Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխությունը կադաստրի կոմիտե չի՞ հասել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Երկու ամսից կլրանա Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման մեկ տարին: Վերջինս նշանակումից հետո հանդես էր եկել դարակազմիկ խոստումներով և ծրագրերով, այն է՝ հինգ տարի անց Կադաստրը աշխարհի լավագույն կադաստրների ցանկում գրանցել, նվազեցնել թղթաբանությունը, անցնել էլեկտրոնային վարչարարության:
 
Սակայն, անցած գրեթե մեկ տարվա ընթացքում Պետրոսյանը աչքի է ընկել միայն կենացներով, մինչդեռ բազմաթիվ խնդիրներ որոնց այսօր Պետրոսյանի ղեկավարած ոլորտում բախվում են քաղաքացիները՝ մնում են չլուծված: Սարհատ Պետրոսյանի միակ արժանիքը շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանի փեսա և Փաշինյանի թայֆայի վառ ներկայացուցիչ լինելը, իսկ գործնականում վերջինիս հայտարարությունները ուղղակիորեն հակասում են գործողություններին:
 
Օրինակ, Պետրոսյանը կարող է հայտարարել, որ Կադաստրի կոմիտեի միակ սուրբ նպատակը ոլորտը կոռուպցիայից ազատելն է.  թե ինչ գործնական քայլեր է արվել այդ ուղղությամբ՝ մնում է կռահել: Մյուս կողմից նա հայտարարում է, որ Կոմիտեն իր գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի հետ, իսկ քանի՞ նման դեպք է բացահայտել Պետրոսյանը, քանի՞ նման ստվերային ֆեոդալի ձեռքից է բռնել՝ նույնպես մնում է կռահել:
 
Ինքը Պետրոսյանը իր անգործությանն արդեն իսկ պատրվակ է գտել, ըստ նրա՝ պետք է զերծ մնալ  բացահայտումների մասին բարձրաձայնելուց: Այսինքն՝ կարելի է առանց որևէ հիմքի հայտարել, որ նախկին չինովնիկները «գող ու ավազակներ էին», իսկ, երբ հանրությունը կպահանջի Պետրոսյանի մեղադրանքների ապացույց՝ նա հանգիստ կարող է հայտարարել, որ նախընտրում է լուռ աշխատել: Մի կողմից Պետրոսյանը հայտարարում է, որ սեփականության պաշտպանության առաջամարտիկն է լինելու, մյուս կողմից՝ կողմ է արտահայվում կառավարության այն նախագծերին, որոնք միանշանակ կերպով ուղղված են սեփականության իրավունքի ոտնահարմանը:
 
Պետրոսյանը, իհարկե, արդարանում է՝ պնդելով, որ այլ մարմինների 30 տարվա չարածը Կոմիտեն չի կարող անել հինգ ամսում: Սակայն, այլ մարմինների չարածի գոնե մեկ տոկոսը մեկ տարում անել կարելի էր: Տպավորություն է, որ մեկ տարվա մեջ Կադաստրի կոմիտեն անգամ նորմալ չի հասցրել ուսումնասիրել անշարժ գույքի շուկան և չնայած ակնհայտ պարապուրդի՝ Պետրոսյանը և իր աշխատակիցները 2018 թ.–ի օգոստոսից ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստանում: Եթե այդ խրախուսումները տեղի ունենային կադաստրում անցկացվող համակարգային բարեփոխումների ֆոնին, իսկ Պետրոսյանի կենացների առնվազն կեսը իրականություն դարձած լինեին, ապա հանրությունը աչք կփակեր նման ճոխության վրա: Իսկ այս պարագայում մնում է խորհուրդ տալ խոսքերից անցնել գործի և ապացուցել, որ հեղափոխությունը կադաստր էլ է հասել...
Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված