Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ընթանում են պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սկսվել են երկրի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Օրենսդիր մարմնի բոլոր նախորդ գումարումներն ընտրվել են նախօրոք նախանշված ժամկետներում:

Ընտրական տեղամասերը բաց կլինեն ժամը 8.00-ից մինչեւ 20.00:

Ընտրություններն անցկացնելու համար բացվել են 2010 ընտրական տեղամասեր, որից 479-ը՝ Երեւանում: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների արձանագրությունները կուղարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովներ (երկրում կա 38 ՏԸՀ, մայրաքաղաքում՝ 10): Նրանք իրենց հերթին իրական ժամանակի ռեժիմում արդյունքները էլեկտրոնային տարբերակով մտցնելու են ձայների հաշվարկի միասնական համակարգի մեջ:

Հաշվի առնելով, որ Հայաստանը վերջնականապես խորհրդարանական հանրապետություն է դարձել՝ այսօրվա ընտրություններում հաղթողը ամբողջական իշխանություն կստանա: Ուժերից մեկի կողմից 7-րդ գումարման Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ստանալու դեպքում այդ ուժի պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող անձը նոր խորհրդարանի աշխատանքն սկսելու օրը նախագահի կողմից մեխանիկորեն կնշանակվի վարչապետ՝ երկրի փաստացի ղեկավար:

Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը:

Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ազգային ժողովում ընտրվելու է առնվազն 101 պատգամավոր, եւս 4 տեղ հատուկ քվոտայով հատկացվելու է չորս խոշոր ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչներին: Եթե որեւէ ուժ պատգամավորական մանդատի 2/3-ը ստանա, ապա պատգամավորների թիվը կավելանա, մինչեւ ընդդիմությունը խորհրդարանի 1/3-ը չզբաղեցնի: Երկրում ընտրություններին մասնակցելու համար նվազագույն շեմ վաղուց չկա, այսինքն՝ ցանկացած ակտիվության դեպքում դրանք վավեր են հայտարարվելու:

Ընտրությունները կանցկացվեն նախկին Ընտրական օրենսգրքով. պատգամավորների թեկնածուների համապետական եւ տարածքային ցուցակներով: Ընտրողները կարող են քվեարկել կուսակցությանը կամ դաշինքին, ինչպես նաեւ քաղաքական ուժին եւ թեկնածուներից մեկին: Ամեն դեպքում ընտրական մրցակցի օգտին մեկ ձայնն է հաշվվելու:

Ընտրողների ակտիվության մասին առաջին տվյալները ԿԸՀ-ն կհնչեցնի կեսօրին: Իսկ քվեարկությունից հետո ԿԸՀ-ն իր առցանց թվատախտակին ընտրությունների նախնական արդյունքները կներկայացնի:

Նախորդ փորձը ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն ընտրությունների ամենաառաջին արդյունքները կներկայացնի 23.00–24.00-ին: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի: Բանն այն է, որ սկզբում հայտնի կդառնան փոքրաթիվ գյուղական բնակավայրերի ընտրական տեղամասերի արդյունքները, որոնք, որպես կանոն, չեն արտացոլում իրական քաղաքական դասավորությունը: Եզրակացություններ հնարավոր կլինի անել, երբ Երեւանից եւ այլ խոշոր քաղաքներից արդյունքները ստացվեն, որտեղ ընտրողների թիվը հավասարաչափ բաշխված է ընտրական տեղամասերի միջեւ: Գիշերվա 02.00–03.00-ին արդեն հնարավոր կլինի հասկանալ, թե մրցարշավի մասնակիցները որքան ձայներ են ստացել:

NEWS.am-ը, ինչպես միշտ, հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի մեր ընթերցողներն առաջինն իմանան ընտրությունների ստուգված արդյունքները:

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Ամենադիտված