Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքական դաշտի ՕԵԿ-ի Սուրբ Ծննդյան «նվերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՕԵԿ-ն արտահերթ համագումար էր հրավիրել` հրաժեշտի ու նախագահափոխության: ՕԵԿ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած 12 000 քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին: ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ հրաժարականի հայտարարությունը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կուսակցությունները պահում են նախագահները` որևէ կուսակցություն անդամավճարով չի գոյատևում և հիմա հարց է` ՕԵԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ինչպե՞ս է կուսակցություն պահելու, ու համագումարին հրաժեշտ տվեցինք միայն Արթուր Բաղդասարյան ՕԵԿ նախագահի՞ն, թե՞ ՕԵԿ-ին ընդհանրապես: Բաղդասարյանը իսկապե՞ս հեռանում է քաղաքականությունից, թե՞ ռեբրենդինգի նոր տարբերակ է փորձարկում, եթե հաշվի առնենք, որ իր հայտարարությամբ` կվերադառնա, երբ ժողովուրդն իր կարիքն ունենա:

Իսկ ամեն ինչ այնքան խոստումնալից էր սկսվել` երիտասարդ քաղաքական գործիչ, ամենահաջողակը քաղաքական դաշտում: ՕԵԿ-ը մշտապես հայտնվում էր ԱԺ-ում` շնորհիվ Բաղդասարյանի անպարագիծ պոպուլիզմի ու սոցիալական խնդիրների շեշտադրման: Ժամանակին նրան նույնիսկ համարում էին նախագահի թեկնածու, համենայնդեպս` ֆրանսիացիները: Եվ նա կարող էր դառնալ քաղաքական ու պետական նշանակալից գործիչ, եթե Հայաստանում այլ մթնոլորտ ու այլ վերաբերմունք լիներ քաղաքականությանը:

Բաղդասարյան Արթուրն ուներ ընտրություն` կա'մ դառնալ ընդդիմություն, կա'մ իշխանական քրեաօլիգարխիկ համակարգի մաս. նա ընտրեց իշխանությունը: Ու անգամ ցուցադրական հրաժարականները (նախ ԱԺ նախագահի, ապա ԱԽՔ պաշտոնից) համակարգում մնալու համար էին: Շրջադարձայինը նրա ու ՕԵԿ-ի կյանքում 2008-ն էր, երբ նախագահական ընտրություններում Բաղդասարյանը ստացել էր 18 տոկոս` երրորդ արդյունքը, ու հանգամանքների բերումով կարևոր դեմք էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հակամարտության մեջ: Անձնական վիրավորանքներն ու հակասությունները հիմնական դրդապատճառն էին նրա որոշման, որի համար նա 10 տարի արդարանում էր, բայց այդպես էլ չարդարացավ: 2018-ին նա նույնիսկ որոշեց ներողություն խնդրել 2008-ի որոշման համար, բայց դա էլ չօգնեց: Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո 2008-ի իրադարձությունները նորից օրակարգ վերադարձան իրենց հիմնական ու երկրորդական գործող անձանցով` և այդ համապատկերը լավագույն մեկնարկ չէր ՕԵԿ նախագահի համար: Ու նորից Ա.Բաղդասարյանի բախտը չբերեց…

Ինչպես չէր բերել 2017-ին, երբ Արթուր Բաղդասարյանը հերթական ռեբրենդինգին էր գնացել ու հրաժարվել «Օրինաց երկրից» հանուն հայկական վերածննդի: Վերածնունդ չեղավ: Եղան տարատեսակ սկանդալներ  նրան միացած կուսակցությունների հետ:

Ինչպես բոլոր պուպուլիստները` թավշե հեղափոխության օրերին ՕԵԿ-ն օրը մեկ հայտարարություններ էր անում ու ներկայանում համաժողովրդական շարժման մաս, բայց կոտրված բաժակը կպցնելուց հետո էլ չի օգտագործվում:

2018-ը ֆիասկո էր.  Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններում ՕԵԿ-ը ստացավ մեկ տոկոս ու դա դատավճիռ էր: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից Արթուր Բաղդասարյանն առաջինը հեռացավ: Թեպետ չի բացառվում, որ սա հերթական «գնում եմ, որ գամ»-ն էր:

 

Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար)
Ամենադիտված