Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեկան խնդիրներ ունեցողները չպիտի առաջադրվեն պատգամավորի թեկնածու. Քրիստինե Պողոսյանի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

«Ես հանրության կողմից վստահության քվե եմ ստացել և իմ պարտքն եմ համարում այստեղ ներկայացնել մարդկանց իրավունքները և առաջիկա հինգ տարվա մեջ անել ամեն ինչ, որպեսզի հինգ տարի հետո մարդիկ ունենան ավելի լավ Ազգային ժողով, ավելի լավ կառավարություն»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նրա խոսքով` թեկուզ ցավոտ փոփոխություններ՝ պատրաստ է նախաձեռնել, անկախ նրանից, թե դա ինչ արձագանք կունենա. «Գոյություն ունեն այնպիսի պաշտոններ, որ որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում` դատավորներ, դատախազներ, ուսուցիչներ: Ես կարծում եմ, որ դա ուղիղ հակասության մեջ է, եթե դատավոր, դատախազ և այլն, չեն կարող աշխատել, ապա օրենսդիր մարմնում ինչպե՞ս կարող է նման սահմանափակումների միջով չանցած մարդ լինել, նախագիծ առաջ բերել, քվեարկել և այլն»,-ասաց պատգամավորը:

Քրիստինե Պողոսյանը, մանրամասնելով իր նախագիծը, նշեց, որ այն արդեն պատրաստվում է, միայն թե գործընկերները որոշակի փոփոխություններ են առաջարկել. «Օրենքում ես երկու կետ եմ փոփոխել. առաջին հերթին առաջ եմ բերել բարձրագույն կրթությունը, երկրորդ հերթին՝ որոշակի խնդիրների դեպքում»,- ասաց նա:

Լրագրողների հարցերին, թե նա իր գործընկերների շրջանում հոգեկան խնդիրներ ունեցող նկատո՞ւմ է, կամ գուցե անհավասարակշի՞ռ են եղել, ո՞րն է եղել այդ նախագծի դրդապատճառը, պատգամավորն արձագանքեց հարցադրումով. «Դուք չե՞ք նկատել: Քանի դեռ օրենքի նախագիծն ուժի մեջ չի մտել, ես ոչ մեկի առողջական դաշտ ներխուժելու և բարձրաձայնելու իրավունք չունեմ: Ցավն այն է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Եթե հետադարձ ուժ ունենա օրենքը, կարծում եմ, որ մենք անակնկալներ կունանայինք»,-ասաց Քրիստինե Պողոսյանը` շեշետելով, որ պատրաստ է առաջին հերթին ինքն անցնել ստուգումը: Հարցին, թե իր նախագիծը Գևորգ Գորգիսյանի հետ կապված վերջին իրադարձությունների հետ կապ ունի՞, պատգամավորն ասաց. «Իսկ Գևորգ Գորգիսյանը կապ ունի՞ հոգեկան խնդիրների հետ: Ո՛չ, բացարձա՛կ: Նրա հետ ձեր խնդիրները ազգային անվտանգության տիրույթում են»,-ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը, պատգամավորը նշեց, որ լրագրողներն այն մարդիկ են, ովքեր ամենահաճախն են շփվում պատգամավորների հետ և ամեն տեսակի եզրակացություններ նրանց պահվածքում լրագրողները կարող են անել:

Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները
Ամենադիտված