Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նատալի ֆարմ»-ը խեղդում է Նոյեմբերյանի դեղատներին, որոնք կանգնել են փակման վտանգի առջև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատնային ընկերությունը, ընդլայնելով իր ցանցը, հասել է Նոյեմբերյան քաղաք: Սահմանամերձ այս բնակավայրում դեղատների պակաս չկա, գներն էլ նորմալ են, սակայն «Նատալի ֆարմ»-ը որոշել է ո´չ ավել, ո´չ պակաս սահմանամերձ բնակավայրերի փոքր ու միջին ձեռնարկատերերի բիզնեսն էլ կուլ տալ:

Orer.am-ին դիմած Նոյեմբերյան քաղաքի դեղատնային կրպակ ունեցող անհատ ձեռներեցները տեղեկացնում են, որ քաղաքում գործում է թվով 11 դեղատնային կրպակ, որոնք մինչ այժմ իրենց աշխատանքային գործունեությամբ ապահովել են տարածքաշրջանի բնակչությանը դեղորայքով և բուժպարագաներով: Նշված դեղատները աշխատել են միևնույն իրավական դաշտում` իրականացնելով համաձայնեցված գնային քաղաքականություն և աշխատանքով ապահովել շուրջ 30 բնակչի:

Փաստորեն` 2015 թ-ին «Նատալի ֆարմ»-ը, մուտք գործելով Նոյեմբերյանի տարածաշրջան, սկսել է այնպիսի գնային քաղաքականություն վարել, որ տեղի դեղատները հայտնվել են փակման վտանգի առաջ: «Ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ: Խոշոր ներկրող «Նատալի ֆարմ»-ին պատկանող դեղատունը տեղակայվել է քաղաքի կենտրոնում և դեղորայք է վաճառում ընդհուպ մեծածախ գներից էժան գներով: Այնինչ մնացած դեղատները մեծածախ գներով ձեռք են բերում դեղերն օրինական ներմուծող ընկերություններից՝ «Արֆարմացիա», «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ» և այլ օրինական ներկրողներից՝ համապատասխան օրինական փաստաթղթերով:

«Նոյեմբերյանը սահմանամերձ շրջան է և առանց այն էլ պատերազմական իրավիճակը և գործազրկությունը նպաստում են բնակչության արտագաղթին: Մյուս կողմից՝ նշված դեղատների փակման դեպքում այն ևս կնպաստի բնակչության արտագաղթին, ինչը, բնականաբար, կնվազեցնի նաև նշված դեղատների կողմից վճարվելիք պետական տուրքերը»,- Orer.am–ին ուղղված նամակում նշում են դեղատների սեփականատերերը:
Փաստորեն՝ ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը մայրաքաղաքով չի բավարարվում և որոշել է նույնիսկ սահմանամերձ բնակավայրերի հացը խլել: Մինչդեռ սրտացավ ընկերությունը, ով օր օրի ավելացնում է իր ցանցը, պետք է ոչ թե նոր դեղատուն բացեր սահմանամերձ Նոյեմբերյանում, այլ արտադրություն հիմներ և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծեր հակառակորդի կրակի տակ ապրող մեր հայրենակիցների համար: Առավել ևս, որ Կառավարության որոշմամբ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն ծավալելու դեպքում զգալի նվազում են հարկերն ու տուրքերը: Բայց, ոչ, սեփական ոճին հավատարիմ պատգամավորի մերձավորները որոշել են խեղդամահ անել նույնիսկ այն ընտանիքներին, ովքեր օր ու գիշեր ոչ միայն պայքարում են արտաքին թշնամու դեմ՝ ջանք ու եռանդ չխնայելով, որ սեփական բնակավայրը չդատարկվի, ու դեռ մի բան էլ աշխատատեղ են ստեղծում ու հարկեր մուծում, այսօր արդեն պետք է պայքարեն նաև ներքին թշնամու դեմ: Սա ոչ միայն անընդունելի է, այլև՝ անհանդուրժելի:

Նման դեպքերում ասում են՝ Կառավարությունը քնած է, իսկ տեղի իշխանությունների ձեռքին էլ ճար չկա, հակառակ դեպքում՝ նման որոշում կայացնողներին ոչ միայն թույլ չէին տա նման անմարդկային քայլ կատարել, այլ մի բան էլ կտուգանեին մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու համար: Ի վերջո՝ մեր սահմանամերձ և սահմանապահ գյուղերն ու քաղաքներն այնքան ավելի կարևոր հոգսեր ունեն, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Եվ բիզնես հսկաները դրանց լուծմանը սատարելու փոխարեն, որոշել են իրենց ամբողջ հզորությամբ ու «հմայքով» ոչնչացնել եղածը: Ու հետաքրքիր է, թե ո՞ւմ «պայծառ» մտքում է փայլատակել նոյեմբերյանցու հացը խլելու «հզոր» գաղափարը: Հետաքրքրիր է նաև, թե արդյո՞ք այս մասին տեղյակ է հարգարժան Արտակ Շաբոյանը, ում վստահված է պայքարել տնտեսական անհավասար պայմաններ ստեղծողների դեմ:

Իսկ «Նատալի ֆարմ»-ին էլ հորդորում ենք մարդկանց հացը կտրելու և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքն առավել վատթարացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելուց առաջ նախ ուսումնասիրություն կատարել, թե իրականում ինչի կարիք ունեն տեղի ձեռներեցները և ավելի շատ օգտակար լինել նրանց, ոչ թե խցկվել նույնիսկ այնտեղ, որտեղ իրենց սպասող չկա ու դեռ մի բան էլ ճնշում գործադրել ու խեղդամահ անել տեղի փոքր ու միջին ձեռներեցներին:

Արմինե Գրիգորյան

Մերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Ամենադիտված