Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է Սվո Ռաֆն անչափահաս տարիքից «օրենքով գող» «կնքվել». բացառիկ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ենք  ներկայացնում  լեգենդ դարձած Սվո Ռաֆի կյանքի ամենահետաքրքիր մանրամասները:

Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաեւ անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու:

Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները: Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձեւը:

Նրա կամային հատկանիշն էր հենց գլխավոր մեխը, որ դեռեւս անչապահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին: Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում: Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել: Այդպես եղավ նաեւ իր դեպքում: Ի դեպ, Խորհրդային միության «օրենքով գողերը» ամբողջությամբ տարբերվում են ներկայիս «գողերից», քանի որ նրանք ավանդապահ էին եւ նվիրված իրենց օրենքներին: Այսինքն, եթե «գլխներին դրեցին թագը», ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է արժանի լինեն այդ կոչմանը: Սվո Ռաֆն այդ ավանդապահներից մեկն էր, ով ազատազրկվել է:

Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» եւ մնում առանձնահատուկ կահավորված խցում:

1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չի եղել:

Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաեւ զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է եւ դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ եւ զենքի առեւտրով:

Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին:

Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանության չի համաձայնել, քանի որ դրան չէր դիմել եւ սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցել է, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողել է Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին, հատկապես այն դեպքում, երբ իրենց ընկեր «Յապոնչիկն» արդեն ԱՄՆ-ում էր եւ ոչնչով չէր կարող օգնել:

Սվո Ռաֆը չի սխալվել, եւ նրա սցենարը դրական արդյունք է տվել: Նրան վերջին անգամ ձերբակալել են 1992 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Մինսկ» հյուրանոցի 621 համարում: Ձերբակալվել է Ռուսական հատուկ ծառայության կողմից եւ կալանքի տակ առնվել Ռուսաստանի Ազգային Անվտանգության ծառայության «Լեֆորտովո» բանտում: Սվո Ռաֆի ձերբակալման ժամանակ առգրավվում է հազվագույտ «Այգամ» ատրճանակ-գնդացիրը, որը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայության զինանոցում: Զենքը կրակելիս միայն մի փոքր թխկոցի ձայն է գալիս: Ավելին, զենքի այդ տեսակի վրա ոչ մի մատնահետք չի մնում: 1993 թվականին Սվո Ռաֆին «Աշոտ Բալյան» անվան տակ բերում են թիվ 20 հիվանդանոց, ուր պատահական մարկանց չեն տանում: Նա, գիտակցության գալով, հազիվ շշնջում է, որ ծիրանի հյութ է ուզում: Նրա երիկամներն արդեն արյունահոսում էին: Ինչպես հետագայում հիշել է նրան խնամող քույրը, Սվո Ռաֆը սկսել էր մենախոսել: Չնայած Ռաֆայել Բաղդասարյանը չխոսկան էր, բայց հիվանդանոցում եղած այդ կարճ ժամանակահատվածում նա բուժքրոջ հետ խոսելով պատմել է իր ամբողջ կյանքը եւ փորձել վերլուծել այն: «Բռնություն, բռնություն, ամենուր բռնություն է: Ամեն մեկը ցանկանում է ապացուցել իր հզորությունը: Սակայն պետք է մտածել, որ ամեն մի բռնության դեմ մի նոր բռնություն կարող է կանգնել»,- մենախոսել է Ռաֆայել Բաղդասարյանը: Այնուհետեւ շարունակել, որ չնայած աղքատությանը, պատերազմական եւ հետպատերազմական տարիներին, Երեւանը հայտնի է եղել իր մարդկանցով, հզոր կամքի տեր մարդկանցով: «Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ: Բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատության, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն, ես հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը:

Մարդիկ չար են եւ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետեւաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են: Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի: Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար: Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք: Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի:

Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը: Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ: Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի»,- ավելացրել է գողերի կնքահայրը եւ բուժքրոջից մահվանից առաջ ծիրանի հյութ խնդրել: Այդուհանդերձ, Սվո Ռաֆը չի ցանկացել, որ որեւէ մեկն իր ճանապարհն ընտրի: Հաջորդ օրը հայտարարում են նրա մահվան մասին եւ նոր միայն թույլ տալիս, որպեսզի նրա այցելեն եւ տեղափոխեն:

Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆի ընկերները միլիոնավոր դոլարներ էին շրջանառության մեջ դրել նրան բանտից ազատելու համար, սակայն իրավապահները Սվո Ռաֆին ցանկացած գումարից բարձր էին գնահատում: Ավելին, նրանք գողերի կնքահոր մահից հետո հայտարարեցին, թե նա մահացել է իր բնական մահով, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակառակն է ապացուցել: «Յապոնչիկը» իմանալով այդ մասին, ասել է. «Ես կորցրեցի եղբորս»: Սվո Ռաֆին հրաժեշտ տալու համար 1993 թվականի հունիսի 26-ին 8 ինքնաթիռներով Երեւան ժամանեցին մի խումբ հայտնի դեմքեր, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանության արխիվներում գրանցված էին որպես «օրենքով գողեր»: ՀՀ մայրաքաղաք էին եկել էին Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, մի խոսքով՝ Եվրոպական բոլոր երկրներից:

Եկել էին նույնիսկ Ադրբեջանից, ովքեր իրենց հետ բերել էին հսկայական քանակությամբ մազութ, ինչի արդյունքում Երեւանը 3 օր շարունակ Սվո Ռաֆի պատվին չհոսանքազրկվեց: Դադարեցված է եղել մայրաքաղաքի երթեւեկությունը, իսկ երբ հանգուցյալին դուրս են բերել փողոց, տասնյակ աղավնիներ են բաց թողնվել երկինք: Սվո Ռաֆն այն բացառիկներից էր, որ դեռ մահվանից առաջ էր լեգենդ դարձել: Հուղարկավորությունը կատարում է Սուրբ Գայանե եկեղացու քահանա Տեր Գուրգենը, ով իր խոսքում ընդգծել է. «Երեւի դուք դեռ չեք գիտակցում, թե ինչ անձնավորության ենք հուղարկավորում, նա մեր պատմության առասպելն էր: Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ: Նա շատ բան է արել հայ Առաքելական եկեղեցու համար: Նրա մասին խոսելու են այնպես, ինչպես այսօր խոսում են Անդրանիկի ու Նժդեհի մասին»:

Շատ հետաքրքիր է եղել նաեւ Սվո Ռաֆի ծանոթությունը քահանայի հետ: «Մի անգամ ինձ հրավիրեցին ինչ-որ ճաշկերույթում սեղան օրհնելու եւ ասացին, որ սեղանակիցները «գողեր» են, իսկ սեղանի գլխին «օրենքով գող» Սվո Ռաֆն է: Ի՞նչ անեի, ի՞նչ ասեի, եթե նրանց մասին վատ խոսեի, ասեի, որ գող են, գիշերով ինձ կվերացնեին այս անցավոր աշխարհից: Երկար մտածելուց հետո մոտեցա եւ ասացի. «Հարգելի գողեր, խնդրում եմ՝ նայեք դուրս: Հարցրեցի՝ տեսնու՞մ են, թե ինչպես են ծառի տերեւները շարժվում, ասացին, որ հա, ինչից հետո ավելացրեցի, որ Աստվածաշնչում գրված է, որ անգամ ծառի այս տերեւն առանց Աստծո հրամանի չի շարժվում: Աստված, եթե գտնի, որ դուք չպիտի լինեք, 1 գիշերվա մեջ ձեզ կջնջի:

Բայց ասացի, որ դուք հիմա կաք, ձեր ցավը տանեմ: Ես ո՞վ եմ, որ Աստծո գործերին խառնվեմ»,-պատմել է Տեր Գուրգենը, որից հետո գողերը նրան շատ են սիրել: Ինչեւէ, Սվո Ռաֆի սպանությության գործը իրավական առումով կոծկվել է: Սակայն գողական աշխարհը վրեժխնդիր է եղել: Նրա մահվանից 2 ամիս անց շղթայական սպանություններ են եղան: Չեչեններից մոտավորապես 30 մարդ է սպանվել: Նշենք նաեւ, որ Սվո Ռաֆն ունեցել է շատ ընկերներ, որոնց հետ մանկությունից է կապը պահպանել: Նրանց թվում էր նաև Ջիվան Գսպարյանը, ում երաժշտությունը, ինչպես Սվո Ռաֆն է ասել, հոգին տակն ու վրա է անում:

Միշա Քլանթարովին էլ խոստացել էր, որ նրա թոռան կնունքի քավորը պետք է դառնա: Իսկ Սվո Ռաֆի աջ ձեռքը եւ մշտական ուղեկիցը ադրբեջանցի Ֆիքրեթ Մահեռամովն էր: Լեգենդար «օրենքով գողը» ծնվել է Գետառի ափին, շախմատի տան հարեւանությամբ (նախկինում Ալավերդյան, այժմ՝ Հանրապետության փողոցում): Իսկ մինչ այդ նրա հայրը` Մկրտիչ Բաղդասարյանը, Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղից ընտանիքը տեղափոխել էր Երեւան: Աշխատասեր հայրը շատ խիստ է եղել եւ ցանկացել է երեխաներին տեսնել բարեխիղճ եւ ազնիվ աշխատանքում: Սվո Ռաֆը սովորել է Մաքսիմ Գորկու անվան դպրոցում: Նա դպրոց է հաճախել 8 տարեկանից: Հասակակիցների վկայությամբ նա ուսման նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել եւ միջակ է սովորել, բայց միջավայրում տարբերվելու, մյուսներից զատվելու, կապեր հաստատելու առանձնակի շնորհ է ունեցել: 6-րդ դասարանում նա թողնում է դպրոցը: Լինելով չափազանց հանդուգն, ոչնչից եւ ոչ մեկից չվախենալով, այնուամենայնիվ, նա մարդկանց չէր նեղացնում: Նա հոր կշտամբանքներին հակառակ ցանկացել է դառնալ կայացած անձնավորություն, ում կհարգեր ամբողջ աշխարհը, եւ այդպես էլ եղավ:

15 տարեկանում նա փախչելով տնից՝ հաստատվում է Մոսկվայում, որտեղ սկսում է իր հասակակիցների հետ փախչել Թուրքիա՝ «Վահանի բաղերը»: «Վահանի բաղերի» նայողը երեխաների էր հավաքում և ուղարկում գողության: Հայրը, իմանալով այդ մասին, Սվո Ռաֆին անձամբ հանձնում է միլիցիայի ձեռքը, որից հետո էլ սկսում է Ռաֆայելի ճանպարհը դեպի փորձություններ: Հանցագործ աշխարհում Սվո Ռաֆն առավել կարեւոր դեր է սկսել խաղալ 1988 թվականին՝ այն ժամանակվա «գողական» առաջնորդի եւ իր ընկերոջ՝ Վալերիա Կուչոլորիայի՝ «Պիսսոյի» մահից հետո: Այդ ժամանակից սկսած Սվո Ռաֆն ամենաբարդ հարցերն է լուծել, խմբավորումների վեճեր հարթել: Ունեցել է 3 անձնագիր, որպեսզի թաքցներ իր դատվածության փաստը: Բայց երբեք շքեղ բնակարան չի ունեցել: Նրա կենսագրությունը մաքուր էր. թանկարժեք մեքենաներ չի գնել, նրան Mercedes-ը տրամադրել էր «օբշչյակը»:

«Օրենքով գողերից» քչերին են «անմահացրել», որոնք ունեցվածք չեն դիզել, և այդ բացառիկներից էր մեր հայրենակից Սվո Ռաֆը: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ Արցախի ազատագրական պայքարի համար հսկայական ռազմական եւ պարենային օգնություն տրամադրեր Հայաստանին:

Մոսկվայից իր ադրբեջանցի ընկերների օգնությամբ զինամթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ադրբեջանական բեռնատար մեքենաներ է փախցրել եւ ուղարկել Արցախ: Նա կազմակերպել է 1 հայկական եւ 2 ռուսական ջոկատներ, ովքեր այդկերպ էին փորձում Արցախյան պատերազմին օգնել: Սվո Ռաֆը երբեք չի սիրել խոսել այն մասին, որ պատերազմի դաշտ է մատակարարել մեծ թվով զինամթերք, հագուստ եւ սնունդ:

Միևնույն ժամանակ Սվո Ռավը նշել է, որ այդ պատերազմը «գողականներինը» չէ, քանի որ իրենք իրենց օրենքի շրջանակում խաղաղ են եւ սերտ համագործակցում են ազերիների հետ և չի խանգարել, որ ադրբեջանցի «օրենքով գողերը» նրան օգնեն զենք ուղարկել Ղարաբաղ: Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆը երբեք չի գնացել «թաց գործերի»: Նա ամեն կերպ հեռու է մնացել սպանություններից: Իր հարցերը լուծելու հազար ու մի ձեւ է ունեցել, բայց նրա անչափ մեծ հեղինակությունը պայմանավորված էր նաեւ դրանով: Ռաֆայել Բաղդասարյանն ամուսնացել է Սուրբ Գայանե եկեղեցում, քանի որ աստվածասեր մարդ էր: Դա նրան փոխանցվել է պապից՝ Տեր Սահակից, ով Հոկտեմբերյանի եկեղեցու քահանան էր: Հարսանիքը տեղի է ունեցել Սեւանի «Փարվանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին ողջ քրեական աշխարհի հեղինակությունները: Նրանց թվում այնպիսիններն էին, ովքեր միմյանց հետ հակամարտության մեջ էին, սակայն հարսանեկան արարողությունն անցել է առանց միջադեպերի:

Սվո Ռաֆի հարսանիքի քավորը եղել է «Դեդ Հասանը»: Հարսանիքի ժամանակ Սեւանի ամբողջ տարածքը հսկվել է նաեւ Ներքին գործերի ու իրավապահ համակարգի կողմից: Սվո Ռաֆի հարսնացուն վրացահայ Նատաշա Պանասյանն էր: Այդ ամուսնությունից Ռաֆայել Բաղդասարյանը դուստր է ունեցել, ում, ի պատիվ իր սիրելի մոր, անվանել են Ռեբեկա:

Սական Սվո Ռաֆի ձերբակալությունից հետո կինը աղջկան վերանվանում է Դիանա և մեկնում Վրաստան՝ հարազատների մոտ: Ռաֆայել Բաղդասարյանը վերջնականապես խզում է իր կապերը նախկին կնոջ հետ, երբ վերջինս չի մասնակցում Սվո Ռաֆի մոր թաղմանը: Հայտնի է այն մասին, որ Սվո Ռաֆը սիրավեպ է ունեցել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, իսկ նրա «Ջիգյար» երգը նվիրված է հենց Սվո Ռաֆին: Ռաֆայել Բաղդասարյանի ամենասիրելի ուտեստը ձուկն է եղել: Պատմում են, որ օրերով կարող էր հաց չուտել, բայց եթե 2-3 օր ձուկ չէր ուտում, ասում էր, որ 2-3 օր ոչինչ չի կերել:

Շատ է սիրել նաև սլացիկի և թռիչքի մեջ ձիեր նկարել: Մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրել փիլիսոփայությունը եւ մտել քննարկումների մեջ: Նա նաեւ համբերության մեծ պաշար է ունեցել եւ երբեք առաջինը զրույցը չի սկսել, հարց չի տվել: Տարիների ընթացքում նա հոյակապ յուրացրել էր իր առաջին վարպետի՝ Կրասնոդարցի Աղվանի վարվելաձեւը, այն է՝ ավելի շատ լսել, քան խոսել: Անարատորեն պահպանել է նաև «գողական աշխարհի» բոլոր «սրբությունները»:

Սվո Ռաֆը մինչ օրս շարունակում է մնալ այն բացառիկ կնքահայրերից մեկը, ով դեռեւս մահվանից առաջ էր «անմահացել»: Եվ ամենակարեւորը՝ «Սվո Ռաֆ» նրան կոչեցին զուտ այն պաճառով, որ բոլորը նրան անձնականացրած էին սիրում ու համարում իրենցը: Եվ այդպես նա բոլորի համար դարձավ «Սվո Ռաֆ» (Свой Раф):

Վթար է․ ջուր չի լինելու Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն«Իտալիայի նախկին դեսպան. Արևմուտքի միջամտության պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում ենթարկվել ուկրաինացման»«Փաշինյանը զրկել է հայկական սփյուռքի համայնքներին ընտրելու իրավունքից» Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենՏեղի է  ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը․ պատմության այս օրը (15 մայիս)«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Դոլարն էժանացել էՎեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ ԾատուրյանըՆոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. մանրամասներ«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է. ինչ է հայտնիԻրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ» Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ» Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ «Հրապարակ» Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ» Խոպանչիների համար խնդիրներ են ստեղծվել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ» ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել․ «Հրապարակ» Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըԱվտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և ԱդրբեջանումՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»
Ամենադիտված