Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանված մոր վրեժը թուրք խորթ հորից լուծած գյումրեցի երիտասարդի դատավճիռը վերաքննիչը փոփոխել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Մաքսիմ Բաքոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

25-ամյա Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Մաքսիմի խորթ հայրն էր՝ Էվլիյա Գյումուշթեքինը:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի մարտի 15-ին Մաքսիմ Բաքոյանը խորթ հոր՝ Էվլիյայի, այդ հորից ծնված իր քրոջ ու եղբոր, ինչպես նաև մորաքրոջ ու նրա որդու հետ գնացել է մոր՝ Բասեի գերեզմանին այցի:

Համոզված լինելով, որ մորը 2013 թվականի հունիսին Թուրքիայում սպանել էր խորթ հոր՝ Էվլիյայի եղբայրը՝ Յուսուֆը, խորթ հոր նկատմամբ հակակրանք տածելով՝Մաքսիմը երեկոյան վիճաբանել է նրա հետ ու սպանել է նրան. ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Մաքսիմը խորթ հորը կանչել է իրենց՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող շենքի բակ: Այնտեղ Մաքսիմը վիճել է խորթ հոր հետ: Վիճաբանության ժամանակ նա իր մոտ եղած դանակով սպանելու դիտավորությամբ հարվածել է Էվլիյա Գյումուշթեքինի որովայնի ձախ կեսին, վնասել է նրա փայծաղը:

Վիրավոր վիճակում Էվլիյան փախել է, վազել է թաղամասի քոթեջների ուղղությամբ: Մաքսիմը հետապնդել է նրան, հասել ու դանակով հարվածներ է հասցրել Էվլիյայի աջ աճուկային շրջանին, վնասել է զարկերակն ու երակը, ապա դանակով հարվածել է նրա աջ բազկին, դեմքին, ձեռքերով ու ոտքերով խփել է որովայնին, կրծքավանդակին, գլխին:

Վնասվածքներ ստացած Էվլիյային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ուշքի չգալով՝ մահացել է:

Դատական քննության ժամանակ ամբաստանյալ Մաքսիմ Բաքոյանն իրեն մարդասպան չհամարելով՝ ընդունել է, որ ինքն է սպանել խորթ հորը:

Նա հայտնել է, թե տուժող Էվլիյա Գյումուշթեքինին ճանաչել է 2001 թվականից, երբ մայրն ամուսնացել է նրա հետ: Ամուսնական համատեղ կյանքում մայրն ու խորթ հայրը երկու երեխա են ունեցել՝ իր քրոջն ու եղբորը:

2013 թվականի հունիսին մայրը, նրա ամուսին Էվլիյան ու նրանց երկու երեխաները մեկնել են Թուրքիա՝ ցանկանալով կնքել երեխաներին: Այնտեղ իր մորը ստիպել են, որ մուսուլմանություն ընդունի, ցանկացել են երեխաներին կնքել մուսուլմանական օրենքներով: Մայրը չի համաձայնել: Էվլիյայի եղբայր Յուսուֆը սպանել է մորը՝ իր 5 տարեկան եղբոր ներկայությամբ:

Այդ ժամանակ ինքը՝ Մաքսիմը, գտնվել է Գերմանիայում: Իմանալով մոր սպանության մասին՝ վերադարձել է Հայաստան, որ մոր գերեզմանը բարեկարգի ու վերադառնա Գերմանիա:

Մոր սպանության մասին ինքը խորթ հոր հետ չի խոսել: Դեպքի օրը՝ 2014 թվականի մարտի 15-ին, ինքն ընտանիքի անդամների հետ գնացել է մոր գերեզմանին այցի: Այնտեղ կես բաժակ ոգելից է խմել: Ճանապարհին Էվլիյան ասել է, թե պատրաստվում է երեխաների հետ մեկնել Թուրքիա:

Այդ օրը՝ երեկոյան, ինքը մեքենայի վրա գործ է արել: Ձեռքին դանակ էլ է եղել: Գործը վերջացնելուց հետո ցանկացել է տուն բարձրանալ: Հանդիպել է թաղամասի բնակիչ Գառնիկին: Հարցրել է, թե ի՞նչ խնդիր կա նրա ու խորթ հոր՝ Էվլիյայի միջև: Էվլիյան Գառնիկի դեմ բողոքել էր ոստիկանությունում նախորդ օրվա ինչ-որ միջադեպի պատճառով:

Գառնիկը պատրաստակամություն է հայտնել տեղում Էվլիյայից ներողություն խնդրելու, հարցը փակելու: Ինքը կանչել է Էվլիյային: Գառնիկը ներողություն է խնդրել ու գնացել է:

Ինքն էլ Էվլիյային ասել է, որ նա ոստիկանությունում գրած բողոքը հետ վերցնի:

Էվլիյան մեղադրել է իրեն, ասել է, թե ամեն բան ինքն էր կազմակերպել: Ինքը բացատրել է, թե կապ չունի:

Էվլիյան գոռգոռացել է, ասել է. «Գնամ Թուրքիա, գամ, նոր կտեսնես»:

Ինքը հարցրել է, թե նա ինչո՞ւ է ուզում գնալ Թուրքիա: Նա էլ պատասխանել է, թե մոր արյան փողն է ուզում ստանալ, քանի որ Թուրքիայում, եթե անչափահաս երեխա ունես, հարազատին սպանելու համար վրեժի կամ չբողոքելու դիմաց արյան փող են տալիս:

Ըստ Մաքսիմի՝ այդ խոսքերից հետո ինքը չի հասկացել, թե ինչպես է իր մոտ եղած դանակը հանել ու հարվածել Էվլիյային: Դա պատահական է ստացվել: Իրականում ինքը չի ցանկացել սպանել խորթ հորը, վերջինս իր քրոջ ու եղբոր համար լավ հայր է եղել: Եթե նրան սպանելու ցանկություն ունենար, նրա հետ 4-5 ամիս չէր ապրի, Գերմանիայից գալուն պես կսպաներ: Ինքը մոր սպանության համար ցանկացել է վրեժ լուծել Էվլիյայի եղբորից՝ հենց մորը սպանողից:

Դեպքից հետո ինքը գտնվել է շատ վատ վիճակում, չի կարողացել խոսել, նորմալ շնչել…

Ըստ ամբաստանյալի մորաքրոջ նախաքննական ցուցմունքի՝ ինքը լսել է Մաքսիմի ու Էվլիյայի վեճը: Մաքսիմը խորթ հորն ասել է. «Դու Թուրքիա չես գնա»: Էվլիյան էլ ասել է, թե պետք է գնա ու արյան փողը բերի: Մաքսիմն ասել է. «Իմ մաման չի ծախվում»: Էվլիյան էլ պատասխանել է. «Քո մաման էր, իմ՝ կնիկը, ինչ ուզենամ՝ կանեմ»…

Նրանք քաշքշել են իրար, ընկել են գետնին, Մաքսիմի ձեռքին փայլել է դանակը… Հետո Էվլիյային տեղափոխել են հիվանդանոց, իսկ Մաքսիմն ասել է. «Մորքուր, էս ի՞նչ արեցի, երեխաներին ի՞նչ եմ ասելու»:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Մաքսիմ Բաքոյանը գտնվել է հոգեկան խիստ լարված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի ու գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի կառավարման ունակությունը և պայմանավորելով նրա գործողությունները: Մաքսիմ Բաքոյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը եզրակացրել է, որ Մաքսիմ Բաքոյանը կատարել է դիտավորյալ սպանություն: Սակայն մոր սպանությամբ պայմանավորված՝ Մաքսիմի հոգեկան խիստ լարված վիճակը դատարանը դիտարկել է որպես բացառիկ հանգամանք, որն էականորեն նվազեցրել է արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Մաքսիմ Բաքոյանին մեղավոր ճանաչելով դիտավորյալ սպանության համար՝ դատարանը վճռել է նրա նկատմամբ նշված հոդվածով սահմանված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակել՝ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը:

Մաքսիմ Բաքոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մարտի 15-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել գործով մեղադրողը, ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդը:

Մեղադրանքի կողմը պահանջել էր ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը՝ օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելը, գնահատել անթույլատրելի, Մաքսիմ Բաքոյանին դատապարտել դիտավորյալ սպանության համար օրենքով նախատեսված համաչափ պատժի:

Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանը, հիմնավորելով իր բերած վերաքննիչ բողոքը՝ նշել է, որ առաջին ատյանի դատարանը լրիվ ու բազմակողմանի գնահատման չի ենթարկել Մաքսիմ Բաքոյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Բաքոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառման հիմքերը, ըստ բողոքաբերի, բացակայում են:

Մասնավորապես՝ Բաքոյանը դանակի հինգ հարված է հասցրել տուժողին: Հանցանքը կատարելուց հետո նա ոչ միայն չի խոստովանել, չի ընդունել մեղքը, չի զղջացել, այլև տվել է իրականությունը խեղաթյուրող իրարամերժ ցուցմունքներ: Գործի նյութերից երևում է, որ Բաքոյանը հանցանքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, նրա մոտ հայտնաբերվել է 0,43մգ/լ խմածության աստիճանը, սակայն, ըստ բողոքաբերի, առաջին ատյանի դատարանը «յուրօրինակ եզրահանգումների արդյունքում այդ հանգամանքը համարել է չհաստատված»:

Ըստ բողոքաբերի՝ ամբաստանյալը հետապնդել է իր զոհին, չի բավարարվել արդեն հասցրած հարվածով, հասել է տուժողին ու շարունակել է հարվածներ հասցնել: Բողոքաբերը գործի նյութերով ապացուցված է համարել, որ սպանությունը կատարվել է վրեժխնդրության հողի վրա, սպանության նպատակով էր Բաքոյանը դանակ վերցրել, ոչ թե՝ մեքենայի վրա գործ անելու…

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշել է, որ մեղադրողը «մոնտաժված» ձևով է ներկայացրել դեպքի հանգամանքները՝ փորձելով հիմնավորել, թե ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը մեղմ է. «Այդպիսի հնարքի արդյունքում կառուցված մեղադրանքը և վերաքննիչ բողոքը չեն կարող հիմնավոր համարվել»:

Պաշտպանն իր բողոքով միջնորդել էր Մաքսիմ Բաքոյանի արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական՝ արարքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած լինելու առումով, սահմանել այդ արարքին համաչափ պատիժ և պատիժն էլ պայմանականորեն չկիրառել: Իսկ եթե վերաքննիչ դատարանը կգտնի, որ առաջին ատյանի դատարանի կողմից արարքի իրավական գնահատականը տրվել է ճիշտ, ապա դատավճիռը թողնել անփոփոխ, մեղադրողի բողոքը մերժել:

Տուժողի իրավահաջորդը համաձայն չի եղել առաջին ատյանի դատարանի եզրահանգումներին ու նշանակած պատժին՝ այն համարելով «չարդարացված ակնհայտ մեղմ»: Իր բողոքում տուժողի իրավահաջորդը նշել է. «Չկա որևէ բացառիկ հանգամանք, որ ուղղակի դիտավորությամբ սպանությունը հանրորեն վտանգավորության աստիճանը նվազեցնող բացառիկ հանգամանք հանդիսանա: Ավելին, ցինիզմի հասնող բացառիկ ծանրացնող հանգամանքներ կան՝ խմածությունը և այն, որ ամբաստանյալը սպանելուց հետո հանրության ներկայությամբ գետնին ընկած տուժողի վրա նստելով՝ շարունակել է վերջինիս գլուխը խփել գետնին, մինչև նրան հեռացրել են»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը, դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նոր քննության՝ բավարարելով նաև քաղաքացիական հայցը հուղարկավորման մասով՝ ներառելով տուժողի դին Թուրքիա տեղափոխելու ծախսերը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Բարսեղյան, Ա. Դանիելյան, Կ. Ղազարյան կազմով, բավարարել է մեղադրողի բողոքը, մասնակիորեն բավարարել է տուժողի իրավահաջորդի բողոքը և ամբողջությամբ մերժել է ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Մաքսիմ Բաքոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը գնահատվել է որպես չհիմնավորված, այն վերացվել է:

Մաքսիմ Բաքոյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Մաքսիմ Բաքոյանի պատիժը խստացվել է, 4 տարի ազատազրկումը փոխարինվել է ավելի խիստ պատժով՝ 8 տարի ազատազրկումով, որը մեղսագրված հոդվածի մասով նախատեսված պատժի՝ 8-ից 15 տարի ազատազրկման նվազագույն պատիժն է:

Նյութի աղբյուրը` yelaket.am

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Ամենադիտված