Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութեր, փաստաթղթեր)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտնի դարձավ, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Ըստ շինարարությունը կատարած ընկերության՝ խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

«Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը սեփական շահադիտական նպատակներով «Եվրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և իրենք ապացույցներ ունեն․ ««Եվրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Մենք շատ լավ գիտենք հայ ժողովրդին, նրանց հյուրընկալությունը և հուսով ենք՝ կլինի նաև արդարացի արդարադատություն։ Մենք Զարուհի Սարգսյանին ասել ենք՝ եթե խնդիր է տեսնում, ապա դիմի համապատասխան մարմիններին, որպեսզի հարցը կարգավորվի, բայց ինքը դիմել է գրեթե բոլոր տեղերը, նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին, բացի դատարանից։ Մենք ամենևին դեմ չէինք, որպեսզի գային և շինարարական հետազոտություններ կատարեին, արդյուքում պարզ դարձավ, որ «Եվրոմոթորսը» վճարել է բոլոր գումարները։ Մենք տեր ենք կանգնելու մեր արդար իրավունքներին, մեզ համար կարևոր է, որ վերականգնվի արդարությունը»,- նշեց Ալմարզուքին։

Նրա խոսքով՝ իրեն զարմացրել են հատկապես հայաստանյան մամուլի հրապարակումները․ «Մենք ներդրումներ ենք կատարել աշխարհի 7 երկրում, սակայն առաջին դեպքն էր, երբ հանդիպեցի մամուլի գրառման՝ առանց մյուս կողմին լսելու»։

Հարցին՝ հնարավո՞ր է աղմուկը բարձրացվել է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, «Եվրոմոթորս» ընկերության բաժնետերն ասաց․ «Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից և մեկնաբանություններ անել, բայց նման խոսակցություններն, անշուշտ, ազդում են գործարարի իմիջի վրա և չեմ բացառում, որ կունենան նաև այդպիսի նկատառումներ։ Մենք ողջունել ենք երկրում կատարված հեղափոխությունը և կարծում ենք, որ արդարությունը կհաղթի և հնարավորություն կտա ավելի շատ ներդրումներ կատարելու։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ իր վստահությամբ հնարավորություն է ընձեռել ներդրումներ անել Հայաստանում։ Նկատել եմ, որ նա ներդրումներ անելիս առաջնային է համարում ոչ թե իր, այլ ժողովրդի ու երկրի շահը»,- ասաց ընկերության բաժնետերը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես չի միջամտում ընկերության աշխատանքներին, և իր մոտ զարմանք է առաջացնում վերջինիս կողմից՝ նման անվերապահ գործընկերային վստահությունը։

«Եվրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակէօզեաննէլ ներկայացրեց ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերը, ապա նշեց՝ Զարուհի Սարգսյանից պահանջում են հանդես գալ ասուլիսով և ներողություն խնդրել «Եվրոմոթորս» ընկերությունից, Գագիկ Ծառուկյանից և Ջաբեր Ալմարզուքիից։

Տանակէօզեանի խոսքով՝ ըստ փորձագետների կողմից արված եզրակացությունների՝ «Եվրոմոթորսը» ոչ միայն քիչ չի վճարել, այլև մի բան էլ ավել է վճարել, և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար վերադարձնի․ «Եթե դատարանի վճռով ետ վերադարձվեն ծախսված գումարները, մենք պատրաստվում են դրանք նվիրաբերել մանկատներին»,- ընդգծեց նա։

Սոնա Հարությունյան

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված