Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ․ Սարգիս Խանդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Նախորդ շաբաթ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում ընդունվեց 85 միլիոն դրամ տրամադրել՝ Ազգային ժողովի համար անվտանգության 4 սարք գնելու համար։ Դրանցից 3-ը կտեղադրվեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սենյակի առջև։ Սարքերի անհրաժեշտության և ԱԺ անվտանգության խնդրի շուրջ  ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։

-Պարոն Խանդանյան, որպես ԱԺ պատգամավոր տեսնո՞ւմ եք նման սարքերի անհրաժեշտությունը։ Անվտանգության խնդիրներ կա՞ն։

-Միանշանակ տեսնում եմ նման սարքավորումների անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում կարիքները գնահատվել են ԱԺ նոր աշխատակազմի կողմից։ Կարծում եմ՝ այս շենքի համար անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ սա հատուկ պահպանվող շենք է և այն, ցավոք սրտի, անվտանգության հետ կապված ունի ցավալի անցյալ ու պատմություն։ Որքանով ես տեղյակ եմ սկանավորող սարքավորումներից մի քանիսը չեն աշխատում և այդ պատճառով աշխատակազմը անհրաժեշտություն է համարել նորացնել դրանք։ Այստեղ՝ բացի պատգամավորներից, աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնց անվտանգության ապահովումը շատ կարևոր է։

-Նշեցիք, որ նոր աշխատակազմն է նման որոշում ընդունել։ Որևէ նախադեպ կամ դեպք եղե՞լ է, որը կստիպեր մտածել այս ուղղությամբ։

-Ես տեղյակ չեմ, որ դեպք եղել է։ Կարծում եմ, որ պատճառը անսարքությունն է եղել և անվտանգության ոչ պատշաճ ապահովումը, բայց որ որևէ դեպք է եղել, որը կարող էր սպառնալիք լինել անվտանգության համար, արդեն տեղյակ չեմ։

-Այդ ռենտգեն և մետաղորսիչ սարքերից 3-ը տեղադրվելու են Արարատ Միրզոյանի սենյակի առջև։ Այս պարագայո՞ւմ էլ եք տեսնում անհրաժեշտություն։

-Արարատ Միրզոյանը, ինչպես ՀՀ նախագահը և վարչապետը, հատուկ պահպանության տակ գտնվող անձանցից է։ Ես գիտեմ, որ վարչապետի աշխատասենյակի առջև կան  նման սարքավորումներ, ենթադրում եմ, որ կան նաև նախագահի աշխատասենյակի առջև։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նման անվտանգության ծրագրեր իրականացնել նաև ԱԺ նախագահի համար։

-Ներկայիս իշխանությունները աչքի են ընկել այն տեսանկյունից, որ հասարակության հետ շփվելու ժամանակ ներկայանում են առանց անվտանգության աշխատակիցների, անգամ վարչապետի համար իրականցվող անվտանգությունն այդքան խիստ չէ։ Չե՞ք կարծում, որ անվտանգությունը խախտելու կամ որևէ մեկին վնասելու համար Ազային ժողովի շենք մտնելն ավելի դժվար է։

-Այո՛, համաձյան եմ։ Մենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ։ Բայց, երբ խոսում ենք այս մարդկանց մասին՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ապա իրենց դեպքում դա սահմանված է օրենքով։ Օրենքով է որոշված, որ այդ մարդիկ հատուկ պահպանության տակ լինեն։ Պատգամավորները, նախարարները և այլ պաշտոնատար անձիք նման միջոցառումների կենտրոնում չեն և չունեն հատուկ  պաշտպանության կարիք։ Ցանկության դեպքում հնարավոր է  որևէ մեկի անվտանգության սպառնալիք հանդիսանալ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում նման իրավիճակ չկա, որ որևէ մեկը սպառնա պաշտոնատար անձի անվտանգությանը։

ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված