Մովսես Երեմյանին «բռնացրել են» ուրիշի հետ. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBRAVO.am-ի էլեկտրոնային հասցեին «պապարացիական» լուսանկարներ են ուղարկել, որտեղ Մովսես Երեմյանն անծանոթ մի աղջկա ընկերակցությամբ է:
Նամակում պնդում են, որ դերասանը սիրավեպ ունի լուսանկարների աղջկա` Անիտա Հարությունյանի հետ, որն իբրեւ թե դերասանուհի է եւ վերջերս է եկել Մոսկվայից:

Լուսանկարների եւ նամակի մասին նախ հայտնել ենք Մովսեսին` ստանալով հետեւյալ արձագանքը.«Չգիտե՞ք, որ ես ամուսնացած եմ. այդ մասին ամբողջ ազգը գիտի: Անկախ ամեն ինչից, այս կյանքը շատ եմ սիրում, կրակը չընկանք»,-ասել է նա ու անջատել հեռախոսը:

Մենք փորձեցինք զրուցել նաեւ նորահայտ դերասանուհու հետ.«Այս գեղեցիկ կյանքում ես կարող եմ հարաբերություններ ունենալ ում հետ կցանկանամ»,-նշել է Անիտան, իսկ մեր դիտարկմանը, թե արդյոք տեղյակ է, որ Մովսեսն ընտանիք ունի, ասել է.«Էլ ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, շնորհակալություն»: