Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղեգիս համայնքի Քարագլուխ ու այլ գյուղերում բրուցելյոզ հիվանդությունը խուճապային տրամադրություն է ստեղծել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի բնակիչներն ահազանգ հնչեցրին    «Հանուն հավասար իրավունքների»  հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիատուրի  շրջանակներում գյուղ այցելած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կապված խոշոր եւ մանր եղջերավոր անասուների շրջանում բռնկված բրուցելյոզ հիվանդության հետ:

 

Ինչպես տեղեկացրին  Քարագլուխ գյուղի բնակիչներ Վաղինակ Հովհաննիսյանը եւ  Արտավազդ Մելքոնյանը,  իրենց տնտեսություններում բրուցելյոզ է նկատվել թե խոշոր, թե մանր եղջերավոր անասունների մոտ, ինչի արդյունքում իրենք զգալի վնասներ են կրել՝ հայտնվելով անելանելի վիճակում:    §Մենք ահագին ծախսեր ենք կատարել գոմերի կառուցման, անասնագլխաքանակի ձեռքբերման ու զարգացման համար: Մասնագետները բրուցելյոզ հիվանդություն են ախտորոշել ու մեզնից պահանջում են՝ անասնագլխաքանակը ենթարկել հարկադիր մորթի:15 գլուխ ոչխարից հիմա մնացել է ընդամենը երկու գլուխ, կթու 4 կովերից երկուսը ենթակա են պարտադիր ոչնչացման, դրանց հետ՝ եւս մեկ հղի երինջ: Ինչպե՞ս ենք պահպանելու մեր գոյությունը, երբ մեր ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Չգիտենք, թե ինչ անենք, ինչպես իրացնենք այդքան միսը: Հիմա վարակված անասունները արոտ դուրս բերել չենք կարող, պահում ենք մսուրի վրա, մինչեւ որ մթերման համապատասխան կետեր գտնենք: Խնդրում ենք, ահազանգեք, որ կառավարությունից մարդիկ գան գյուղ, այս հարցին լուծում տան, քանի որ մենք արդեն մեր անասնաբույժներին, մեր տեղական ու մարզային իշխանություններին չենք վստահում, չենք հավատում անգամ  ախտորոշումների արդյունքներին: Անասնաբույժը մեզնից կիլոմետրեր հեռու է ապրում, մի բան որ լինում է, մենք տասնյակ կիլոմետրեր ենք ստիպված լինում հաղթահարել, որ դիմենք նրա օգնությանը: Մեր գյուղում նույնիսկ մարդիկ կան, որ այս հիվանդությամբ հիվանդացել են»,-ներկայացրին Քարագլուխ գյուղի բնակիչները:

 

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հավաստեց, որ համայնքի վարչական տարածքում այս պահի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների մոտ արձանագրված է բրուցելյոզի 23, մանր եղջերավորների մոտ՝ 173 դեպք, որի հիմնական մասը՝ Քարագլուխ գյուղում: §Այս ամենը արդյունք է կենդանիների շարժի վերահսկելիության դժվարության: Սկսած մայիս ամսից՝  մեր տարածքով  Արարատի մարզի ոչխարաբուծական տնտեսությունները ոչխարի հոտերը շարժում են դեպի Ջերմուկի սարերը: Չենք բացառում, որ այդ հոտերում կարող են լինել վարակված կենդանիներ: Այդ անասնահոտերն արածում են նաեւ մեր եւ Գեղարքունիքի մարզի սահմաններում գտնվող լեռնային արոտներում: Ռիսկային է նաեւ Մարտունու տարածքի բաց անասնաշուկան, որտեղ չի հսկվում անասունների շարժը: Այնպես որ, տարբեր աղբյուրներից կարող են տարածվել վարակները, որքան էլ որ մենք ժամանակին կատարել ենք արյան նմուշառումները, իսկ հիվանդության դեպքերի հայտնաբերումից հետո՝ կանխարգելիչ միջոցառումները: Մենք կլինենք հետեւողական ու մինչեւ վերջ կվերացնենք հիվանդության  օջախները, սակայն սրանով չենք կարողանա  մեղմել անասնապահական տնտեսությունների վիճակը: Կխնդրեինք հարց բարձրացնել կառավարության առջեւ՝ տուժած տնտեսություններին գոնե ինչ-որ չափով փոխհատուցում տրամադրելու համար: Մարդիկ վարկեր են վերցրել, որպեսզի անասնապահություն զարգացնեն, բարելավեն իրենց վիճակը, սակայն հիմա հայտնվել են անելանելի վիճակում»,-ներկայացրեց  Արթուր Ստեփանյանը:

Հարցի շուրջ իր նկատառումներն «Արմենպրես»-ի հետ կիսեց ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության Վայոց Ձորի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Մեսրոպ Մելքոնյանը: §Բրուցելյոզ հիվանդությունը Վայոց Ձորի մարզում նույն տարածվածությունն ունի, ինչը որ հիմա առանձնահատուկ է մեր հանրապետության գրեթե բոլոր մարզերին: Շատ դժվար է վերահսկել կենդանիների շարժը մեր մարզում, այն կանոնակարգված չէ, անասունների համարակալման խնդիրը լուծված չէ, թեպետ մենք ամեն ինչ անում ենք՝ ցանկացած հիվանդություն ու համաճարակի բռնկում կանխարգելելու համար, պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում: Այսպես, սահմանված կարգի համաձայն՝ տարվա ընթացում բրուցելյոզի համար արյան նմուշառումը մանրից վերցվում է մեկ, խոշորինը՝ երկու անգամ: Այս միջոցառումներն ըստ գրաֆիկի իրականացվել են, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում, հաշվի առնելով կենդանիների մեծ քանակով հիվանդությունները, նմուշառումները կատարվում են 21 օրից մինչեւ 1 ամսվա կտրվածքով: Հայտնաբերված հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի: Բնական է, որ անասնատերերը հեշտությամբ չեն համաձայնում, սակայն այլ տարբերակ չունեն: Առաջին սանիտարական սպանդը կատարվել է մարտ ամսին, իսկ մենք իրավիճակը պահում ենք վերահսկելիության սահմաններում: Անշուշտ, դժվար են նաեւ այդ միջոցառումները, քանի որ անասնատերերը նման քանակի մսի իրացումը չեն կարողանում կազմակերպել ժամանակին: Խնդիրն այն է, որ մեզ մոտ, ինչպես նաեւ ողջ Հանրապետությունում, չկա գեթ մեկ սպանդանոց, որպեսզի այդտեղ կատարվեր մորթը, իսկ միսը հանձնվեր համապատասխան արտադրամասեր, իսկ անասնատերերը գոնե նվազագույն փոխհատուցում ստանային: Մինչդեռ բրուցելյոզով վարակված կենդանիների մսի վաճառքը խստիվ արգելվում է: Վերջերս մեր հսկողությամբ մի տնտեսությունում սանիտարական սպանդի ենթարկվեց 33 գլուխ ոչխար: Դուք պատկերացնու՞մ եք այդ տնտեսության մարդկանց հոգեվիճակը,  կրած վնասի չափը: Սահմանված գրաֆիկով ու պետպատվերի շրջանակներում են իրականացվում նաեւ մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները՝ կապված դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, խոզերի ու թռչունների ժանտախտի, այլ հիվանդությունների պատվաստումների հետ», -իրավիճակը գնահատեց Մեսրոպ Մելքոնյանը:

Մասնագետն անդրադարձավ նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին ու անասնաբուժական ծառայությունների հետ կապված խնդիրներին: «Այլ մարզերի  մասին չեմ կարող հաստատել, բայց կարծում եմ, որ բարձրացած հարցն ընդհանուր է մեր երկրի համար ու անչափ կարեւոր: Խնդիրն այն է, որ մենք որեւէ բնակավայրում չունենք որեւէ անասնագերեզմանոց, այն դեպքում, երբ մարդիկ մորթը կատարում են ուղիղ փողոցների կողքին, մայթերի վրա՝ այնտեղ թողնելով  մորթված կենդանիների աղիները, փորոտիքը, այլ թափոններ, որոնք հենց հանդիսանում են վարակի հիմնական աղբյուրները: Մինչդեռ դրանք պիտի պարտադիր թաղված լինեին անասնագերեզմանոցներում: Երկրորդ, մեզանում անչափ անտեսված են անասնաբույժները: Բավական է ասել, որ պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում  սահմանված նորմատիվներով նրանցից յուրաքանչյուրի միջին աշխատավարձը կազմում է  մոտ 20 հազար դրամ: Որոշակի վճար էլ նրանք ստանում են համայնքապետարաններից՝ հաստիքային որոշակի աշխատանքների իրականացման դիմաց: Սակայն եղածը շատ չնչին է, որպեսզի այս կարեւորագույն ոլորտը վերջնականապես ամրապնդվի եւ զարգանա: Բավական է ասել, որ մեր մարզի 28 անասնաբույժներից միայն երկուսի տարիքն է, որ տատանվում է 30-35-ի սահմաններում, իսկ մնացածների տարիքը հասնում է 60-75-ի: Եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն այս պահից, ապա կարծում եմ, որ հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն: Ես ավելի քան համոզված եմ, որ անասնաբույժներից  ոմանք, շփվելով կենդանիների հետ, կարող են վարակված լինել զանազան  հիվանդություններով ու հնարավորություն չունեն՝ հետազոտություն անցնելու կամ բուժվելու: Նրանց անգամ սոցփաթեթ չի տրամադրվում, որ այս պարզ խնդիրը կարողանան լուծել: Էլ չասեմ այն մասին, որ ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր անցնել՝ իրենց պարտականությունները կատարելու համար՝ առանց համապատասխան տրանսպորտային միջոցների ու գործուղման ծախսերի: Այս օգոստոսից լուծարվելու են ու այլեւս չեն գործելու §Անասնաբուժասանիտարիայի եւ  բուսասանիտարիայի ծառայությունների  կենտրոն»  պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, իսկ թե փոխարենը ինչ կառույց կգործի, մեզ համար առայժմ անհայտ է: Գտնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի համայնքապետարանների, ֆերմերային տնտեսությունների ու մենատնտեսների, ինչպես նաեւ պետական մարմիների համատեղ առաջարկների հիման վրա, որտեղ հաշվի կառնվեն բոլոր նրբություններն ու մանրուքները, որպեսզի բոլոր կարգի անասնահամաճարակների դեմ մղվող պայքարը լինի անթերի ու բարձր արդյունքներ ապահովող՝ դրվելով գիտական ու կենտրոնացված հիմքերի վրա»,- իր կարծիքն արտահայտեց Մեսրոպ Մելքոնյանը:

Խոսրով Խլղաթյան

Հին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված