Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը վաղը հրաժարական կտա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը գրում է․
Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաղը խորհրդակցություն է հրավիրել, ըստ էության` հրաժեշտի: Վաղը, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի և Կառավարության հրաժարականը, ապա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը:

Հանրապետականի նախընտրական շտաբը ղեկավարելու պատճառով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը խուճապ են առաջացրել Կառավարությունում: Մեր տեղեկություններով՝ այս մասին Կառավարության կուլիսներում քննարկումները չեն դադարում, սակայն ոչ ոք չի համարձակվում շեֆին հարցնել ապագայի մասին: 2 օր առաջ վարչապետը մինչև 24:00 եղել է Կառավարությունում:

Այժմ Կառավարության անդամները, նախարարությունների աշխատակիցները քցում-բռնում են, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալով և Կառավարության ամբողջ կազմի հրաժարականից հետո ովքեր կվերանշանակվեն իրենց պաշտոններում, իսկ ովքեր կհեռանան: Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի թիմակիցները հույս ունեն, որ հանրապետականի նախընտրական շտաբը կառավարելուց հետո Արգամիչը կվերադառնա և մի յուղոտ պաշտոն կստանա:

Փոխարենը «մե խինդ, մե ուրախություն» է Կարեն Կարապետյանի հարազատ թիմում: Թե նրա ծննդավայրում, թե նրա հարազատ աշխատավայրում՝ «Գազպրոմում», բուռն աժիոտաժ է. բոլորը խառն են և սպասում են շեֆի հաղթական վերադարձին:

Այլ հարց է, որ Կարեն Կարապետյանը լինելու է միջանկյալ վարչապետ մինչև 2017 թ.-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո նոր Կառավարության ձևավորում:
Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով ունի ՀՀ քաղաքացիություն և վերջին 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է՝ այս պարագայում Կարեն Կարապետյանին նոր պաշտո՞ն կառաջարկեն, թե օրենքը շրջանցելու ձև կգտնեն:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2001-2010 թթ եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը։ Դրանից հետո` ընդամենը մեկ տարի նա աշխատել է Երևանի քաղաքապետ: Սակայն կասկածելի հանգամանքներում հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից եւ գնաց ՌԴ` դառնալով «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը:

Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը
Ամենադիտված