Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Եսայանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանը Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ա. Եսայանը 15 տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, եղել ՀՀ գլխավոր դատախազի՝ Հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ։

2007-2011 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Ավագ դատախազ

2002-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական

1999-2002 թթ.- ՀՀ գլխավոր դատախազի օգնական

1997-1999 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

1996 - 1997 թթ. - ՀՀ սոցապ. նախարարի աշխատակազմի ղեկավար

1996 օգոստոս-նոյեմբեր - ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական վարչության առաջատար մասնագետ

1994-1996 թթ. ՀՀ միջազգային տուրիզմի ասոցիացիա Իրավախորհրդատու

1988 – 1989թթ. - «Երկոմունշին» պետ.շին. վարչության վերանորոգման մոնտաժման վարչության բանվոր

ՀՀ Նախագահի 17.09.2009թ. հրամանագրով Ա.Եսայանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտ:

2012թ.
Ռուսատանի Դաշնության ոստիկանության տնտեսական անվտանգության ակադեմիայի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Եվրասիական տնտեսական անվտանգության քրեաբանական հիմքերը» թեմայով՝
ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 0208 հավաստագրով ՌԴ ԿԳՆ ԲՈՀ-ի կողմից տրված իրավ. գիտ. դոկտորի գիտական աստիճանի վկայագիրը համապատասխանեցվել է ՀՀ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին) 2011թ.

ՌԴ, Մոսկվա
Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա

2006 – 2010թթ.

2002 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Սոցիալական պատասխանատվության հասկացությունը, տեսակները, ծագումը և հիմքերը» թեմայով և 2003թ. ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003թ.
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ
2000թ.-ից
Երևանի պետական համալսարան
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավաբանի դիպլոմ
1989 – 1994թթ.
Երևանի պետական համալսարան
Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
Անգլերեն լեզվի թարգմանչի դիպլոմ 1990 – 1992թթ..
Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոց
1979-1989թթ.

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 26Ա հրամանով հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ:
2013թ-ից

Պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ՀՀ ԲՈՀ-ի թիվ 20 արձանագրությամբ: 2012թ.

ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 157Ա հրամանով հանդիսացել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավաբանության 063 մասնագիտական խորհրդի անդամ:
2011-2012 թթ.

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում:
2006թ.

ՀՀ արդարադատության նախարարի թիվ 104-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ:
2005թ.

ՊԱՐԳԵՎՆԵՐ
• Հայաստանի Հանրապետության Նախագահի 03.09.2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
• ԼՂՀ Նախագահի 2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
• 2012թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 09.10.2007թ. հրամանով պարգևատրվել է հուշանվերով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 25.11.2011թ. հրամանով՝ «Ռուսաստանի դատախազության 290- ամյակ» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 31.05.2013թ.հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 19.01.2012թ. հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.2004թ. հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.06.2013թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով,
• ՀՀ ոստիկանապետի 30.06.2010թ. հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.09.2008թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով
• ՀՀ ոստիկանապետի 26.02.2003թ. հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2010թ. հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2008թ. հրամանով պարգևատրվել է անվանական հրազենով,
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 27.06.2013թ. պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
• ՌԴ համառուսաստանյան ոստիկանության ասոցիացիայի նախագահի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի» մեդալով,
• Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հիմնադիր նախագահի կողմից 07.06.2007թ. պարգևատրվել է «Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով»,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 01.06.2013թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է "Ծառայությունների համար" կայսր Ալեքսանդր I-ի անվան խաչով,
• Միջազգային ասպետական միության (Հանովեր, Գերմանիա) նախագահության 30.07.2013թ. որոշմամբ գիտության ոլորտում նշանակալի ներդրման, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար պարգևատրվել է միության բարձրագույն պարգև հանդիսացող "Պետրոս Մեծ" շքանշանով,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 17.08.2012թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է "Ծառայությունների համար" թագի պատկերով Մեծ արծաթե աստղով,
• ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից 09.05.2013թ. պարգևատրվել է "Հայրենիքի պաշտպանության համար մեդալով",
• ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից 28.11.2012թ. պարգևատրվել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով,
• "Փառապանծ մարտիկ" հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից 21.09.2013թ. պարգևատրվել է "Փառապանծ մարտիկ" մեդալով,
• ԼՂՀ "Մայրություն" ՀԿ-ի կողմից պարգևատրվել է "Մայրական երախտագիտություն" հուշամեդալով:

Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով:

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգ
Ամենադիտված