Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։

Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958թ., Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: 1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժինը:

1991թ-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1992թթ.ԱԳՆ մամուլի քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ, 1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետև՝ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար: 1994-1997թթ. աշխատել է որպես ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ:

2004-2010թթ. ընթացքում հանդիսացել է ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետև՝ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար, ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար:

2018թ․ նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2019թ․ մայիսից, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ):

Արժանացել է ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԳՆ խրախուսանքների։

Գառնիկ Բադալյանը նաև նշանակալի ավանդ է ունեցել գիտական ասպարեզում՝ հեղինակելով մի շարք գրքեր և գիտական աշխատանքներ։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը Ո՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ» «Ժողովուրդ». 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ» Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» Հայաստանում բացատրել են Փաշինյանի այցը Ռուսաստան. «Մեկնած ձեռքով»
Ամենադիտված