Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուրիստական գործակալության նախկին գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և յուրացում կատարելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989 թվականին,  2013 թվականից հանդիսացել է «Համար մեկ տուրիստական գործակալություն» ՍՊ ընկերության հիմնադիրը և գործադիր տնօրենը, իսկ 2016 թվականից մեկ այլ  ՍՊ ընկերությունում աշխատել է՝ որպես արտագնա տուրիզմի մենեջեր:

Մինչդատական վարույթում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2015թ. դեկտեմբեր ամսից մինչև 2016թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում 29-ամյա կինը խարդախության, յուրացման եղանակով նշված ընկերությունների հաճախորդներից մաս-մաս ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր ընկերություններին պատճառել խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև՝ պատրաստել և իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող մուտքի կեղծ արտոնագրեր և համապատասխան բանկային հաշվին գումարի փոխանցման վերաբերյալ վճարման կեղծ փաստաթղթեր: Քրեական գործով տուժող է ճանաչվել 12 անձ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են առերևույթ կատարված հանցագործությունների հանգամանքները, մեխանիզմը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի 29-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 184-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը՝ շուրջ 14 079 680 ՀՀ դրամ, վերականգնելու համար գործակալության տնօրենին պատկանող անշարժ գույքի վրա արգելանք է դրվել:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՄայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
Ամենադիտված