Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտներ, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող  մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»:

ՀՀ ՊԵԿ նախագահը բացատրեց նաև, թե ինչում է կայանում տարբերությունը: «Ենթադրենք մեր հայրենակիցն աշխատանք է կատարել դրսում, ստացել է եկամուտ, այդ եկամուտը կամ հարկվել է եկամուտ վճարողի կողմից կամ չի հարկվել: Եթե այդ եկամուտ ստացողը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է, այսօր էլ կա օրենքի պահանջ, որ ինքն այդ եկամուտները պետք է հայտարարագրի՝ տարեկան հաշվարկն ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Անանյանը՝ համաձայնելով դիտարկմանը, որ հայտարարագրելը մեկ այլ բան է, հարկելը ուրիշ:

Նա մանրամասնեց, որ եկամուտները հայտարարագրում ներառելը դեռևս չի նշանակում, որ այդ եկամուտը պետք է հարկվի, որովհետև այդ եկամուտը կարող է այլ երկրում ավելի բարձր դրույքաչափով հարկված լինել, մեր տարեկան դրույքաչափն ավելի ցածր լինի, ինչի արդյունքում որևէ պարտավորություն չառաջանա: «Բայց տարեկան հայտարարագրում այդ եկամուտը ներառելը դեռ պետք է քննարկվի և խելամիտ է, որ պետք  է ներառվի: Մենք երբրև չենք ասել, որ տրասֆրենտրեը պետք է հարկվեն»,- նշեց Դավիթ Անանյանը:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում եկամուտ, ենթադրենք՝ բարեկամը Մոսկվայից 100 դոլար է ուղարկում մարդուն, դա նրա եկամո՞ւտն է, Անանյանը պատասխանեց. «Եթե ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ գումարը, դա կարող է ձեզ համար որպես եկամուտ չդիտվել, որովհետև ընտանիքի անդամը, ստանալով եկամուտ, ըստ էության, բաշխում է իր եկամուտը ընտանիքի անդամների մեջ: Դա նույնն է, որ մենք մեր ամսեկան աշխատավարձի մի մասը մեր ընտանիքի անդամին տանք այս կամ այն գնումն անելու համար: Մեր ընտանիքի անդամի համար մեր եկամուտների բաշխված այդ մասը չի համարվում եկամուտ: Բայց եթե դուք ստանում եք ձեր բարեկամի կողմից ուղարկված ինչ-որ գումար, ով ձեր ընտանիքի անդամը չէ, այսինքն ընտանեկան բաշխման ենթակա զամբյուղի մասին չէ խոսքը, հնարավոր է, որ այդ գումարը ձեզ համար դիտվի եկամուտ: Բայց նորից եմ ասում՝ ես Ձեր հիպոթետիկ հարցին տվեցի հիպոթետիկ պատասխան: Բայց երբևիցե չի քննարկվել, որ այդ ձեր հիպոթետիկ տրանսֆերտը կարող է հանկարծ հանդիսանալ հայտարարագրման ենթակա եկամուտ»:

Անդրադառնալով հարցին, եթե մարդը աշխատում է Ռուսաստանում, և հայտնի չէ՝ նրա աշխատավարձը սև է՞, թե՞ սպիտակ, ինչպես է որոշվում այդ մարդը համարվո՞ւմ է եկամտային հարկի տեսանկյունից ռեզիդենտ, թե՞ ոչ:՝ Դավիթ Անանյանն ասաց. «Հարկային օրենսգրքով հստակ կանոն կա, թե ինչպես է որոշվում ռեզիդենտը: Եկամտային հարկի իմաստով ռեզիդենտությունը քաղաքացիության հետ կապ չունի: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում 180 օր և ավելի գտնվելու հանգամանքն է կամ կենսական շահերի կենտրոնի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը: Ի՞նչ բան է կենսական շահերի կենտրոն: Կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ տվյալ անձը իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը, այնտեղ է իր ընտանիքը, հիմնական գույքը: Այսինքն, այս երկու կոմպոնենտով հարկային օրենսդրությամբ բնորոշվում է՝ տվյալ անձը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է՞, թե՞ ոչ: Եվ, եթե մեր հայրենակիցները տարվա ընթացքում 3-4 ամիս արտագնա աշխատանքի են, նշանակում է, որ նրանք ավելի քան 180 օր գտնվել են Հայաստանում, իսկ եթե չեն գտնվել, նշանակում է, որ նրանք չեն համարվում ռեզիդենտ»:

Անանյանն անդրադարձավ նաև հարցին, եթե, օրինակ, անձը բնակվում է Երևանում, բայց Մոսկվայում ունի բնակարան, որը տվել է վարձով և այդպես եկամուտ է ստանում, այդ եկամուտը Մոսկվայո՞ւմ պետք է հարկվի, թե Երևանում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ ակդ եկամուտը Մոսկվայում էլ պետք է հարկվի, Հայաստանում էլ պետք է հարկվի: «Ես պարտավոր եմ այս նախադասությունը բացատրել, որպեսզի շահարկումների առարկա չդառնա: Դա կհամարվի պասիվ եկամուտ, և Ռուսաստնաի օրենսդրությամբ՝  դրա մի մասը որպես եկամտահարկ կգանձվի ռուսաստանյան բյուջե: Բայց անձը, ով ռեզիդենտ է և ունի պասիվ եկամուտ, իսկ ռեզիդենտության նորմն այն է, որ ռեզիդենտը պարտավոր է հայտարարագրել իր համընդհանուր եկամուտները՝ անկախ նրանից՝ դրանք ստացվել են հայաստանյան աղբյուրներից, թե արտերկրում: Հետևաբար, այսօրվա օրենսդրությամբ նա պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվարկ, ներառել այդ եկամուտը իր տարեկան հաշվարկում և հաշվարկի հարկը մեր օրենսդրությամբ և հանի այն հարկը, որը վճարել է Ռուսաստանում: Այսինքն, միևնույն հարկման օբյեկտը երկու անգամ երբեք չի հարկվում: Այսինքն, հարկվում է, հանվում է արտասահմանում վճարված հարկերը»,- պարզաբանեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ իրենք առաջինը չեն, որ առաջարկում են ընդհանուր եկամուտների տարեկան հայտարարագրման մեխանիզմ: «Մենք առաջինն ենք, որ հիմա հայտարարում ենք, որ այդ գաղափարը տեխնիկապես իրագործելի է: Մենք հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների առումով այնքան ենք զարգացրել մեր հարկային համակարգը, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել այդ գաղափարը, որի մասին ավելի քան 20 տարի բոլորս երազում ենք:  Վերջիվերջո, ինչո՞ւ ենք մենք ուզում գնալ սրան: Մենք ուզում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ առաջընթաց կունենանք»,- ասաց նա:

 

«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը
Ամենադիտված