Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել են, սակայն չեն կարող սովորել. Ֆիզմաթ դպրոցում ազատ դասարան չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդների ծնողները դժգոհում են. ընդունելության քննություններին անցողիկ շեմը հաղթահարած երեխաները չեն կարողանալու սովորել դպրոցում՝ դասարան չլինելու պատճառով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց դիմորդներից մեկի ծնողը։ 

Նա նշեց՝ ամեն տարի նման խնդիր է առաջանում, պետք է լինի 7-րդ և 8-րդ 2-ական դասարան, բայց դիմորդների մեծ թվի հետևանքով ևս մեկական դասարան բացելու անհրաժեշտություն է առաջանում․ «Ամեն տարի մեկ դասարան ավելացվել է, իսկ այս տարի տնօրենը կտրականապես հրաժարվում է բացել՝ պատճառաբանելով, թե պայմաններ և ազատ դասարան չկա։ Առաջին տարին է, երբ երեխաները նման բարձր արդյունքներ են գրանցել, և անցողիկ շեմն էլ ավելի բարձր է եղել։ Արդյունքում, ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ ունեցող, ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտները զրկվում են ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից»,- ասաց նա: 

Ծնողի խոսքով՝ Ֆիզմաթի տնօրեն Հայկազ Նավասարդյանը պատճառաբանում է նաև, թե հավելյալ դասարան բացելու համար ԿԳ նախարարությունը լիցենզիա չի տալիս, սակայն իրենք դիմել են նախարարություն, այստեղից փոխանցել են՝ եթե տնօրենը դիմի իրենց և ասի, որ տարածք ունի՝ լիցենզիա կտան․ «Ստացվում է՝ մեկը մյուսի վրա է գցում, և խնդրին լուծում չի տրվում։ Սակայն Ֆիզմաթին կից գտնվում է «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը, որի ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը։ Այս մասնավոր դպրոցի տարածքը Ֆիզմաթը տարեկան 10 000 մլն դրամով վարձով  է տվել։ Խնդիրը կլուծվի, եթե տնօրենը ընդամենը մեկ դասարան հետ վերցնի տվյալ հաստատությունից, որպեսզի փայլուն գիտելիքներով երեխաները դուրս չմնան։ Այսինքն՝ տարածքը կա, պարզապես վարձով տրված է այլ հաստատության։ Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչն է պատճառը, որ այս տարի տարածք չի տրամադրվում մեկ ավել դասարան ունենալու համար, այն դեպքում, երբ նախորդ բոլոր տարիներին կարողացել են գտնել տարածք»,- մտահոգություն հայտնեց դիմորդի ծնողը։ 

Նրա փոխանցմամբ՝ դիմել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, հույս ունեն, որ խնդրին լուծում կտրվի։ Խնդրում են, որպեսզի վերականգնվի Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը և հնարավորություն ընձեռվի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել այնտեղ: Այս տարի հավելյալ 2 դասարան բացել՝ մեկ 7-րդ և մեկ 8-րդ, իսկ ապագայում ամբողջությամբ վերանայել տվյալ դպրոցի ընդունելությունը, ուսուցման պրոցեսներն արդիականացնել ու բարելավել պայմանները:

Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվում
Ամենադիտված