Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը վերջակետ է դնում բոլոր շահարկումներին…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեև Ռիո 2016-ի ամառային օլիմպիական խաղերը Հայաստանի ցուցաբերած արդյունքների առումով միանշանակորեն կարելի է ռեկորդային համարել, բայց, որքան էլ ցավալի լինի, փաստ է, որ դրանք բացառապես դրական հուշեր չէ, որ թողեցին մեզանում. աշխարհն է տեղյակ մեր ըմբիշի՝ Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցած անարդարությանը, բոլորին է ցնցել այն, ինչ կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Հայաստանը ներկայացնող մարզիկի հետ:

Եվ ահա այս առումով վերջին շրջանում հիմնական հարցը, որ ոմանք փորձում են պարբերաբար բարձրացնել, այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ վիճարկելու օլիմպիական խաղերի վերջնաարդյունքներն ու ինչու ջանք չի թափում՝ կոտրված արդարությունը վերականգնելու ու Միհրանին իր վաստակած ոսկին հետ վերադարձնելու համար:

Նախ, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր իր վերջին հարցազրույցում դիպուկ կերպով նկատել, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի կարծելու, որ, եթե դույզն ինչ հնարավորություն լիներ սկսելու գործընթաց՝ մենամարտի արդյունքները վերանայելու, ապա, ասենք, նույն ՀԱՕԿ-ը չէր անի ամեն ինչ Հայաստանի գողացված սեփականությունը հետ վերադարձնլու համար. սա աքսիոմատիկ ու անվիճարկելի ճշմարտություն է. ՀԱՕԿ-ն իր երկարամյա գործունեությամբ է ապացուցել, որ տեր է հայ մարզիկներին մինչև վերջ ցանկացած իրադրությունում ու որ վճռակամ է բոլոր հնարավոր միջոցներով նրանց պաշտպանելու, երկրի շահերը համաշխարհային սպորտում առաջ տանելու հարցում:

Իսկ Հայաստանի լռությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս, ցավոք, համաշխարհային սպորտում չեն վերացվել այն խութերն ու բացթողումները, որոնց պատճառով անհնար է դառնում արդյունքների վիճարկումը, ու թեկուզ միջուկային գերտերություն էլ լինես, չես կարող կասկածի տակ առնել մրցավարների որոշումները: Ասվածի փայլուն ապացույցը, թերևս, կարելի է համարել Ռիոյի խաղերի ընթացքում տեղ գտած անարդարություններն այնպիսի երկրների հավաքականների ու մարզիկների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Մոնղոլիան և այլն, որոնք ևս, ինչպես և Հայաստանը, ստիպված եղան բախվել անարդարության պատին:

Հաջորդ կեղծ թեզը, որ առաջ է քաշվում ոմանց կողմից, այն է, թե ինչպես պատահեց, որ մերոնք՝ ի դեմս երկրի նախագահի ու ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, գտնվելով դահլիճում, ոչ մի կերպ ի վիճակի չեղան ներազդելու մրցավարի կողմից թույլ տրված սանձարձակ պահվածքի վրա: Այս առումով ևս, պետք է ասել, Ծառուկյանի հարցազրույցում հնչած պատասխանը սպառիչ էր. չնայած ապրումները խիստ բուռն էին ու ցավալի, բայց պետք չէ մոռանալ, որ մարդիկ երկիր էին ներկայացնում ու, անկախ ամեն ինչից, պարզապես չէին կարող պոռթկալ, չէին կարող ավելորդություններ թույլ տալ:

Սպորտի միջոցով աշխարհի երկրներն իրենց համար համապատասխան «իմիջ» են ձևավոում, իսկ դահլիճում մերոնց սխալ պահվածքը կարող էր հակառակ ազդեցությունն ունենալ՝ ստվեր նետելով Հայաստան պետության վրա: Ինչ վերաբերում է մեր մարզիկի՝ ոսկուն իրապես արժան լինելուն, ապա դրանում ոչ ոք առանձնապես աշխարհում չի կասկածում. մեր հաղթանակը նաև լռությամբ փաստվեց, ինչը շատ ավելի ազդու եղավ, քան կարելի էր անգամ ենթադրել:

Այնպես որ, անկախ այն բանից, թե ինչպիսի բացթողումներով ու անարդարություններով Ռիոյի 2016թ.-ի խաղերն ուղեկցվեցին կամ աչքի ընկան, անխոս, օլիմպիական խաղերը նախևառաջ համամոլորակային տոն էին, տոն, որ հավերժացավ Հայաստանի փայլուն ձեռքբերումներով ու նվաճումներով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico
Ամենադիտված