Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք մի ասա երբեք, միշտ սպասիր նախագահի գաղտնի քայլին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը գրում է․

Լրատվամիջոցները հեղեղված են կառավարության հրաժարականի, նոր վարչապետ նշանակելու մասին լուրերով: Մեկնաբանությունների պակաս չկա: Թե ինչու են Հովիկ Աբրահամյանին փոխարինում Կարեն Կարապետյանով, բոլորն ավելի լավ գիտեն, քան իրենք՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը:

«Հրապարակը» նկատել է, որ Կարեն Կարապետյանը, եթե նշանակվի էլ վարչապետ, միեւնույն է, լինելու է միջանկյալ, որովհետեւ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցությունը ներկայացնելու է վարչապետի իր թեկնածուին:

Կարեն Կարապետյանի արժանիքների, Ռուսաստանում ունեցած կապերի, «Գազպրոմի», հետեւաբար՝ նաեւ Կրեմլի հետ անմիջական տուրեւառությունների մասին երկար կարելի է խոսել: Անշուշտ, վատ թեկնածու չէ: Բայց մենք տեղեկություններ չունենք, որ նա ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ-ում վարչապետի պաշտոնը թերեւս ամենամրցակցայինն է, եթե մանավանդ հաշվի առնենք, որ մենք այլեւս ներկա իրավասություններով նախագահ չենք ունենալու: Այդուհանդերձ ասենք, որ Կարեն Կարապետյանն ուժեղ մրցակից է, նաեւ՝ ընդունելի թե քաղաքական եւ թե բիզնես շրջանակների համար:

Գլխավոր հարցերից մեկը Հովիկ Աբրահամյանի հետագա ճակատագրի հարցն է: Լրատվամիջոցներն արդեն հասցրել են նրան նշանակել ՀՀԿ շտաբի պետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, հետ բերել ԱԺ նախագահի պաշտոնին, նշանակել ԲՀԿ ղեկավար եւ բազում այլ տեղաշարժերի ենթարկել:

Չգիտես ինչու, սակայն, չեն խոսում այն մասին, որ, հրաժարական տալով, Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավորել ՀՀԿ ցուցակն առաջիկա ԱԺ ընտրություններում, այնուհետեւ կրկին ստանձնել վարչապետի պաշտոնը կամ դառնալ ՀՀ նախագահ:

Հիշենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները պաշտոնավարման ավարտից հետո նախագահի կամ վարչապետի պաշտոններ չզբաղեցնելու մասին: Հետեւաբար, եկեք չբացառենք Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը սահուն կերպով այլ մարդկանց փոխանցելու միտումը եւ իր քաղաքական ապագայի դասավորման ձգտումը: Իսկ դրա առաջին գործնական քայլն ԱԺ ընտրություններն են, որոնց նախագահը պատրաստվում է ամենայն լրջությամբ:

Այո, մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը շարունակաբար կվերընտրվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնում եւ այդկերպ կմնա քաղաքական պրոցեսների կիզակետում: Այս քայլով նա կգերազանցի իր նախորդներին, որոնք, չգիտես ինչից նեղացած, ջահել-ջահել գնացին թոշակի՝ չպահելով, վարկաբեկելով իրենց քաղաքական հենարանները, անգամ հրաժարվելով նրանցից: Պահելով կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանը կշարունակի վճռական ազդեցություն պահպանել իշխանության բոլոր օղակների վրա, եթե, իհարկե, մինչ այդ կարողանա հաղթել ԱԺ ընտրություններում: Այդ հաղթանակի համար է նա այսօր կատարում այս մեծ փոփոխությունները՝ իր մարդկանց աստիճանաբար հարմարեցնելով ապագա պաշտոններում:

Մինչ սահմանադրական հանրաքվեն, ընդդիմադիր մամուլը հաճախ էր անդրադառնում Սերժ Սարգսյանի ժառանգորդի խնդրին եւ նշում, որ նախագահը ժառանգորդ չի աճեցրել: Գրում էին, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին, ապա հայտնի չէ, թե ում է բերելու Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հայտարարեց՝ կարող եմ առնվազն 5 անուն նշել, որ պատրաստ են նախագահի պաշտոն զբաղեցնել, սակայն չեմ անի դա, որ այդ մարդկանց չսկսեն բզկտել: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը երբեւէ կասի՞, թե ովքեր էին իր մտքում եղած այդ հինգ մարդիկ, թե՞ ոչ: Բայց դա սահմանադրական փոփոխություններից հետո արդեն էական չէ։ Պարզապես պետք է ընդունել, որ ժառանգորդի, ավելի ճիշտ՝ իր քաղաքական ապագայի մասին Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, մտածել է: Եվ հիմա արդեն, դեռեւս նախագահի պաշտոնում, նա իր մարդկանց սահուն կերպով տեղաբաշխում է իշխանության բարձունքներում՝ ակնկալելով նրանց հետագա նվիրվածությունն այն քաղաքական ուժին, որի ղեկավարն է ինքը:

Իհարկե, կարելի է ասել՝ աստիճանաբար իրականություն է դառնում Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ բոլորն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցի գրասենյակով: Սերժ Սարգսյանը չի շտապում շատ ցցուն կերպով դա ցուցադրել: Առայժմ բոլորն անցնում են նախագահի նստավայրով:

Կուսակցապետությո՞ւն է ստեղծում Սերժ Սարգսյանը: Այս մտավախությունն էլ կա, անշուշտ: Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երկխոսելու եւ երկխոսացնելու մեծ վարպետ է, կարելի է հույս ունենալ, որ դա այն կուսակցապետությունը չի լինելու, որն այնքան տագնապեցնող է: Մեր աչքի առջեւ այնպիսի հրաշքներ են կատարվել, որ մենք այլեւս ոչնչից չենք զարմանում:

Սերժ Սարգսյանն արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ այնպիսի «կտրուկ շրջադարձեր» է իրականացնում, որ ՀՅԴ-ն, օրինակ, լքում է կոալիցիան եւ կրկին վերադառնում, ՀԱԿ-ի նման սրսուռ ընդդիմությունը, մի լավ երկխոսացվելուց հետո, տուն է գնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքի ելած ժողովրդին տանում է մոմ վառելու, ամենքին ու ամեն ինչ իր հետեւից տանող ԲՀԿ առաջնորդը հեռանում է քաղաքականությունից ու բարեկամություն անում նրա հետ, Արթուր Բաղդասարյանի նման «խոստումնալից» գործիչը գնում է ընդդիմադիր դաշտ եւ կորչում այնտեղ՝ վերածնվելու հույսով:

Փաստ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը կարողացավ «Սասնա ծռերի» հարուցած խնդիրն այնպես կարգավորել, որ բանը չհասներ արյունահեղության: Նրա նախորդներից ո՞ր մեկն էր ընդունակ այսպիսի մանեւրների: «Կգռսեին, կեթար»՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է հայտնի սկզբունքով:

Այսօր Հայաստանում նոր ընդդիմություն է ի հայտ գալիս: Այս ընդդիմությանն արդեն երկխոսեցնելու ոչ մի պատճառ չկա: Ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, մենք առնվազն չհայհոյող, քաղաքական պայքարը նախընտրող ուժերի ենք տեսնում:

Եվ սա նույնպես Սերժ Սարգսյանի նախագահության տարիների երեւույթ է, ինչն անպատկերացնելի կլիներ սրանից 10, 15, 20 տարի առաջ, երբ կուսակցություններ ու թերթեր էին փակվում, կուսակցական գրասենյակներ ու խմբագրություններ ավերվում: Կասեք՝ կյանք է, առաջ է գնում: Դա էլ կա, իհարկե, բայց եւ չմոռանանք, թե ինչերի ընդունակ կլիներ էությամբ բռնակալը, եթե ունենար այն բոլոր հնարավորությունները, որ նախկին սահմանադրություններով ունեին ՀՀ նախագահները:
Պետք է նաեւ ընդունել, որ Սերժ Սարգսյանին շատ քիչ, համարյա ոչինչ չի հաջողվել անել տնտեսության զարգացման ուղղությամբ:

Արտագաղթը մեծացել է, գործատեղերը կրճատվել են, մարդկանց սոցիալական վիճակը՝ վատթարացել: Մի կողմ թողնելով օբյեկտիվ պատճառները՝ նշենք, որ այս ամենը հաղթահարելու համար մեկ կուսակցության ներուժը բավարար չէ: Ինչքա՞ն կարող մարդիկ ունենք, որ կուսակցական պատնեշներով մեկուսացված են երկրի ղեկավարմանը մասնակցելու հնարավորություններից:

Այս երեւույթը պետք է վերցնել, իսկ դրա համար խորհրդարանական կառավարման մոդելը, թերեւս, լավագույն նախապայման է: Ուստի բոլոր կուսակցությունների դռները պետք է բաց լինեն՝ միմյանց հետ խոսելու, բանավիճելու, միմյանց տեսակետ քննադատելու եւ այդ ամենի արդյունքում մնայուն որոշումներ կայացնելու համար: Սա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին, որ դադարել է քաղաքական մարտիկ լինել եւ վերածվել է մոնստրի՝ իրենից վանելով ամենքին ու ամեն ինչ:

Կանգնել նման կուսակցության գլխին ու շարունակել հին ձեւով, այսինքն՝ սեփական ձեռքերում կենտրոնացնել ամեն ինչ, այլեւս հնարավոր չէ եւ չի լինելու: Նաեւ այս ֆրոնտում է, որ Սերժ Սարգսյանը պետք է դասավորի իր քաղաքական ապագան, ինչքան էլ իր մարդիկ լինեն իշխանության բարձրագույն պաշտոններում:

Հակառակ պարագայում հետագա ձախողումների ողջ թուքումուրը դարձյալ իր կողմն է ուղղվելու:

Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասին
Ամենադիտված