Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ անակնկալ է մատուցելու ՀԱՊԿ-ը Հայաստանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար, ներկայումս դե յուրե նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Նիկոլայ Բորդյուժայի փոխարեն:

Որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հոկտեմբերից դառնալու էր Հայաստանի ներկայացուցիչը՝ մի քանի օր առաջ հայտարարել էր ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Սակայն նա ասել էր, թե մասնավորապես պաշտոնը ստանձնող գործչի անուն չի կարող նշել: Հայաստանում դրանից հետո եղավ կառավարության փոփոխության մասին հայտարարություն, և մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ փոխվելու է նաև պաշտպանության նախարարը:

Հանգստյան օրերին Սեյրան Օհանյանը իր փոփոխության մասին լրագրողների հարցին պատասխանել էր, որ պետք է սպասել: Ինչպես վկայում է այդ հայտարարությանը հաջորդած «Ինտերֆաքսի» տեղեկատվությունը, Հայաստանի պաշտպանության նախարարը կարծես թե, այնուամենայնիվ, կփոխվի:

Այսպիսով՝ անվտանգության կամ պաշտպանության ոլորտում հասունանում է երկու առանցքային իրողություն՝ պաշտպանության նախարարի փոփոխություն, իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում դա առանցքային հանգամանքներից մեկն է, և ռազմաքաղաքական դաշինքում Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակում, իսկ աշխարհաքաղաքական առանցքային դիմակայության պայմաններում դա արդեն ստանում է միջազգային մասշտաբի նշանակություն:

Ահա այս երկու իրողությունները առաջ են բերում հարցեր, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ոչ միայն պաշտպանունակության, այլ նաև ընդհանրապես միջազգային հեռանկարների առումով: Երբ Հայաստանի ներկայացուցիչը ստանձնում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ապա դա նշանակում է ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության որոշակի բարոյաքաղաքական աստիճանի աճ: Այսինքն՝ եթե մինչ այս Հայաստանը ՀԱՊԿ-ում դիտվում էր ընդամենը անհրաժեշտությունից և մի շարք հանգամանքներից ելնելով ստիպված անդամակցող, ապա այժմ Հայաստանը ըստ էության առնվազն դե յուրե ներկայացվում է որպես դերակատար, պատասխանատու անդամ, որը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Սա, իհարկե, ֆորմալ առումով չի ենթադրում որևէ ավելի պատասխանատվություն, սակայն որ Հայաստանի պատասխանատվությունն ավելացնում է՝ կասկածից վեր է:

Իսկ այս առումով կան խնդիրներ, եթե նկատի առնենք այն, որ աշխարհաքաղաքական Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պայմաններում Ռուսաստանը ձգտում է իր դիրքերը դասավորել ՆԱՏՕ-ի հանդիպման: Եվ այստեղ արդեն Հայաստանի պատասխանատվության մեծացումը ՀԱՊԿ շրջանակում, ըստ էության, մեծացնում է նաև Հայաստանի «սուբյեկտությունը» ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի դիմակայության գործընթացում: Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է մեծացել սուբյեկտությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ոչ թե ՆԱՏՕ-ի հետ դիմակայության գործընթացում:

Մյուս կողմից, այս իրողությանը զուգահեռ, երկրի պաշտպանության նախարարի փոփոխության մասով հարց է առաջ գալիս, թե ինչքանո՞վ է այդ փոփոխությունը ևս ծառայեցվելու այն գլոբալ իրողությանը, որ կարող է արձանագրվել Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելով: Այս պարագայում հայկական պաշտպանական ոլորտում ենթադրվող նոր քաղաքականությունը լինելու է ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության՝ այս դեպքում անցանկալի ավելացման հակակշի՞ռը, թե՞ շարունակությունը:

Այստեղ հարցերը հրատապ են հատկապես մի քանի համաձայնությունների պայմաններում, որոնք կարծես թե հանդիսանում են հայկական զինուժի սուբյեկտության ռիսկ: Օրինակ՝ հայ-ռուսական միացյալ խմբավորման շուրջ համաձայնությունը, որը պատրաստվում է ստորագրման, և որը ենթադրում է թվակազմի ու լիազորությունների փոփոխություն: Եթե սրան գումարվում է նաև համատեղ ՀՕՊ-ը, ինչպես նաև խաղաղապահ իր զորակազմի համար միջազգային մանդատ ապահովելու ՀԱՊԿ-ի վերջին շրջանի ակտիվությունը, իսկ խաղաղապահ առաքելությունը Հայաստանի զինված ուժերի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամենաարդյունավետ ուղղություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը, ապա այստեղ իսկապես առաջ են գալիս մտահոգիչ հեռանկարներ առ այն, որ փորձ է արվում «սեպ» խրել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, ըստ որում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելով՝ այդ «սեպը» փորձ է արվում խրել հենց Հայաստանի իսկ ձեռքով:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ
Ամենադիտված