2016 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելների թոփ տասնյակը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ հեղինակավոր Forbes ամսագրի տվյալների`աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը կրկին գլխավորել է բրազիլացի թոփ մոդել Ժիզել Բունդխենը` 30,5 միլիոն դոլար եկամուտով։ Նա գլխավորում է ցանկը նույնիսկ պոդիումը լքելուց հետո:
Ինչպես նշում է Tatler.ru-ն, ցանկի երկրորդ տեղը զբաղեցնում է Բունդխենի հայրենակցուհի Ադրիանա Լիման` 10,5 միլիոն եկամուտով: Բրազիլուհիներից հետո ցուցակում տեղ են գտել նոր սերնդի մոդելները:
Նշենք, որ մոդելների եկամուտների հիմնական աղբյուր են հանդիսանում գովազդային պայմանագրերը հանրահայտ բրենդների հետ։
Ժիզել Բունդխեն (30,5 մլն դոլար)

Ադրիանա Լիմա (10,5 մլն դոլար)

Կարլի Կլոս (10 մլն դոլար)

Քենդալ Ջեներ (10 մլն դոլար)

Ջիջի Հադիդ (9 մլն դոլար)

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի (9 մլն դոլար)

Կարա Դելևին (8,5 մլն դոլար)

Քենդիս Սուեյնփոուլ (7 մլն դոլար)

Լիու Վեն (7 մլն դոլար)

Միրանդա Քեր (6 մլն դոլար)
