Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյան ջան, ոնց որ Աբովյանն ես թևիդ տակ առել ու տիրություն ես անում, Թալինն էլ քո ձեռքը վերցրու. Թալինցի կինը՝ Ծառուկյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքին ու գործին հավատող թալինցիները մեծ ոգեւորությամբ՝ զւոռնա դհոլով եւ աղ ու հացով դիմավորեցին նրան: Չնայած եղանակային վատ պայմաններին, մեծաքանակ մարդիկ էին հավաքվել մշակույթի տան բակում:

ԲՀԿ առաջնորդը իր ելույթի ժամանակ խոսեց մինչ օրս ձեռք բերված հաջողությունների մասին.

«Մենք ցանկացած ոլորտում գործ ունենք արած, ծաղկացրել ենք, զարգացրել ու դարձրել մրցունակ։ Ես ուզում եմ, որ ներդրողները վստահ ներդրումներ կատարեն, ոչ ոք չի վստահի թույլ երկրի, դրա համար մենք պետք է շենացնենք մեր երկիրը, որպեսզի բոլորի մոտ հպարտ ասենք, որ հայ ենք։ Չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ մենք օտարերկրացուց գումար ենք խնդրում, մուրում, մենք պետք է այնպես անենք, որ նրանք իրենք խնդրեն ներդրումներ անել»,- ասաց Ծառուկյանը։

Թալինցիների հետ շփումը բավական ջերմ էր. հանդիպման ժամանակ տեղաբնակները ԲՀԿ առաջնորդին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, նրանցից մեկն առաջ քաշեցին ոռոգման ջրի խնդիրը, որին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գիտի մարզում առկա գյուղատնտեսական խնդիրների մասին և պատրաստ է աջակցել՝ ինչով կարող է։ Նա հիշեցրեց՝ երբ մեկ-երկու տարի առաջ օգնեց թալինցիներին սերմացու ձեռք բերել, ճիշտ է՝ սերմացուն վատը, անորակ դուրս եկավ, և մնաց գյուղացու չարչարանքը, սակայն Ծառուկյանը փոխհատուցեց կրած վնասը։ Այժմ էլ նա պատրաստ է աջակցել ոռոգման ջրի խնդրին։

Հարց ու պատասխանի ժամանակ մի կին էլ Գագիկ Ծառուկյանին դիմեց խնդրանքով. «Ծառուկյան ջան, ոնց որ Աբովյանն ես թևիդ տակ առել ու տիրություն ես անում, Թալինն էլ քո ձեռքը վերցրու»։ Ծառուկյանը ժպտաց ու նկատեց, որ Աբովյանում էլ գյուղատնտեսական հարցերն ամբողջովին լուծված չեն, քանի որ միայն բարեգործություններով հնարավոր չէ մեծ հարցեր լուծել։

«Դրա համար եմ ասում՝ ձեր ճիշտ ընտրությունը կատարեք։ Ես չեմ ասում՝ պետք է մեզ ընտրեք, ում հարմար գտնեք, նրան էլ կընտրեք։ Ես մինչև հիմա արել եմ ու սրանից հետո ավելի շատ եմ անելու»,- ասաց Ծառուկյանը։ Նա նկատեց նաև, որ թեև վարչապետը շատ է ուզում, բայց միայնակ չի կարող շատ բան փոխել՝ նրան օգնող ուժ է հարկավոր։ Ծառուկյանը Թալինում ներկայացրեց նաև կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներին։

 

Սոսե Չանդոյան

 

Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար
Ամենադիտված