Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Մինասյանն իր հեղինակային հոդվածն է հրապարակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հեղինակային հոդվածն է հրապարակել․

«Իմ հեղինակային հոդվածը Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում:

Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին

Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Սփյուռքի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ ճարտարապետության հարցը։ Հայաստան-Սփյուռք գործակցության ընկալումների ու տարվող քաղաքականության, օրակարգերի ձևավորման ու առաջմղման այն մոդելը, որն ունենք այսօր, ձևավորվել է նախորդ դարում և ոչ ամբողջությամբ է համարժեք ժամանակի պահանջներին։ Իսկ եթե անկեղծ, այն այսօր արդյունավետության տեսանելի ճգնաժամ է ապրում։ Իներցիայի թելադրանքով մենք շարունակում ենք հիմնականում անել այն, ինչ տասնամյակներ շարունակ արել ենք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, մինչդեռ էապես փոխվել է աշխարհը, դրա զարգացման ռիթմը, ալգորիթմները, բացի այդ կենսական փոփոխությունների է ենթարկվել հայկական աշխարհը, միջավայրը, առաջնահերթությունները, ինչպես նաև հայկական պետականության` որպես հայության քաղաքական ամենակարևոր նախագծի պոտենցիալը, դերն ու կարիքները։

Մեզ անհրաժեշտ է համարձակ հայացք՝ հիմքում ունենալով վստահությունը սեփական ուժերի հանդեպ և ժամանակի տված հնարավորությունների ու մարտահրավերների գերճշգրիտ ընկալումը։ Մենք կարիք ունենք գիտակցելու, որ արդի ցանցային աշխարհի ռիթմը և ժամանակը կարող են մեր օգտին աշխատել, եթե կարողանանք ռեսուրսներն արդյունավետ օգտագործել։ Միայն թե չուշանանք։ Աշխարհի հայկականությանը պետք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետություն, ընկալումների ու գործողությունների նոր բանաձև։

Անհեռանկարային է նման մասշտաբային բեկումն ակնկալել «ներքևից». անզեն աչքով էլ տեսանելի է՝ առանձին վերցրած անգամ ամենահաջողված նախաձեռնությունները, հայեցակարգերը, գաղափարներն ու փորձերը, լինեն Հայաստանում թե Սփյուռքում, շարունակում են մնալ սոսկ հաջողության ու ներշնչանքի եզակի կղզյակներ, որոնք, ժամանակի բերած փորձություններից հնանալով ու մաշվելով` այդպես էլ չեն դառնում համազգային բանաձև, չեն գործարկում հայկականության «հարատևության շարժիչը»։ Ակնհայտ է, որ նման խիզախ ճարտարապետության նախաձեռնողի ու համակարգողի դերում պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես համայն հայության քաղաքական խարիսխ, պետականություն, որ կոչված է բացեիբաց սպասարկելու ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև իր հայրենակիցների շահերը՝ անկախ իրենց բնակության վայրից։

Միայն նոր, խիզախ ճարտարապետությունը հնարավորություն կտա շրջանցել միմյանցից ունեցած սպասումների ու հիասթափության պարբերական ալիքների հետևանքով չբարձրաձայնվող այն որոշակի շփոթը, որը տևական ժամանակ է թևածում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Միշտ չէ, որ մենք Հայաստանում համակարգված գիտենք, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում Սփյուռքից, բայցև հաճախ մեղադրում ենք ողջ Սփյուռքին կամ առանձին վերցրած նրա այս կամ այն հայտնի ներկայացուցչին՝ ինչ-որ մի իրավիճակում ինչ-որ մի բան չանելու, մեր հույսերը չարդարացնելու համար։ Նույնկերպ, Սփյուռքը համակարգված չգիտի, թե առաջնահերթությունների ինչ աղյուսակ ու ինչ ակնկալիքներ ունի մեր պետականությունը, և ինչ բանաձի շուրջ ու ինչպես է հնարավոր համադրել ջանքերը։ Մյուս կողմից, Սփյուռքն` իր առանձին շերտերով, ունի իր հստակ ակնկալիքները Հայաստանից, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնվում է։

Տեղեկատվական հեղափոխության ու տեխնոլոգիական գերակայության, ցանցային գերիշխանության մեր ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի հայկական աշխարհի հանգույցի՝ հաբի, կենտրոնակայանի առաքելությունը։ Որպես գլոբալ ազգի քաղաքական մեգանախագիծ` Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է դառնա աշխարհում առաջին գլոբալ պետությունը, առաջին ցանցային պետությունը, առաջին առցանց պետությունը, երբ հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար, զգացմունքային հարթությունից դուրս ու դրանից էլ բարձր, Հայաստանը կլինի իրենը՝ անկախ իր բնակության վայրից, իսկ ժամանակի թելադրած ընթացիկ միգրացիոն տեղաշարժերը չեն խաթարի համաշխարհային այդ ցանցում իր ներգրավվածությանը, դերակատարությանն ու ազգային հարացույցին։

Հայկականության նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի մեր հայրենակիցներին հյուրընկալած երկրներում հայության դիրքերի համակարգված ուժեղացում՝ Հայաստանի Հանրապետության տեսանելի ու ոչ տեսանելի մասնակցությամբ. ազգային դիմագիծը պահելով հանդերձ՝ այդ հասարակություններին մեր հայրենակիցների առավելագույն ինտեգրում (որևէ կերպ բացառելով գետտոյացման վտանգը), նրա տնտեսական ու քաղաքական դիրքերի կազմակերպված առաջմղում։ Երազանքից կիրառական քաղաքական հարթություն է պետք տեղափոխել մեր հայրենակիցների՝ իրենց բնակության վայրերում իշխանության ձևավորմանը մասնակցելու, իրենց ունեցած տնտեսական-քաղաքական դերն ամրապնդելու, իրենց մասնագիտացման ոլորտներում առաջ գնալուն սատարելը։ Տվյալ երկրի հայ համայնքի շահերի առաջմղման թեզերն ու առաջարկություններն այլևս պետք է բարձր մակարդակի միջպետական հանդիպումների, միջպետական երկկողմ հարաբերությունների օրակարգերի մշտական ու պարտադիր մաս կազմեն։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ու պետք է ընկալվի որպես անվտանգության աներկբա և երկաթյա երաշխավոր աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակցի համար, նրա կողքին լինի բոլոր իրավիճակներում։ Աշխարհի ցանկացած երկրում ապրող և հայկականության գլոբալ ցանցում ներգրավված մեր յուրաքանչյուր հայրենակից պետք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցած խնայողությունները պահելու ու անձեռնմխելիությունը երաշխավորելու լավագույն վայրն է. մեր պետականությունը պետք է դառնա հայկական կապիտալի անվտանգության ամենաարդյունավետ երաշխավորը։ Նա պետք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարագայում, կյանքի ոչ մի իրավիճակում այլ պետությունների ու նրանց արդարադատության առաջ անպաշտպան չի թողնում իր հայրենակիցներին։ Մեր պետականությունը աշխարհասփյուռ հայության համար պետք է դադարի ընկալվել իբրև անշոշափելի, լոկ միայն հոգևոր հայրենիք։ Այն հայկականության համար պետք է վերածվի ուժի, հպարտության ու անվտանգության կիրառական աղբյուրի։ Որևէ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետությունը պետք է հաշվի առնի գլոբալ ազգի օրակարգն ու նրա հավաքական շահը։ 

Հայկականության հավաքական ուժը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության առաջընթացի, բարեկեցության ու արդիականացման առաջնային աղբյուրը։ Ապագայի նման հարացույցը պետք է պատասխաններ փնտրի ու գտնի նաև Մայր Հայրենիքում առկա կենսական հարցերից մեկի՝ ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Հայրենադարձության ու Մայր Հայրենիքում հայահավաքի գաղափարը պետք է ձեռք ձեռքի տված քայլի աշխարհի տարբեր երկրներում հայության դիրքերի ու կարողությունների բազմապատկման ռազմավարության հետ: Ու սա հնարավոր է»։

Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՄայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինKAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար Քերիկը կշարունակի աշխատել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն․ Ռյուտե Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» էԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվըՊաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեինՄիլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք «Պառակտման մակարդակը բարձր է» «Եվրոպական Միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը» ԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջԾնվել է մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը․ պատմության այս օրը (22 մայիս)Սամվել Կարապետյանը խոստանում է «ուժեղ խաղաղություն» և իշխանափոխությունից հետո անվտանգ սեպտեմբերներՊլանային անջատումներ՝ մայիսի 22-ին, 25-ին, 26-ին և 27-ինԱյսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը Ինչպես է ՔՊ-ի Հերիքնազ Տիգրանյանի կարողությունը աճել քաղաքական «նահանջի» ֆոնին. «Ժողովուրդ»
Ամենադիտված