Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանի ելույթը՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովում»

ՄՇԱԿՈՒՅԹ

Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,- ասել է նախագահը։- Այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ»։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին՝ գագաթնաժողովը Շամոնիից դուրս տեղափոխելու և Հայասատանը որպես անցկացման վայր ընտրելու համար:

«Մտքերի գագաթնաժողովն» ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքվում 200-300 մարդկանց աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր հարցերի շուրջ։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը,- ասել է նախագահ Սարգսյանը։- Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ մտովի տանում է փիլիսոփայական մի քննարկման։ Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաև բիբլիական սար է։Համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երկխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը և արարեց ջրհեղեղ։ Այնուհետև Աստված մտածեց Նոյի մասին և վստահեց նրան՝ գտնելու վստահելի մարդկանց ու կենդանատեսակների, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ դնել։ Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես ջրհեղեղի նշաններ տեսնում եմ շատ տեղերում։ Ես տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք սխալ ենք վերաբերվում բնությանը։

Երբ նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։ Անորոշություններ կան՝ Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ , Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսնակյունից «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։ Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում։

Ի՞նչ է այն տալու Հայասանին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սկսել լսել, թե ինչ է ասում աշխարհը։ Սկսել «Մտքերի գագաթնաժողով»-ին տալ հիմնական հարցը՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Սրանք գլոբալ հարցեր են, սակայն դրանք առնչվում են նաև Հայաստանին։ Ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ և ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անենք։ Մեզ համար իմանալը, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալու մեր ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։ Սա կարևոր է Հայաստանի համար։ Կարևոր է, նաև, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք էլ՝ ավելի շատ բան աշխարհի մասին։ Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն, Թիերի, այս հնարավորության համար՝ բերելու«Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան։ Ուզում եմ ասել մեր հյուրերին, որ այս տարի մենք ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում։ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների և այլն»։

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» ամենամյա և մշտական կդառնա։

Նախագահի ելույթին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Նա ևս ողջունել է առաջին անգամ «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը Հայաստանում։ «Ամբողջ քաղաքակրթությունն ըստ էության հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել են Երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը՝ մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի մասին` աշխարհում և ընդհանրապես տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ՝ աշխարհաքաղաքական միտումները, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում: Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման, և սա է ըստ էության 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է: «Սա նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդ: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա եկել է մտքի դարը և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքը ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Միջոցառման կազմակերպիչ «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն նշել է, որ ուրախ է առաջին անգամ Դիլիջանում կազմակերպել «Մտքերի գագաթնաժողովը»։ «Մենք հավատացած ենք, որ գագաթնաժողովի երեք օրերի ընթացքում տեղի ունենալիք շփումները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելուն, և նոր, այդ թվում և ներդրումային գաղափարների առաջացմանը, ինչը անհրաժեշտ է նաև Հայաստանին», - նշել է Մալըրեն։ Նա ընդգծել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպման հիմքում մշտապես բոլոր մասնակիցների առաջ ունեն հետևյալ պարտավորությունը. նրանք պետք է հեռանան գագաթնաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր և նոր նախագիծ:

Հայաստանյան գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենան տարբեր թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում իրենց գործունեության ոլորտում հաջողությունների հասած և կարևոր դերակատարում ունեցող մասնակիցները կանդրադառնան աշխարհաքաղաքական զարգացումներին, բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը, ձեռնարկատիրությանն ու նորարարությանը, 21-ր դդարի առաջնորդությանն ու քաղաքակրթությունների երկխոսությանը, արժութային ու ներդրումային քաղաքականությանը, աշխարհի առջև ծառացած ռիսկերին ու մարտահրավերներին: Նրանք կներկայացնեն իրենց փորձառությունը, գիտելիքները ու գաղափարները, ինչպես նաև կծանոթանան Հայաստանում ներդրումային հնարավորություններին:

«Մտքերի գագաթնաժողով»-ի պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում է ֆրանսիական Շամոնիի սահմաններից դուրս, և Հայաստանն առաջինն է հյուրընկալում այս հեղինակավոր միջազգային միջոցառումը: 

Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական էԻրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Կալանավորվել է քրեական կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հոդվածով մեղադրվող տղամարդՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է․ Սերբիայի նախագահ Գորշ արջի անկաշկանդ զբոսանքը՝ ֆոտոթակարդների տեսադաշտում «Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնըԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունըԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միացյալ բազային․ WSJ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. 3 վիրավոր կա Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»
Ամենադիտված