Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Հուլիսի 14-ին ՀՀ և ԱՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել են նաև Արցախում անցկացվող ստորագրահավաքին և հնչեցրել մի միտք, թե նախաձեռնած ստորագրահավաքը իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում՝ պարզաբանելով, որ եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք։ Այս դիրքորոշմանը հայտարարությամբ արձագանքել է Սամվել Բաբայանի գրասենյակը։

Հայտարարության տեքստը ստորեւ՝

«Հաշվի առնելով այս հայտարարության հիմքում ընկած անտեղյակությունը շտապենք հուշել, որ ազգությամբ հայ յուրաքանչյուր ոք հաշվառվելով ԱՀ-ում ձեռք է բերում ընտրելու իրավունք՝ ընտրելու իրավունքի ակտիվ ձև։ Մտահոգությունը տեղյակ և մտահոգ մարդկանց համար կայանում է նրանում, որ այս մարդիկ հաշվառվելով ձեռք չեն բերում ընտրական իրավունքի պասիվ ձևը։

Մանրամասնենք, ըստ ԱՀ սահմանադրության գլուխ 2 հոդված 48 2,3 կետերի ԱՀ նախագահ կարող է ընտրվել միայն վերջին տասը տարում ԱՀ քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում ԱՀ մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, նույնը պատգամավորի դեպքում՝ հինգ տարվա ժամկետով։

Գործող խմբագրությամբ, Սահմանադրական նորմով ընտրական իրավունքի պասիվ և ակտիվ տեսակների իրականացման ազատությունների միջև առկա է անհավասարակշիռ բեռնվածություն և արդյունքում` իշխանություններ ընտրելու, անձի իրավունքի իրականացման համար անհրաժեշտ և բավարար պայման է դիտվում Արցախի հաշվառում ունենալու փաստը /տարիքային սահմանափակումը սույնով քննարկման առարկա չէ/, իսկ նույն ընտրական գործընթացի միջոցով պասիվ ընտրական իրավունքն իրացնելու համար, հավասարակշռության խախտմամբ, ներմուծվել են <<վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող>> և <<միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու>> սահմանափակումները, մինչդեռ Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դա ուղղակիորեն /իրավական տեսանկյունից/ անհնարին է դարձնում ցանկացած Արցախցու մասնակցությունը, այն պարզ պատճառով, որ չի ապահովվում միայն Արցախի քաղաքացի լինելու Սահմանադրական նորմի իմպերատիվ պահանջը:

2007 թ․ Բակո Սահակյանը վերջին տասը տարում, նույնիսկ հինգ տարում մշտական բնակություն չունենալով ԱՀ առաջադրվեց նախագահի թեկնածու, ավելին ընտրվեց նախագահ, պաշտոնավարեց երկու շրջան, ապա խախտելով ԱՀ սահմանադրության գլուխ 4 հոդված 88, 2 կետով սահմանված օրենքը այն մասին, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում, առաջադրվեց երրորդ անգամ։ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում նախագահական ընտրություններում առաջին անգամ առաջադրվեց՝ կրկին չունենալով մշտական բնակություն ՀՀ-ում՝ հղում տալով ԼՂՀ հռչակագրին։ Այսպիսի նախադեպերը մեզնում շատ շատ են։ Ի վերջո պետք է այս անօրինականությանը վերջ դրվի և այս ամենը բերվի օրինական դաշտ։ Ի վերջո արցախցին այսօր ստորագրում է այն նախագծի տակ, որով թույլ է տրվում ՀՀ քաղաքացուն մասնակից դառնալ իր զավակի պաշտպանած հողում ներքին և արտաքին քաղաքական կյանքի կայացմանը։

Կարծեմ նույն Նիկոլ Փաշինյանը ուներ այդպիսի ծրագրեր, սահմանադրությունը փոխել և հնարավորություն տալ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ՀՀ-ում պաշտոններ զբաղեցնել և իրենց բարձրակարգ մասնագիտական ծառայությունները մատուցել հայրենիքին։ Հետաքրքիր է հանձնաժողովի իմքայլական նախագահը տեղյակ չէ՞ր այդ մոտեցումից։

Կեղծ իրավաբանական, սարքովի և կարովի այս սահմանդրության իրական գործածման նպատակները միանշանակ իշխանության վերարտադրման նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի վերարտադրման այս ձևը կիրառելի լինի նաև այսօր փորձում եք կեղծ իրավական-բարեպաշտական ու ժողովրդավարական տեսանկյունից հոխորտալ՝ անտեղյակ վկաներ բերելով։

Դուք խոսում եք մի սահմանադրական կարգի մասին, որը 20 տարի շարունակ անընդմեջ, ամեն ընտրությունից ընտրություն, պատեհ ու անպատեհ տապալվում է։ Փաստ եք ուզում, փաստերն ավելի խոսուն են։ Արցախ ի ամբողջ տարածքում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները ունեն միայն ընտրելու իրավունք, ոչ ընտրվելու, այսինքն այս մարդիկ այս սահմանադրությունը հորինողներին պետք են միայն որպես ընտրազանգված։ Նրանք ընտրվելու իրավունքից զրկված են՝ չնայած նրան որ նրանցից շատերը արդեն ունեն հինգից տասը տարի բնակության ժամկետ։ Այսօր Շահումյանի շրջանում հաշվառված մեր 3100 հայրենակիցներից մնացել են գրեթե 1400-ը, Լաչինում հաշվառված 6000 քաղաքացիներից միայն 2900 են մնացել, սակայն ընտրությունների ժամանակ 70-80 տոկոս մասնակցություն է ցույց տրվում։ Սարսափելի պատկեր է ներկայացնում իրենից ամբողջ Արցախի ժողովրդագրական պատկերը ։ Ընտրելու իրավունք ունեցող 102 000 քաղաքացիներից գրեթե 30 000 վաղուց արտագաղթել է և դիմում է ներկայացրել ԱՀ հաշվառումից դուրս գալու և այլ երկրում քաղաքացի դառնալու համար, 10 000 վաղուց անվերադարձ մեկնել են, ու վստահաբար մի օր էլ նրանք կներկայացնեն այդ դիմումները, մնացած արցախցիների կեսից ավելին ծերեր են։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներով կարելի է հասկանալ, թե Արցախում ինչքան մարդ է մնացել, ով ունի ընտրական իրավունք, մոտ 62000։ Վերջին հանրաքվեի ժամանակ 2017թ․ 79․428 քաղաքացու մասնակցություն եք ապահովել այսինքն 110-120 տոկոս, մինչդեռ ապրիլյան դեպքերից հետո աննախադեպ արտագաղթ է եղել։ Սա ինչ է, եթե ոչ դավաճանություն, նույնիսկ պատերազմի տարիների ժողովրդագրական այսպիսի պատկեր չի եղել։։ Մինչ այժմ այդ 30 000 արցախցիների դիմումները չի մակագրվել, ինչի՞ , կարծում եմ հասկանալի է, որովհետև ԱՀ սահմանադրությունը ծառայում է իշխանություններին, բայց ըստ նախասիրության, 30 000 անուն ազգանունները պետք են լցոնումներ ապահովելու համար, իսկ այն մարդը ով խանագրում է նրանց իրենց իղձերը իրականացնելու իրենց իշխանությունը պահելու համար, նրան կարելի է նաև առանց դիմումի հանել հաշվառումից։

Ազգային շահերից ելնելով շատ բաներ չենք ներկայացնում, գնացեք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ու ինքներդ կհամոզվեք, սակայն մի բան լավ հիշեք․ թե ԱՀ, թե ՀՀ այն ուժերը , ովքեր թաքցնում են ԱՀ այս օրհասական վիճակը, գիտակցելով, անուղղակի կամ ուղղակի կոչերով են հանդես գալիս այս իշխանություններին կամ նրանց ածանցյալներին աջակցելու դիրքերից, նրանք ինքնաբերաբար դառնում են ԱՀ տիրող այսօրվա վիճակի պատասխանատուներից մեկը, նրանք դառնում են այս հանցագործության մասնակիցը, քանզի սա դավաճանություն է սեփական ազգի ու պետականության նկատմամբ։ Ուստի կոչեր անելուց առաջ գիտակցեք նաև դրանց հետևանքները։ Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է, ուստի նախագիծ ներկայացնելը մեր իրավունքն է, իսկ իրավական ու սահմնադարական համապատասխանեցման սահմանումը ձերը»։

Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվում
Ամենադիտված