Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ` Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ են դրել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ: Այն բաղկացած է ընդամենը 2 հոդվածից և դրանցից առաջինն է` Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Նախագիծն ընդգրկված է ԱԺ «օրակարգում չընգրկված նախագծեր» բաժնում:
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ` ՀՀ կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Եվ օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»,-որպես հիմնավորում նշվում է:
Արցախի Հանրապետությունը ճանեչելու ներկայացված հիմքերում նշվում է, որ Արցախը, իբրև ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախի Հանրապետությունը` իբրև անկախ պետություն, կայացած իրողություն է: Նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ցայսօր չի ճանաչել Արցախի Հանրապետությունը` ելնելով այն հնարավոր հեռանկարից, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի ու շահագրգիռ պետությունների և, առաջին հերթին, Արցախի բնակչության համաձայնության պարագայում կարող են այլ կարգավիճակ սահմանել Արցախի Հանրապետության համար, որ մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեև Արցախն ու ՀՀ-ն տևապես պատրաստակամություն և քաղաքական կամք են դրսևորել` գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Մյուս կողմից էլ Ադրբեջանն այս օրերին անցել է լայնածավալ պատերազմի շփման գծի ողջ երկայնքով:
Նշվում է , որ հրապարակած «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը, և նորացված` 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Սահմանադրությանը, որում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը. Հանրապետությունում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն` նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ. Նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության` օրենքով Արցախի Հանրապետությունը ճանաչելու փաստն ամենևին չի հակասում միջազգային կառույցների` ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ առջև մեր երկրի ստանձնած պարտավորություններին, քանի որ այդ կառույցների փաստաթղթերը կամ իրենց մեջ ներառում են խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող հայտարարություններ (օրինակ` ԵԱՀԿ/ԵԱՀԽ), կամ նրանց սկզբունքներն են ուղղակիորեն վերաբերում ժողովուրդների ինքնորոշմանը, բնիկ ժողովուրդների իրավունքներին ու դրանց ճանաչմանը, անգամ` միակողմանի (ՄԱԿ):
Սույն ակտով Հայաստանը խնդրի կարգավորումը չի տեղափոխում միջազգային ատյաններ, չի նպաստում Ադրբեջանի նմանատիպ ձգտումներին, չի վտանգում տարածաշրջանում հաստատված փխրուն խախաղությունն ու առկա ստատուս-քվոն, չի վկայում խնդրի` բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի ստանձնած պարտավորությունից հրաժարվելու մասին (ԵԱՀԿ փաստաթղթերով ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի Հանրապետությունն է բանակցային կողմ, և նա չի հրաժարվում ու հրաժարվել բանակցելու պատրաստակամությունից), քանի որ այդպիսի զարգացումները բացառապես այլ գործոններով են պայմանավորված, ինչպես` միջազգային հանրության դիրքորոշման փոփոխությունը և դրանում հավասարակշռության (պարիտետի) խախտումը, հակամարտության հետ կապված միջազգային ու կողմերի ազգային ուժերի (ռազմա-քաղաքական, տնտեսական հավասարակշռությունը) հաշվեկշռի փոփոխությունը, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դիվանագիտական կարողությունները և այլն. զ) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացի` de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) և իրավական առումով` de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե պետության գլխի կամ գործադիրի, թե խորհրդարանի կողմից:
Սույն օրենքով Արցախի Հանրապետության ճանաչումը կհստակեցնի թե ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրև վերջնանապատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին և Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին: Միաժամանակ և հետևապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլևս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որևէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:
Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը: Օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաև թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում Արցախի Հանրապետության և շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետևանքների վերացմանը` խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին և տարածքների վերաբնակեցմանը:

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք
Ամենադիտված