Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 կգ «մեթամֆետամինը» փորձել են վաճառել 50.000 դոլարով. ԱԱԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու ուղիներ են փնտրում, «Վերահսկելի գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կազմակերպել են թմրամիջոցի գնումը և բացահայտել դրա հետ առնչություն ունեցող անձանց:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, թմրամիջոցն իրացնող անձանց ներկայացվել է գնման համար նախատեսված 50.000 ԱՄՆ դոլար գումարը, և վերջիններս, համոզված լինելով, որ գործարքն իրական է, 1 կգ «մեթամֆետամինը» տեղափոխել են նախանշված վայր՝ գնորդին փոխանցելու համար, որից անմիջապես հետո բացահայտվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը Ո՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Ժողովուրդ». ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը
Ամենադիտված