Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց պարոն Կուբերային նոյեմբերին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այս կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։

Այնուհետև դեսպանը ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրեց միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Սենատի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի արմատական փոփոխությունների ընթացքին։

Դեսպանը վերին պալատի նորընտիր նախագահին հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը, նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Հայ դիվանագետը գոհունակությամբ հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով՝ հասնելով 53.6 ԱՄՆ դոլարի։ Նշվեց, որ առևտրի աճին են նպաստում նաև Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Պարոն Կուբերան խնդրեց մատնանշել ՀՀ տնտեսության այն ոլորտներն, ուր չեխ գործարարները կարող են ներդրումներ կատարել՝ վերջիններին հորդորելու նպատակով։

Զրույցի ավարտին դեսպանը տեղեկություններ ներկայացրեց Չեխիայում բնակվող հայ համայնքի մասին, որի բազում ներկայացուցիչներ կարողացել են կարճ ժամանակում հաջողություններ արձանագրել այդ հյուրընկալ երկրում։

 

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված