Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում կանանց մոտավորապես 60 տոկոսից ավելին չբավարարված են». Սեքսապաթոլոգ

ՎԻԴԵՈ

«Սեռական առողջությունն ընդհանուր առողջության մի մասն է կազմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ Զաքարյանը:

Նա նշեց, որ սեռական դաստիարակությունը մտնում է սեռական առողջության մեջ: Նրա խոսքով՝ սեռական դաստիարակությունն ունի իր փուլերը, և ամեն փուլն առանձին-առանձին իր նշանակությունն ունի, որպեսզի երեխան ճիշտ զարգանա սեռականապես, շեղումներ շատ չունենա:

«Օրինակ, 3-5 տարեկանում առաջանում է տրանսսեքսուալիզմը, տրասվեստիզմն է զարգանում, 11 տարեկանում արդեն հոմոսեքսուալիզմն է զարգանում: Ամեն հիվանդություն ունի իր զարգացման փուլերը: Դրա համար պետք է այնպես կազմակերպել սեռական դաստիարակությունը, որպեսզի գոնե վատ կամ սխալ, կամ ոչ ճիշտ դաստիարակությունն այնպես չլինի, որ ավելի գերակշռի, քան նորմաները, որը կարող է առաջացնել այս կամ այն խանգարումները»,- նշեց սեքսապաթոլոգը:

Նրա խոսքով՝ այն, թե ինչ մթնոլորտ է տիրում ընտանիքում, մեծ ազդեցություն է ունենում երեխայի սեռական զարգացման վրա. «Եթե հայրն անընդհատ մորը ծեծում է, աղջկա մոտ կարող է առաջանալ զզվանք տղամարդկանց նկատմամբ, և ամուսնացավ՝ նա կխուսափի այդ տղամարդուց: Կամ՝ եթե մայրը, բացի հորից՝ այլ տեղեր է գնում, այդ տղայի մոտ կարող է առաջանալ հակակրանք բոլոր կանանց նկատմամբ»:

Ըստ Մ. Զաքարյանի՝ սեռական դաստիարակության ամենակարևոր և հիմնական փուլերից մեկը դեռահասների սեռական դաստիարակությունն է՝ 11-12 տարեկանից, որովհետև այդ շրջանում բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունենում աղջիկների և տղաների օրգանիզմում:

Սեքսապաթոլոգը նշեց, որ սեռական դաստիարակությունը պետք է լինի ամենուր՝ և՛ փողոցում, և՛ դպրոցում, և՛ տանը, որովհետև ամեն տեղ տարբեր շրջապատներ են: Ըստ նրա՝ լավ կլինի, որ աղջիկների հետ մայրը խոսի, տղաների հետ՝ հայրը, եղբայրը, քեռին կամ բժիշկները:

«Հայաստանում կանանց մոտավորապես 60 տոկոսից ավելին չբավարարված են. մեկի ամուսինը չկա՝ գնացել է արտագնա աշխատանքի, մեկի ամուսինը հիվանդ է, կամ սեռական խանգարումներ ունեն, իրար հետ ինտիմ կյանքով չեն ապրում, կամ՝ ամուսնացած չեն… Դրանք գործոններ են, որոնք մարդու և՛ նյարդային համակարգի վրա են ազդում, և՛ հոգեկան համալիրի վրա: Եթե կինը սեռական կյանքով չի ապրում 20-25 տարեկանում, այդքան մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում, բայց այն կանայք, որոնք նորմալ սեռական կյանքով ապրել են, հանկարծ ինչ-ինչ պատճառներով ընդհատվում է այդ սեռական կյանքը, արդեն կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: 30-35 տարեկանում մեծանում է ուռուցքային պրոցեսների հավանականությունը»,- նշեց Մ. Զաքարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ»
Ամենադիտված