«Իսլամական պետությունը» չի խնայել «քրդերի Անջելինա Ջոլիին» (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾArevelk.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի ժամանակ օրերս սպանվել է Քրդական զինյալ ջոկատների անդամ, 22-ամյա Ասյա Ռամազան Անտարը:
Իր գեղեցկությամբ նշանավոր դերասանուհուն նմանվելու պատճառով նրան կոչում էին «քրդերի Անջելինա Ջոլի»:
Քուրդ զինյալ աղջիկը սպանվել է Ջարաբլուսից ոչ հեռու Մանբեջ քաղաքի մոտ՝ «Իսլամական պետության» դեմ մղված թեժ մարտերի ընթացքում:
Ղամիշլիում ծնված երիտասարդ աղջիկը եղել է կանանց իրավունքների պաշտպան և վաղ տարիքից զենք է վերցրել ու անդամակցել քրդական զինված ջոկատներին:
