Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենդետա Հրազդանում. դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա երեխային մահվան ելքով վրաերթ կատարած ու դատարանից ազատ արձակված խմած վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 5-ին, վենդետա-դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 38-ամյա Վանիկ Սարգսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամասում գտնվող Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանի մոտից:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վ. Սարգսյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 53 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանը, ում ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում կարողացել են հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին:

Այս պահին Վ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցի վիրահատարանում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Սարգսյանը այն ստահակն է, ով այս տարվա հուլիսի 4-ին ոչ սթափ (խմած) վիճակում վրաերթի էր ենթարկել Գ. Խամփերյանի երեխային ՝ 7 տարեկան Արմեն Խամփերյանին, ով տեղում մահացել էր:

Վ. Սարգսյանին այն ժամանակ կարողացել էին հաշվեհարդարից փրկել Հրազդանի ոստիկաններն ու քննիչները, որից հետո մարզի վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ նույն պահին հարուցվել էր քրեական գործ, իսկ հետո արդեն քննիչը միջնորդել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ:

Դատարանը բավարարել էր և նա կալանավորվել էր: Հուլիսի 28-ին խմած վարորդի փաստաբանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որպեսզի դատարանը ազատ արձակի ճիվաղին, ինչը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից բավարավել էր և նա ազատ էր արձակվել: Այդ մասին իմանալով ողջ Հրազդանը շոկի մեջ էր հայտնվել՝ դատապարտելով դատարանի անարդարացի որոշումը և մարդիկ ասում էին. «Էլ ինչ արդարության մասին կարող է խոսք լինել, երբ նման որոշում է կայացվում:

Այդ դեպքում մարդիկ առաջնորդվելու են ինքնադատաստանի սկզբունքով, ինչը տեղի ունեցավ այսօր»: Ֆոտոլրագրողի հետ զրուցում հրազդանցիների մեծ մասը այսօրվա տեղի ունեցածի համար մեղադրում էին վերաքննիչ դատարանին, ասելով՝ «Հրազդանի ոստիկաններն ու մարզի քննիչները գործեցին օպերատիվ և պրոֆեսիոնալ ու տականքը կանալավորվեց, իսկ վերաքննիչը՝ զարմացանք, որ նրան ազատ արձակեց»:

Նույնիսկ խոսում էին, որ երեխայի հարազատները պատրաստ են եղել հաշվեհարդար տեսնել նաև դատավորի նկատմամբ ու եթե այդ տեղեկությունները հավաստի է, ստացվում է՝ Հրազդանի ոստիկաններն ու Կոտայքի մարզի քննիչները այս անգամ էլ փրկեցին դատավորին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի և ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 հոդվածի ( սպանության փորձ) հատկանիշով:

Գ. Խամփերյանը ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 4-ին ողբերգական վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում՝ «Վեվ» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Արմեն Խամփերյանին:

Երեխան տեղում մահացել էր, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել էին ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վարորդը եղել էր ոչ սթափ (խմած) վիճակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Երևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը Հայաստան. Այստեղ հյուրը Աստծո պատգամաբերն էYeni Safak. Իսրայելը ճիշտ պահին է ճանաչում Հայոց ցեղասպանությունըԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանին ռուսական շուկայի կորստի համար Դատավորները իրականացրել են  ԲԴԽ նախագահի ընտրություն. պատմության այս օրը (19 հուլիս)ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր Թորոս Կորկմազ. Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունները կազդեն նաև քրդական հարցի վրաԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչին
Ամենադիտված