Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աջակենտրոն ուժ՝ քաղաքական ներկապնակում. «Ազգային օրակարգի» գործունեության մեկնարկը.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական դաշտում նոր արտախորհրդարանական ուժ է ձևավորվում: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները ազդարարեցին գործունեության մեկնարկի մասին: 

«Մենք համարում ենք, որ այսօր մի իրավիճակ է, երբ անհրաժեշտ է վերցնել պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ նաև իրավունքը և ուղիղ մասնակից լինել մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի կառուցմանը: Մեզ որպես ընդդիմություն ենք տեսնում: Կարծում ենք, որ ընդդիմության արտախորհրդարանական բևեռ է ձևավորվելու, որը մեր մասնակցությամբ ազգային բովանդակություն է ունենալու: Քաղաքական ուժը քաղաքական ներկապնակում որպես աջակենտրոն ուժ է դիրքավորվելու և իր գաղափարախոսությամբ լինելու է ազգային առաջադիմական: Մենք ազգային մնացած ուժերի հետ արտախորհրդարանական համագործակցության եզրեր ենք փնտրելու և համագործակցելու ենք»,–լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը: 

Կուսակցության հիմնադիր հանձնախմբի մյուս անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ իրենց հանրային գործունեությունը սկսել են դեռ 2006թ.–ից: Այդ համատեքստում խոսեց մի շարք ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին, որոնց թվում նաև «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների գործունեությունն է: Նրա խոսքով, քաղաքական հայտ ներկայացնելու հանգամանքը հիմնված է հենց արձանագրած հաջողությունների վրա. «Մեր հանրային գործունեությունն այսօր հասել է այն փուլին, երբ կարող ենք այն ավելի ընդարձակ հանրայնացնել, ներկայացնել արդեն կուսակցության ձևաչափով, նոր մասշտաբով ու նոր գործիքակազմով»:

Ավետիք Չալաբյանը նաև անդրադարձավ մյուս ընտրություններին մասնակցելու հարցին: Նախ ընդգծեց՝ նախկինում քաղաքական դաշտը սև–սպիտակ էր, և հիմա հույս ունեն, որ քաղաքական կյանքը մեր երկրում ազատականանալու է և լինելու է քաղաքական պայքար՝ մրցակիցների միջև. «Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել, երբ լինի, կմասնակցենք»:

Արա Հակոբյանը նաև շեշտեց, որ արդեն կան իրենց ուժին անդամակցելու համար մշակված չափորոշիչները: «Խիստ կարևոր է, որ մարդիկ ունենան ազգային բովանդակություն, մասնագիտական որոշակի հմտություններ և հաջողություններ: Մեզ համար խիստ կարևոր են մարդու պրոֆեսիոնալ հատկանիշները, և կարծում ենք, որ այդպիսի ուժն է, որն այսօր բացակայում է մեր քաղաքական դաշտում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այսօրվանից սկսվում է անդամագրումը: Լրագրողները հետաքրքրվեցին ուժի՝ հատկապես անվտանգության, արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տեսլականին:

Ա. Չալաբյանը շեշտեց՝ անվտանգության հատվածն ամենաընդարձակն է հռչակագրում, ինչն իր պարզ պատճառներն ունի. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը տարածաշրջանում գոյություն ունեցող ցանկացած սուբյեկտի համար թիվ մեկ խնդիրն է: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի անվտանգության վրա առավելագույն ջանքեր դնենք, ընդ որում՝ ոչ միայն քանակական, այլև որակական առումով: Երբ մենք սկսեցինք ռազմական արդյունաբերության հարցերով զբաղվել, և մեր հիմնադրամի միջոցների մի մասն ուղղեցինք այդ խնդիրներին, տեսանք, որ այստեղ պահանջվում է երկրի լավագույն տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացիան, որպեսզի կարողանանք մեր հնարավոր հակառակորդներից առաջ ընկնել տարբեր ոլորտներում: Հիմա այդ գործընթացը կա, և մենք, մեր հիմնադրամները, շարունակելու ենք աջակցել այդ գործընթացին, իսկ որպես քաղաքական ուժ՝ միշտ կենտրոնացած ենք լինելու անվտանգության վրա»:

Նա խոսեց նաև կառավարության արտաքին և անվտանգության ոլորտներում վարած քաղաքականության մասին. «Մայիսի 8–ից մինչև ԱԺ ընտրություններ կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ էր, որովհետև իրենք չափից դուրս կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա, իսկ անվտանգության ոլորտում որոշակի բացթողումներ են թույլ տվել»:

ՀԱՊԿ–ում առկա զարգացումները Ա. Չալաբյանն անբարենպաստ որակեց:

«Դրանք անմիջականորեն կախված են ներքին օրակարգի հետ: Ներքին օրակարգի համար իրականացվող գործողությունների հապճեպությունը և դրանց՝ մինչև վերջ չհաշվարկված լինելը բերեցին նրան, որ հիմա ՀԱՊԿ–ում մեր գործընկերների, դաշնակիցների հետ մենք ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր և չլինել, եթե մենք ավելի հետևողական ու համբերատար իրականացնեինք մեր գործողությունները: Երրորդ խնդիրը ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական բավականին մեծ օրակարգն է, որն այս գործողությունների հետևանքով, համենայն դեպս, հետ է ընկել: Այն չի ձախողվել, մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ օրակարգը որոշակիորեն զարգանում է, բայց շատ ավելի դանդաղ, քան կուզենայինք»,–ասաց նա:

Այդուհանդերձ՝ խոսքը մի փոքր լավատեսական նոտայով ամփոփեց.

«Այս ընթացքում կարող էր և ավելի վատ լինել՝ կարող էին նաև նոր պատերազմական գործողություններ սկսվել: Ընդհանուր առմամբ, իհարկե, ունեմ որոշակի հիասթափություն, բայց մյուս կողմից այդ հիասթափությունը գուցե պայմանավորված է այն անցումային շրջանով, որով անցել ենք: Մեծ հաշվով՝ ինչ եղել է, լավ չէ, բայց կարող էր և ավելի վատ լինել»:

Խոսելով Արցախի հարցի մասին՝ Արա Հակոբյանը հավելեց, որ պետք է նոր բանակցային օրակարգի ձևավորում, ինչի հնարավորությունը հիմա ունենք. «Պետք է զերծ մնանք Մադրիդյան պարտվողական սկզբունքներից և մոտեցումներից: Մեծ հաշվով՝ պետք է բանակցել բանակցությունների նոր օրակարգի մասին»:

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու
Ամենադիտված