Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո պարուհիներից մեկին առևանգել էին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Սահակյանի ու մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Գործով հինգ ամբաստանյալ են՝ Անդրանիկ Սահակյան, Լիանա Ղուկասյան, Արշակ Սարգսյան, Ժենյա Մհերյան, Հայկ Դավթյան: Վերջին երկուսը հանցավոր արարքի կատարման պահին եղել են անչափահաս՝ 16 տարեկան:

Ամբաստանյալները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժողի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնության գործադրումով բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 16-ի լույս գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում վերը հիշատակված հնգյակը Դավթաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանից բացահայտ առևանգել է Ռոզա Զ.-ին:

Դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել հետևյալը.
2014 թվականի հուլիսի 15-ին Լիանա Ղուկասյանը հեռախոսազրույց է ունեցել Անդրեյ Սախարովի հրապարակի մերձակայքում գտնվող «Դուոս» գիշերային ակումբի պարուհիներ՝ տուժող Ռոզա Զ.-ի, այնուհետև՝ Մարիամ Մ.-ի հետ:

Լիանան փորձել է հետ ստանալ հիշյալ գիշերային ակումբում իր՝ որպես պարուհի հանդես եկած ժամանակ թողած կոշիկները:

Պարուհիները խոսակցության ժամանակ վիրավորել ու հայհոյել են միմյանց:
Լիանան այդ մասին հայտնել է իր ծանոթներին՝ Ժենյային, Հայկին, Անդրանիկին, վերջինս էլ հայտնել է Արշակին:

Մարիամ Մ.-ի բնակության վայրը պարզելու և Լիանայի կոշիկները վերադարձնելու նպատակով էլ հնգյակը, ըստ դատական ակտի, նախնական համաձայնության է եկել՝ առևանգել Մարիամի գործընկերուհուն՝ Ռոզա Զ.-ին:

Նախապես դերաբաշխում կատարելով՝ Անդրանիկի կողմից շահագործվող «Օպել» մեքենայով հուլիսի 16-ի լույս գիշերվա ժամը 5-ի սահմաններում գնացել են Դավթաշեն թաղամաս: Երեք չափահասները՝ Անդրանիկը, Լիանան ու Արշակը, մնացել են մեքենայում, իսկ անչափահասներ Ժենյան ու Հայկը՝ Դոնիկն ու Հայկոն, գնացել են Ռոզայի բնակարան: Նրանք այդ գիշերային ժամին ներխուժել են բնակարան, պահանջել են, որ Ռոզան գնա իրենց հետ՝ Մարիամին գտնելու համար: Ռոզան չի ցանկացել: Ռոզայի մայրիկի ու տատիկի ներկայությամբ Ռոզային քաշքշելով ու սպառնալով՝ դուրս են բերել բնակարանից, մտցրել են վերելակ, իջեցրել են շենքի բակ:

Ժենյան քաշել է Ռոզայի մազերից, բռնել է նրա մեջքից, Հայկը բռնել է նրա ոտքերից ու այսպես խափանելով նրա դիմադրությունը՝ գրկել ու Ռոզային մոտեցրել են Անդրանիկի մեքենային: Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Արշակը, ձեռքով փակել է Ռոզայի բերանը, որ չգոռա:

Ռոզային նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին: Արշակը նստել է վարորդի կողքին, Ռոզայի կողքերին նստել են Լիանան ու Ժենյան, Հայկը նստել է Ժենյայի կողքին:
Անդրանիկը մեքենան վարել է դեպի Կենտրոն: Ճանապարհին Հայկը գրպանից հանել ու ցուցադրել է դանակ՝ ասելով, որ եթե Ռոզան տանից դուրս չգար, Ժենյան տանը եղած անձանց կհարվածեր դանակով:
Անդրանիկն ու Լիանան ներկայացրել են իրենց պահանջը՝ վերադարձնել Լիանայի կոշիկները, գտնել Մարիամ Մ.-ին կամ ցույց տալ նրա տան տեղը:

Խումբը մեքենայով գնացել է Սախարովի հրապարակ՝ «Դուոս» գիշերային ակումբի մոտ: Ապա մեքենայով գնացել են Նոր Նորք՝ Մարիամի տունը գտնելու, բայց հասցեն չկարողանալով պարզել՝ Ռոզային տեղափոխել են Զեյթուն: Այնտեղ իմացել են, որ Ռոզայի մայրը դիմել է ոստիկանություն: Ժամը 6-ն անց 30-ին Ռոզային բաց են թողել:
Խմբի կազմում մարդու բացահայտ առևանգման մեղադրանքով ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Մասնավորապես՝ Անդրանիկ Սահակյանը հայտնել է, որ գնացել են Ռոզայենց տուն՝ Մարիշի՝ Մարիամի հեռախոսահամարը պարզելու, քանի որ Մարիշը հայհոյել էր Լիանային:

Ռոզան աշխատել է «Դուոս» գիշերային ակումբում՝ որպես պարուհի, Լիանան այնտեղ աշխատել է նախկինում՝ ընդամենը մեկ օր, դեպքի պահին չի աշխատել:

Անդրանիկն ասել է՝ չգիտի, թե Մարիշն ինչու է հեռախոսով իրենց բոլորին հայհոյել: Մտածել են՝ Մարիշը կարող է Ռոզայենց տանը լինել: Ժենյան ու Հայկը իրենց կամքով են բարձրացել Ռոզայենց բնակարան, դա արել են ո՛չ այն պատճառով, որ անչափահաս են եղել ու բոլորովին էլ չեն մտածել՝ բռնվելու դեպքում օգտվել այդ հանգամանքից: Նրանց բարձրանալ-իջնելը տևել է 7-10 րոպե: Եթե Ռոզան հրաժարվեր տնից դուրս գալ, իրենք ոչինչ չէին ձեռնարկի: Իրենց մոտ զենք, դանակ չի եղել: Արշակը մեքենայից չի իջել: Ռոզան մեքենայից իջել ու զանգել է իր մորը՝ հայտնելու համար, որ ամեն բան կարգին է: Ռոզայի նկատմամբ բռնություն չի գործադրվել: Ճանապարհին մեքենայի ներսում նորմալ մթնոլորտ է եղել, սպառնալիքներ չեն հնչեցվել: Երբ Կոմիտասի պողոտայում մեքենան կանգնեցրել են, Ռոզան հնարավորություն է ունեցել իջնելու և հեռանալու:

Գնացել են «Դուոս» գիշերային ակումբի մոտ, սպասել են Մարիշին, բայց նա դուրս չի եկել: Գնացել են Նորքի զանգված, որ Ռոզան ցույց տա Մարիշի տան տեղը, բայց հասցեն իմանալ չեն կարողացել, ուղևորվել են Զեյթուն, այնտեղից Ռոզային տուն են ճանապարհել տաքսիով: Ամբողջ ուղևորությունը տևել է մեկուկես ժամ: Ոստիկանության մասին խոսք չի եղել…

Նախաքննական ցուցմունքում Անդրանիկը հայտնել է, որ իր ընկերուհի Լիանան բազմիցս առաջարկել էր գումար աշխատելու նպատակով իրեն թույլ պարելու որևէ գիշերային ակումբում: Չնայած ինքը դեմ է եղել, բայց, այնուամենայնիվ, համաձայնել է: Դեպքից մոտ մեկ ամիս առաջ Լիանան աշխատանքի է ընդունվել Արտաշատում գտնվող «Դոնա» ակումբում, բայց պայմաններին չի հարմարվել, քսան-քսանհինգ օրից դուրս է եկել աշխատանքից:

Լիանայի ընկերուհի Ռոզան, ով նույնպես պարուհի էր, առաջարկել է, որ Լիանան գնա «Դուոս» ակումբ՝ այնտեղ աշխատանքի ընդունվելու: Երբ Լիանան աշխատում էր Արտաշատում, ինքը նրա համար 50 հազար դրամով պարուհու կոշիկներ է գնել: Երբ Լիանան աշխատանքի է ընդունվել «Դուոսում», կոշիկներն իր հետ տարել է, բայց երկու օր հետո դուրս է եկել աշխատանքից՝ կոշիկները թողնելով այդ ակումբում:

Հաջորդ օրն իրենք գնացել են «Դուոս», հանդիպել են մենեջերին, պահանջել են կոշիկները վերադարձնել: Բայց կոշիկները չեն վերադարձրել: Նույնիսկ ասել են, թե կոշիկները կվերադարձնեն, եթե իրենք կոշիկների համար 100 հազար դրամ վճարեն: Լեզվակռիվ է եղել, գնացել են տուն:

Երբ Ռոզան եկել է իրենց տուն, հարցրել են՝ նա կարո՞ղ է Լիանայի կոշիկները հանել ակումբից: Ռոզային նույնիսկ խոստացել են 50 հազար դրամ: Հայկը հարդարել է Ռոզայի մազերը, բայց երբ պահանջել է հարդարման երեք հազար դրամը, Ռոզան հայհոյանքներ է տվել:

Երբ հանդիպել են Ռոզային, նա ասել է, թե Լիանայի կոշիկները տվել են իրեն, իսկ իր պարային կոշիկները՝ պարուհի Մաշային…
Դատարանը հաշվի է առել, որ տուժողը հաշտվել է բոլոր հինգ ամբաստանյալների հետ, բողոք կամ պահանջ չի ունեցել…

Ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առևանգման համար ու չափահաս եռյակին՝ Անդրանիկ Սահակյանին, Լիանա Ղուկասյանին, Արշակ Սարգսյանին դատապարտել է 4-ական տարի ազատազրկման: Անչափահասներ Ժենյան ու Հայկը դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման: Բոլորի պատիժներին հաշվակցվել է նախնական կալանքի տակ յուրաքանչյուրի անցկացրած ժամանակահատվածը:

Դատավճիռը բողոքարկել է մեղադրանքի կողմը՝ հենց անչափահասներ Ժենյա Մհերյանի ու Հայկ Դավթյանի մասով՝ նրանց նկատմամբ նշանակված պատիժները համարելով ակնհայտ մեղմ ու պահանջելով խստացնել պատիժները՝ նշանակելով նրանց կատարած արարքին համաչափ արդարացի պատիժ:

Նյութի աղբյուրը` 1in.am

Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ
Ամենադիտված