգնել, հասկացել է, որ որ մեկ է՝ Սեյրանը չի հանդարտվելու, թողել-հեռացել է, ճանապարհին էլ նկատել է, որ ձեռքի դանակն ընկել-կորել է:

Ըստ Հրայր Հարությունյանի՝ ինքը Սեյրանի կնոջն ու մանկահասակ աղջկան չի ճանաչել, վիճաբանության խառնաշփոթի մեջ նրանց չի նկատել, չի հասկացել, որ դանակը դիպել է նաև Սեյրանի կնոջը:

Ինքը Սեյրանին դանակով հարվածելու ժամանակ բութ մատը պահել էր դանակի սայրին, որ լուրջ վնասվածք չպատճառի, քանի որ Սեյրանին սպանելու նպատակ չի ունեցել: Ինքը նախկինում դանակահարության համար դատապարտված է եղել, քաջատեղյակ է՝ ինչպես անել, որ մարդուն ծանր վնաս պատճառվի…

Ինքը Սեյրանի հետ կռվելու ժամանակ կնոջ կամ երեխայի չի նկատել: Եթե նկատեր երեխային, «կուլ կտար Սեյրանի բոլոր հայհոյանքները, նրան մատով չէր կպնի… Ինքը Սեյրանի աղջկան այդ խառնաշփոթի մեջ չի նկատել, նրա խոսքերը չի լսել, քանի որ մութ էր, շուրջը բազմաթիվ մարդիկ կային, այդ պայմաններում ինքը ֆիզիկապես չէր կարող երեխայի տեսնել կամ երեխայի ձայն լսել… Ինքը քարի սիրտ չունի, որ երեխայի ներկայությամբ իրեն վատ պահի, առավել ևս՝ երեխայի վրա ձեռք բարձրացնի… Իր հարվածները Սեյրանին էին ուղղված, հնարավոր է՝ այդ ընթացքում միջամտած մարդկանց կպած լինի…»:

Դատարանում Հրայրը պնդել է, որ դեպքի վայրում տուժողի կնոջը տեսել է միայն այն ժամանակ, երբ ինքը վայր է ընկել, ու նա ցանկացել է դանակն իրենից խլել: Մինչ այդ՝ կին կամ երեխա չի տեսել, եթե երեխայի տեսներ, նրա ներկայությամբ իրեն նման բան թույլ չէր տա, քանի որ «սադիստ չէ»:

Ինչ վերաբերում է՝ «էդքան չկաս, որ կինդ ու էրեխեդ են թասիբդ պահում» արտահայտությանը, ինքը նման բան չի ասել…

Ինչքան ինքը գիտի՝ տուժողը հիվանդանոցում չի մնացել: Ինքն այնպես է խփել, որ նա «հանգստանա և ուշքի գալով՝ հասկանա, թե ինչ է կատարվում իր շուրջը…»:

Տուժող Սեյրանը հայտնել է, թե մինչև դեպքը ամբաստանյալին չի ճանաչել:

Դեպքի օրն ինքն ու Զոհրապը իրար հետ հաց են կերել ու խմել, հետո ինքը Զոհրապին ճանապարհել է: Խոսել են Հայաստանում չգտնվող իրենց ընկերոջ մասին, ինքն այդ ընկերոջը հայհոյել է: Դրա պատճառով իր ու Զոհրապի միջև վեճ է սկսվել:

Վիճելով հասել են «Պրոկրեդիտ» բանկի մոտ: Սկսել են քաշքշել իրար: Միջամտել է ամբաստանյալ Հրայրը, ասել է՝ գիտե՞ս՝ ում հոր հետ ես խոսում: Ինքը նրան էլ է հայհոյել: Իր ու Հրայրի միջև էլ է քաշքշուկ սկսվել, դանակ է հայտնվել:

Ինքը համոզված է, որ Հրայրն իրեն սպանելու դիտավորություն չի ունեցել: Փոխադարձ կռիվ է եղել, իսկ «կռվում փլավ չեն բաժանում»: Ինքը հայհոյել է, Հրայրն էլ երիտասարդ է , երևի իրեն լավ չի զգացել, իրեն չի տիրապետել ու դանակով հարվածել է:

Իր վնասվածքներն իր համար ծանր հետևանք չեն առաջացրել: Ինքն առողջական խնդիր չունի, վերքը կարելուց հետո տուն է գնացել, ծախսեր չի կատարել, տանն է բուժվել, ամբաստանյալից պահանջ, բողոք չունի:

Տուժողը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Իրենց միջև առերեսումների ժամանակ հասկացել է, որ Հրայրը չի գիտակցել՝ ինչ է արել:

Ինքն իր ընկեր Զոհրապին ճանաչում է 1964 թվականից, միմյանց հայհոյելը սովորական բան է եղել իրենց համար, ուղղակի այս անգամ վեճը երկարել է, խառնվել են կողմնակի մարդիկ, Հրայրը, վերջինիս ինքը նույնպես հայհոյել է:

Հրայրը տարիքով իրենից բավական փոքր է: Նրա փոքր քույրն իր աղջկա հետ խաղացել է, Հրայրը կարող էր տեղյակ լինել, որ ինքը երեխաներ ունի: Կռվի ժամանակ կինն ու երեխան փորձել են իրեն բաժանել կռվողներից: Ինքը սկզբից չի հասկացել, որ դանակով խփվել է, երբ շատ արյուն է կորցրել ու թուլացել է, նոր է հասկացել: Այդ ժամանակ ժողովուրդը ցրվել է, իսկ իրեն՝ կնոջ ու երեխայի հետ, ճանապարհային ոստիկանների կանգնեցրած մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Իր երեխայի մեջ տպավորվել է ընդհանուր վեճը, ոչ թե իրեն դանակով հարվածելը: Աղջիկը չի փախել, մինչև վերջ մնացել է: Չի հիշում՝ երեխան դեպքի պահին լաց է եղել, թե ոչ: Աղջիկը հետո իրեն ասել է, որ դեպքի պահին գոռացել է. «Հորս մի խփեք»:

Ըստ տուժողի՝ Հրայրի գործողություններն ուղղված չեն եղել իր ընտանիքի դեմ, նա իր ընտանիքին չէր ճանաչում, ընտանիքի հետ առնչություն չուներ:

Կինը ձեռքի, ոտքի շրջանում վնասվածք է ստացել, երբ ցանկացել է իրեն հեռացնել դանակահարողից: Ինքը ոչինչ չի նկատել: Ինքը Հրայրի գործողություններում իր ու իր ընտանիքի նկատմամբ առանձնակի դաժանություն չի տեսել, մինչ այդ իրենք թշնամություն չեն ունեցել:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ տուժողի կնոջ ու երեխայի՝ դեպքի վայրում գտնվելու հանգամանքը դեռ բավարար չէ գալու հետևության, որ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել բացառիկ անգթությամբ նրանց հոգեկան տառապանք պատճառելուն:

Ըստ դատարանի եզրակացության՝ գործի դատաքննությամբ դա չի հաստատվել: Չի հաստատվել նաև, որ ամբաստանյալը լսել է տուժողի կնոջ ու երեխայի խնդրանքները:

Դատարանը հիշատակել է, որ ծեծկռտուքի անմիջական բոլոր մասնակիցները հայտարարել են, թե առանձնակի դաժանության, բացառիկ անգթության ականատես չեն եղել:

Դատարանը վերաորակել, մեղմացրել է Հրայր Հարությունյանին առաջադրված 

մեղադրանքը՝ նրան մեղավոր ճանաչելով պարզապես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին՝ ավելի մեղմ մասով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի գործողությունները պայմանավորված են եղել տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով: Ամբաստանյալի մոտ ախտորոշվել է նաև հիվանդություն:

Դատարանը նշել է, որ Հրայր Հարությունյանի նախկին դատվածությունը՝ համասեռ հանցագործության համար, մարված չէ, սակայն քանի որ Հրայրը այդ հանցագործությունը կատարել է անչափահաս տարիքում, հանցագործությունների կատարման ռեցիդիվ չի արձանագրվել:

Հրայր Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի փետրվարի 4-ից:

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըԱվտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և ԱդրբեջանումՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»
Ամենադիտված