Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության արդյունավետությունից մինչև ցավոտ ռեֆորմների վարկանիշային արգելք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիրակի օրը ԿԸՀ–ն կամփոփի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Որևէ անակնկալ սպասելն այս պահին անիմաստ է: Ընտրության արդյունքների նախնական ու վերջնական տարբերակները դժվար թե շատ տարբերվեն իրարից: Սակայն արդեն իսկ եղած արդյունքները թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել: Խոսքն այս դեպքում ոչ թե անցած կամ չանցած կուսակցությունների ստացած ձայների ու տոկոսների մասին է, այլ հաղթող ուժի՝«Իմ քայլը» դաշինքի ու այդ դաշինքի ռեյտինգային տարբեր թեկնածուների արձանագրած տոկոսների և դրանց միջև եղած տարբերությունների: 

Բոլորին էլ պարզ է, որ իշխող ուժը հաղթել է մի կողմից հեղափոխության իներցիայով, մյուս կողմից Փաշինյանի ահռելի հանրային վարկանիշի հաշվին: Սակայն ռեյտինգային ընտրակարգի հետևանքով այդ ահռելի վարկանիշը բաշխվել է իշխող թիմի տարբեր թեկնածուների միջև: Այդ բաշխվածությունից կարելի է հետաքրքիր արձանագրումներ անել: Օրինակ հետաքրքիր է, թե ինչպես են պատկառելի քանակով ձայներ ստացել նորահայտ մարզպետները ու նորահայտ, հասարակությանը անհայտ թեկնածուներից ոմանք տարբեր ընտրատարածքներում: 

Առավել խորհրդանշական է, սակայն, այլ բան: Փաշինյանի կաբինետի նախարարների ստացած ձայների համեմատությունը ցույց է տալիս, որ օդ տատանող գործիչները՝ ի հաշիվ հեղափոխության առաջին շարքերում լինելու, ունեն ավելի մեծ հանրային վարկանիշ, քան նրանք, որոնք ապրիլ–մայիսյան պրոցեսներում չեն եղել առաջին պլանում, բայց կառավարման մի քանի ամիսների ընթացքում ցույց են տվել քիչ թե շատ շոշափելի արդյունքներ, ռեֆորմների գնալու պատրաստակամություն:

Այս իմաստով առավել ակներև է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի օրինակը. նա ստացել է մոտ 3500 ձայն: Նախկինում էլ տարբեր վարկանիշային հարցումները ցույց էին տալիս, որ նոր իշխանության պաշտոնյաներից Թորոսյանն ունի ամենացածր վարկանիշը: Պատճառը, կարծում ենք, պարզ է՝ Թորոսյանը միակն է, որ ձեռնամուխ է եղել ցավոտ փոփոխությունների: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան փոփոխությունների որակը, որքան այն հանգամանքը, որ Թորոսյանը, ի տարբերություն իր շատ կոլեգաների, չի առաջնորդվում ժողովրդահաճո լինելու մտայնությամբ և իր ոլորտում գործունեությունն իրականացնելիս չի վախենում անել քայլեր, որոնց պատճառով ստանում է հակազդեցություն թե՛ հասարակական շրջանակներից, թե՛ առողջապահական ոլորտից, թե՛ նախկին իշխանության որոշ սուբյեկտներից: Համեմատության համար կարելի է տեսնել, որ կարևոր այլ ոլորտների պատասխանատու նախարարներ նախորդող ամիսներին բացի կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոստումներից ոչնչով աչքի չեն ընկել:

Ամեն դեպքում հասկանալի է նաև, թե ինչու է Արսեն Թորոսյանի ընտրած ոճը փոքրամասնություն նոր կառավարությունում: Արտահերթ ընտրություններին նախորդած վեց ամիսները կարճ ժամանակ էին ցավոտ ռեֆորմների գնալու համար, որովհետև ցավոտ ռեֆորմները ենթադրելու էին վարկանիշի անկում, ինչը ընտրություններից առաջ կարող էր խոչընդոտ դառնալ: Հիմա, սակայն, երբ իշխող թիմը վերահաստատել է իր իշխանությունն ընտրությամբ ու ունի առնվազն 5 տարվա կառավարման ժամանակ, ցավոտ ռեֆորմներն առավել քան երբևէ դառնում են անհրաժեշտություն: Բնական է, որ ցանկացած խորքային ռեֆորմ այս կամ այն կերպ ցավեցնելու է հասարակության որևէ շերտի ու ծնելու է սոցիալական դժգոհություն: Սակայն, եթե վեց ամիսը բավարար չէ շոշափելի արդյունքներ ունենալու համար, ապա 2 կամ 3 տարին լիովին բավարար են ցավոտ ռեֆորմներ սկսելու ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար, ինչի արդյունքում նախնական փուլում անխուսափելի դժգոհությունը անպայման կմեղմվի, իսկ կորսված վարկանիշը կփոխհատուցվի կրկնակի ու եռակի:

Նոր իշխանության, հատկապես նոր կառավարության հիմնական խնդիրն ու անելիքը սա է՝ գնալ ռեֆորմների՝ չվախենալով ցավեցնել իրենց իսկ ձայն տվածներին: Սա անխուսափելի բախում է, որը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ: Այն ձգձգել՝ նշանակում է կորցնել այն թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր արձանագրել շոշափելի արդյունքներ ու հնարավոր դժգոհությունները եթե ոչ հիմա, ապա ապագայում մեղմել: Այս իմաստով կենսական է, որպեսզի ռեյտինգային հաշվարկը չդառնա ներիշխանական սակարկումների առարկա ու ազդեցություն չունենա կառավարության աշխատանքի տրամաբանության վրա: Պրագմատիկ հաշվարկը պետք է ամեն կերպ գերակայի ռեյտինգային ընտրակարգով ամրապնդված ժողովրդահաճոյությանը:

Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված