Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար. Աժ պատգամավորը` «քաղաքացի դեգեներատներին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Մի քանի դիտարկում

Առաջին, Հայաստանում ցանկացած որոշման հիմքում օրենքն է, օրինականությունը։ Անկախ նրանից ում ինչ է դուր գալիս, ինչ ոչ, ամեն ինչ պետք է լինի ՕՐԵՆՔՈՎ։ Հանք բացել-փակելու որոշումից մինչև փողոցում արևածաղիկ վաճառելը։

Եթե օրենքը, կարգավորումը լավը չի, քննարկենք՝ փոխենք։ Բայց ոչ մեկիս անձնական «ճիշտը» կամ կարծիքը օրենքից բարձր չի։
Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ։ Բայց օրենք կա, Սահմանադրություն կա, միջազգային համաձայնագրեր կան... Օրենքը խախտելը, թեկուզ ամենավեհ ու արդար նպատակներով, անթույլատրելի է, ու էդ ճանապարհը մեզ տանում է ոչ մի տեղ։

Երկրորդ, ԱԺ պատգամավորը գործում է իր խղճի և համոզմունքների մտոք, ազատ է արտահայտել իր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, խոսել, գրել, հարցումներ անել և այլն։ Էդ էլ է օրենքով, ի դեպ։
Ես էդպես էլ անում եմ ու անելու եմ։ Գործել եմ ու գործելու եմ իմ խղճով ու համոզմունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում ոչ։ Ոնց աշխատել ու ապրել եմ, էդպես էլ շարունակելու եմ։

Երրորդ. ամենահեշտ բանը պոպուլիզմի դիրքերից խոսելն ու ականջահաճո բաներ ասելն է։ Կամ կառավարող ուժի քայլերը քննադատելը։ Գիտե՞ք ինչ հեշտ ու հարմար գործ է։ Կամ կարևոր թեմաներով լռելը՝ գիտե՞ք ինչ ապահով է. ոչ մեկ քեզ չի քննադատում, էջդ ռիփորթ չի անում, ֆեյքերով հարձակվում վրադ...
Բայց երբ դու պատասխանատվություն ես կրում որոշումների հետևանքների համար, երբ վաղը քեզնից են պատասխան պահանջելու, չես կարող նման բան անել։ Պիտի ամեն քայլ անելու կամ չանելու ռիսկերը ծանրութեթև անես ու քաղաքացիներիդ հետ անկեղծ լինես։

Չորրորդ. Կան մարդիկ, որոնց հետ տարբեր հարցերում ռադիկալ տարբեր կարծիքներ ունենք, բայց նաև՝ մեկս մյուսի նկատմամբ մեծ հարգանք։ Ու կարող ենք թունդ բանավիճելով՝ ընկերություն անել։

Բայց կան նաև դեգեներատներ, որոնք իրենց կարծիքը չկիսող մարդուն համարում են թշնամի։
Խոսքս ուղղում եմ էդ անուղեղ դեգեներատներին։

Քաղաքացի դեգեներատներ,

Հասկանում եմ, որ կոմլեքսավորված եք ու ինքնահաստատվելու խնդիր ունեք։ Կամ ինչ-որ շահեր։ Կամ ինչ-որ մեկի կամակատարն եք։

Բայց եթե ըստ ձեզ, իմ կարծիքը ձերինից տարբերվելը ձեզ իրավունք է տալիս վիրավորել կամ սպառնալ, ուրեմն էդ մոտեցումը ինձ իրավունք է տալիս խորապես թքած ունենալ ձեր կարծիքի վրա։

Ֆեյսբուքում առյուծ կտրողներ, մի չարաշահեք էն հանգամանքը, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ինձ զուսպ եմ պահում, ու համարժեք չեմ պատասխանում։ Բայց հավատացեք՝ կարող եմ ոչ միայն համարժեք, այլ խիստ անհամարժեք։ Ախր շատերիդ իրական կյանքում գիտեմ՝ ձեր ապրածն էլ, ձեր դուխն էլ, ձեր արժեքներն էլ, իրական շահերն էլ։ Երկու կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասեր ե՞ք տալիս։ Փողոցում հանդիպեք, ամոթից ճամփեքդ կփոխեք...

Ով էլ իմ խոսքերի ու որոշումների մեջ հետին միտք է տեսնում, կհիշեցնեմ՝ «каждый все понимает по мере своей испорченности»:

Հա, ու երբեք ոչ մեկիդ թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար։

Թերևս այսքանը: Լավ մնացեք

Չեմ սիրում բոլորիդ ) »:

«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՄայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինKAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար Քերիկը կշարունակի աշխատել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն․ Ռյուտե Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» էԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվըՊաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեինՄիլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք «Պառակտման մակարդակը բարձր է» «Եվրոպական Միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը» ԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջԾնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)Սամվել Կարապետյանը խոստանում է «ուժեղ խաղաղություն» և իշխանափոխությունից հետո անվտանգ սեպտեմբերներՊլանային անջատումներ՝ մայիսի 22-ին, 25-ին, 26-ին և 27-ինԱյսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ» Մարզպետները տագնապային սպասումների մեջ են. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ» ՔՊ-ն գործի է դրել ծանր հրետանին. «Հրապարակ» Սյունիքի մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ» Մերցն անիրատեսական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը․ DPAՓաշինյանի առաջարկած՝ վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծը հանրային քննարկման է դրվելՎաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՋեք Նիկոլսոնի «Փայլատակում» ֆիլմի կացինը աճուրդի է հանվել. պաշտամունքային ռեկվիզիտները կարող են վաճառվել 100,000 ֆունտ ստեռլինգով Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա «Կես տարի առաջ իմ ներսում ծնվեց մի շատ թանկ, կարևոր և մարդանվեր միտք». Լիա ԶախարյանՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելԻնչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին պատերազմի ավարտի դիմաց Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ
Ամենադիտված