Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևան և Բոկովան ավերեցին կառույցը, ինչը նաև լուրջ կասկածի տակ է դնում ողջ ՄԱԿ-ի առաքելությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանջին անգամը չէ, որ «ՅՈՒՆԵՍԿՈ» միջազգային կազմակերպությունը խախտում է իրեն վերապահված մանդատը և հակասական որոշումներ ընդունում: Շատերի կարծիքով, դրա պատճառը կառույցի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի չափից ավելի մտերմությունն է: Խնդիրն այն է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի բարի կամքի դեսպան լինելուց բացի առաջին տիկնոջը հաջողվել է այնքան մտերմիկ հարաբերություններ ստեղծել Բոկովայի հետ, որ կարողանում է անգամ ներազդել որոշումների վրա: 

«Ես արդեն երկու տարի է՝ ասում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա այդ կառույցից, քանի որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն կաշառված կառույց է: Եվ առաջին դեպքը չէ, որ մենք ականատես ենք լինում ոչ մի չափանիշի չհամապատասխանող որոշման ընդունման: Օրինակ, մշակութային որոշ արժեքներ էթնիկացնելու հանգամանքը»,– 1or.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ոչ մի փաստարկ չկա, որ միջնադարից սկսած՝ ադրբեջանական որևէ մշակութային էլեմենտի մասին հիշատակում լինի, նշեց ազգագրագետը: Քաղաքականից բացի, այդ երկրին վերաբերող պատմամշակութային որևէ հարց ակադեմիական որևէ քննության չի դիմանում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս ամենը չեն նկատում նույնիսկ միջազգային կառույցները, որոնք իրավունք չունեն աղավաղել անցյալը:

«Ադրբեջանցի էթնոս չկար, որ ադրբեջանական մշակույթ լիներ: Ինչ վերաբերում է էթնիկ մշակույթներին, այո, նաև թուրքականին, չէ՞ որ տարածաշրջանում ժողովուրդների մշակութային կոնգլոմերատ կա, որը դեռ հստակ տարանջատված կամ միավորված չէ: Այստեղ կան լեզգիների, թալիշների, թաթերի, աղվանական բոլոր լեզգիալեզու և այլ ժողովուրդների մշակույթներ: Եվ եթե «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն այդ խնդիրները չի դնում և չի հստակեցնում, թե այդ որոշումը ինչ էթնիկ մշակույթի է վերագրվում, ապա, փաստացի, այդ կառույցը խաղում է ՄԱԿ–ի հիմնարար գաղափարի դեմ»– ասաց Հ. Խառատյանը: 

Ստացվում է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն, իրականում հանդես է գալիս ոչ թե որպես անաչառ միջազգային կառույց, այլ ՄԱԿ–ը ներսից քայքայող միավորում, համոզված է ազգագրագետը: Եվ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկելու հարց չէ: 

Խառատյանի կարծիքով, ՄԱԿ–ի շրջանակներում գործող «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի կողմից իրեն վերապահված մանդատազանցման և քաղաքականության մեջ խառնվելու հարցերը մինչ օրս որևէ երկիր չի բարձրացրել: Այդ է պատճառը, որ այնտեղ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են: Ավելին, անգամ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք իրար են խառնում ոչ միայն ազգերի մշակութային արժեքները, այլև ողջ տրամաբանությունը:

«Քանի դեռ որևէ երկիր միջազգային մակարդակով նման հարց չի բարձրացրել, «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի այս քաղաքականությունը կշարունակվի: Ի դեպ, այդ կառույցին ոչ մշակութային արժեքների պահպանության և պաշտպանության մանդատ տվել է այն կոնվենցիան, որին Հայաստանը մոտ 12 տարի է միացել է: Եվ այդ տարիներից, ի դեպ, տիկին Լեյլա Ալիևան Բոկովայի հետ միասին «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի այդ բաժինն էին գլխավորում, ովքեր ավերեցին կառույցի ողջ տրամաբանությունը, ինչը նաև լուրջ կասկածի տակ է դնում առհասարակ ողջ ՄԱԿ–ի առաքելությունը»,–ասաց Հ. Խառատյանը: 

Ի դեպ, Հայաստանի ՄԱԿ–ի գրասենյակը դեռ չի արձագանքել իրեն ուղղված այսօրինակ մեղադրանքներին: Եվ լավ կլիներ, որ միջազգային այս կառույցը բացատրություն տար, թե իրականում իրենք ինչով են զբաղված: Եվ առհասարակ տեղյա՞կ են այն մասին, որ իրենց ենթակա կառույցները կարողանում են նման անտրամաբանական քայլեր ձեռնարկել և իրականացնել: 

«ՄԱԿ–ի գրասենյակը պետք է բացատրություն տա՝ ինքը պատասխանատո՞ւ է արդյոք իր կենտրոնական գրասենյակի կողմից ընդունած որոշումների համար, թե՞ ոչ: Ասեմ ավելին, առհասարակ պետք է դատի տալ այս կառույցին նման որոշումներ ընդունելու համար»,–ասաց Հ. Խառատյանը:

Նման խեղկատակություն հիշեցնող գործելաոճը, ցավոք, ունի պատմություն և ձնագնդի նման մեծանալու միտում: Ի դեպ, Հայաստանը միակը չէ: Շատ երկրներ արդեն հասկանում են, որ այս ամենը դուրս է տրամաբանությունից և վերահսկողությունից և հրաժարվում են կառույցին անդամագրվել: «Եթե խոսքը էթնիկ արժեքների մասին է, ապա հայ ժողովուրդն աշխարհով մեկ սփռված է: Ինչ վերաբերում է մասնավորապես քոչարիին, ապա այն հազար տարբերակ ունի: Դա մեր գիտությունը հիմնավորել և արձանագրել է: Բացի այդ, Հայաստանն առաջինն է եղել, որ, ի դեմս Սրբուհի Լիսիցյանի, իրականացրել է այդ պարի և առհասարակ պարերի նոտագրում: Պարերի գրանցման տեխնիկա է ստեղծել և գրառել է նաև քոչարին: Այսինքն, պատմագրության տեսանկյունից քոչարին լավ վավերագրված պարերից է և շատ կարևոր է հասկանալ, թե 50 տարուց ավելի վաղեմություն ունեցող որևէ աղբյուր կա՞, որը գրանցել է, թե իբր քոչարին ադրբեջանական պար է»,– ասաց Հ. Խառատյանը:

Հիշեցնենք, որ «յալլի» կոչվող պարն օրերս ընդգրկվել է «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, այնուհետև քոչարի և թենզերե անվանումներն ավելացվել են այդ անվան կողքին, ինչը մեծացնում է այն կասկածները, որ այստեղ, այնուամենայնիվ, այլ մեքենայություններ են եղել: 

Հավելենք, որ դեռ 2017 թվականին կազմակերպության թվիթերյան էջում կատարվել էր գրառում, համաձայն որի «ՅՈւՆԵՍԿՈ»–ի պաշտոնական կայքէջում քոչարին գրանցվել էր որպես հայկական պարատեսակ։ Դա այն տարին էր, երբ տոլման էլ գրանցվել էր որպես ադրբեջանական: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ցանկում գրանցված հայկական մշակութային արժեքներին, ապա ավելի վաղ գրանցվել են նաև Հայաստանի կողմից ներկայացված «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.): Եվ ելներով «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի նման գործելաոճից՝ չի բացառվում, որ մի օր էլ ալիևները որոշեն, որ պետք է ոտնձգություն անեն անգամ հայկական էպոսի վրա:

Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնական
Ամենադիտված