Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին արդեն հայտնի դարձան խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակները: Մասնակից ուժերից մի քանիսի ցուցակներում ընդգրկված թեկնածուների անունները դեռևս անհայտ են հանրությանը, ինչպես և, ըստ էության, այդ ցուցակները ներկայացրած կուսակցությունները: Մասնակից հիմնական ուժերից շատերի դեպքում էլ որևէ զարմանալի ու արտառոց բան չկար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն, օրինակ, բավական կանխատեսելի ու ներդաշնակ էր: Կանխատեսելի էին նաև «Մենք» դաշինքի, ԼՀԿ–ի ու ՀՅԴ–ի ցուցակները: Առավել արտառոց էին «Իմ քայլը» դաշինքի ու «Հանրապետականի» նախընտրական ցուցակները: 

Դավիթ Շահնազարյանը և  քարոզարշավի ղարաբաղյան թեման

ՀՀԿ ցուցակի՝ թերևս աչքի զարնող առաջին փաստը Դավիթ Շահնազարյանի ներկաությունն էր երրորդ համարով: Դավիթ Շահնազարյանը 2008 թ. ընդդիմադիր շարժման առաջին դեմքերից էր, բայց վերջին տարիներին ակնհայտորեն դիրքավորվում էր որպես պրոիշխանական: Նրա ներկայությունն, անշուշտ, որոշակի խոցելիությունից բացի ՀՀԿ–ին տալիս է նաև դիվիդենտներ: Խոսքը մասնավորապես ղարաբաղյան օրակարգի մասին է: Եթե ՀՀԿ–ն քարոզարշավի ընթացքում մտադիր է ղարաբաղյան օրակարգը դարձնել առաջնային ու դրա վրա կառուցել իշխանության դեմ քարոզարշավը, ապա Դավիթ Շահնազարյանի ներկայությունը լուրջ առավելություն է տալիս նախկին իշխանությանը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան օրակարգով իշխանությունները բավական ոտաբոբիկ վիճակում են գտնվում:

Ի՞նչ են անում Գեղամյանն ու Բաբուխյանը «նոր» ՀՀԿ–ում

ՀՀԿ ցուցակում թերևս մտայնության տեղիք է տալիս Արտաշես Գեղամյանի և Հայկ Բաբուխանյանի ներկայությունը բարձր հորիզոնականներում: Եթե կուսակցությունը հայտարարում է վերափոխման մասին, անհասկանալի է, թե ինչու են այս երկու գործիչներին առաջադրում բարձր հորիզոնականներով, որն է այս ամենի մեսիջը կամ դրդապատճառը: Մանավանդ, երբ նրանց ցուցակում զիջում են, օրինակ, Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ՀՀԿ–ի հայտարարած վերափոխման պրոցեսում վստահաբար անհամեմատ կենսունակ ու ներդաշնակ կլինեին: 

ՀՀԿ–ից կան նաև հեռացողներ

Ակնհայտ է, նաև, որ ՀՀԿ ցուցակում չկան, այսպես ասած, վերջին սերնդի երիտհանրապետականները, կուսակցությունում ու խմբակցությունում վերջերս հայտնված գործիչների մի խումբ, որն ակնհայտորեն տարբերվում էր իր մոտեցումներով և իշխանության ներսում էր հայտնվել համակարգը ներսից փոխելու տրամաբանությամբ: Արդյո՞ք այդ տրամաբանությունն այս անգամ վերջնականորեն բախվել է , դիցուք, Գեղամյանի, Բաբուխանյանի ներկայությանը, թե՞ պարզապես ՀՀԿ–ում հասունացած կոնֆլիկտային վիճակն է նրանց դուրս դրել կուսակցությունից, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ այս խումբը ևս ապագայում ձեռքերը ծալած չի նստելու, որևէ ձևաչափով, թեկուզև ոչ պաշտոնական՝ մասնակցելու է քաղաքական պրոցեսներին: Միով բանիվ՝ ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն այլևս առաջվանը չէ, կուսակցությունից հեռացել են որոշակի հատվածներ, փոխվել են որոշակի առաջնահերթություններ: Մյուս կողմից էլ պարզ է, որ հայտարարված տոտալ վերափոխման, գաղափարական կուսակցության տրանսֆորմացիայի պրոցեսները չեն կարող կյանքի կոչվել նման ցուցակով:

Սպասելիքներ և իրականություն. «Իմ քայլը» դաշինք

Մոտավորապես նույն տպավորությունը կարելի է ստանալ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կարդալուց: Սակայն ընդհանուր տպավորություններն ու ուղերձները իշխանության ցուցակից առավել շատ են ու բազմաշերտ, ի տարբերություն ՀՀԿ–ի, որոնք շարժվելու են պլան մինիմումով: Իշխանության ցուցակի դեպքում գործ ունենք ավելի բարդ, շերտավորված ուղերձների հետ, բարդ է նաև կոնտեքստը, որի ֆոնին կազմվել է ցուցակը: Ավելի պարզ ասած՝ իշխանության ցուցակի հանդեպ ուշադրությունը, սպասելիքներն ավելի մեծ են, որովհետև սա ոչ թե պարզապես մի կուսակցության, իշխող կուսակցության ցուցակ է, այլ հեղափոխության ցուցակ: Առնվազն այդպիսին է այն հայտարարվել ու այդպիսին պետք է լիներ: Բայց ամեն ինչի մասին հերթով: 

1– Նիկոլ Փաշինյան

2 – Նիկոլ Փաշինյան,

3– Նիկոլ Փաշինյան...

 

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի ցուցակն է: Այդ հանգամանքն ունի օբյեկտիվ բացատրություն, ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն էր, հասարակության լայն հատվածներն էլ հեղափոխությունն ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ: Մնացյալն ընկալվում են որպես Փաշինյանի թիմ, նրա արքունիք, ոչ ավել, ոչ պակաս: Ասել է թե, ցուցակում ընդգրկվածները իրենց ընտրվելու համար պարտական են լինելու Փաշինյանին: Այս տենդենցը նկատելի էր նաև նախկինում՝ ՀՀԿ դեպքում, երբ շատ պատգամավորներ պարտական էին իրենց կարիերայով Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ, այսպես ասած, օդիոզ դեմքերին: Բայց այդքանով հանդերձ ՀՀԿ–ում կային մարդիկ, ովքեր ունեին որոշակի սուբյեկտություն , այսինքն՝ կարող էին ընտրվել նաև իրենք իրենցով ու որևէ մեկին պարտական չլինեին ընտրության համար: Ինչքան էլ որ հասկանալի լինի հեղափոխությամբ ու Նիկոլ Փաշինյանի անձի ազդեցությամբ իշխանության ցուցակի բովանդակությունը, չենք կարող չարձանագրել, որ փաստացի գործ ունենք մի ցուցակի, իսկ ապագայում նաև մի իշխող մեծամասնության հետ, որը որևէ կերպ չի կարողանալու դրսևորել իր սուբյեկտությունը, իր, այսպես ասած, գործադիրից անկախ, օրենսդիր լինելու ինքնաբավությունը:

Հեղափոխությունն ավարտվո՞ւմ է. ստերիլ և անշառ ցուցակ

Ամեն դեպքում, ինչքան էլ, որ իշխանության ցուցակում կարևորը Նիկոլ Փաշինյանի անձն է, ու մնացյալ հորիզոնականները, անկախ այն ներկայացնող անուններից, երկրորդական են, նաև այն իմաստով, որ էականորեն չեն ազդելու ընտրության արդյունքի վրա, կա, այսպես ասած, հեղափոխության ներդաշնակության խնդիր: Ի՞նչ ուղերձ է պարունակում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, արդյո՞ք այն համապատասխանում է համաժողովրդական հռչակված հեղափոխության էությանը, թե՞ պարզապես իշխանության և նրան մոտ կանգնածների ցուցակ է: Ակնհայտ է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը ներկայանում է դաշինքի ֆորմատով՝ ցուցակում ներառելով նաև անկուսակցականների, քաղաքացիական և փորձագիտական ոլորտի ներկայացուցիչների, գործ ունենք մեծամասամբ համակիրների, մտերիմների, հեղափոխության աջակիցների ցուցակի հետ: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխական իշխանության ցուցակն ինքնին ներդաշնակ չէ հեղափոխության այլ բաղադրիչների՝ ազգային համաձայնության ու համերաշխության, համաժողովրդականության հետ: Այլ կերպ ասած՝ ցուցակն ամբողջովին չի արտահայտում հեղափոխության ընդգրկուն բովանդակությունը: Ակնհայտ է, որ իշխանությունները փորձել են մեղմել հնարավոր ռիսկերը, հարթել հնարավոր սուր անկյունները և արդյունքում ներկայացրել են ստերիլ, «անշառ», չափից շատ ապահովագրված ցուցակ:

Ֆորմալ առումով՝ դաշինք, իրականում՝ «սվոյների» ցուցակ

Մտահոգություն է առաջացնում նաև ձևական դաշինքի հանգամանքը: ՔՊ–ն, դաշինք կազմելով «Առաքելություն» կուսակցության հետ, վերջինիս ցուցակում տվել է մի քանի տեղ միայն: Ֆորմալ առումով խնդիրը պարզ է՝ փորձ է արվել ներկայանալ դաշինքի, ոչ թե կուսակցության ֆորմատով՝ այդպիսով ներկայացնելով ավելի լայն, հեղափոխական սպեկտր: Բայց ինչպես արդեն նշեցինք, ցուցակը զուրկ է հեղափոխության համաժողովրդական ընդգրկունության բաղադրիչից: Ասել է թե՝ դաշինքն այս դեպքում պարզապես ֆորմալ բնույթ է կրում:

Ներկուսակցական դեմոկրատիան չկայացավ

Մյուս կարևոր մտահոգությունը վերաբերում է ցուցակի կազմման սկզբունքներին, կազմման ընթացքում թափանցիկ ու հստակ մեխանիզմների բացակայությանը: Ցուցակի հրապարակումից հետո ի հայտ եկած որոշակի դրսևորումները ցույց են տալիս, որ ցուցակի կազմման որևէ հստակ մեխանիզմ, հայտարարված կանոններ չեն եղել, այսինքն՝ առաջնային դեր են խաղացել իրավիճակային, քաոտիկ որոշումները: Այս ամիսների ընթացքում իշխող կուսակցությունը չկարողացավ ներդնել ներկուսակցական դեմոկրատիայի ու թափանցիկության այնպիսի մեխանիզմ, որը ցուցակի կազմման բեռը կդներ ոչ թե կենտրոնական վարչության վրա, այլ կապահովեր ներկուսակցական ընտրություններ, ինքնառաջադրումներ, բանավեճերի միջոցով արձանագրվող արդյունքներ: Ամբողջ բեռը դնելով վարչության ու Նիկոլ Փաշինյանի վրա՝ կուսակցությունն իր համար կենսական այս փուլում փաստացի փակեց արդիականացման միջանցքը: Այս պրոցեսը ցավալիորեն ներդաշնակվեց հեղափոխության ամբողջ ռեսուրսը չինտեգրելու, միաժամանակ՝ փոխարենը պարզապես կուսակցական անդամատոմսերի, շտաբների թիվը մեխանիկորեն ավելացնելու հետ: Փաստացի կուսակցությունը համալրվեց քանակական իմաստով, բայց չկարողացավ համալրման ու ինտեգրման մեխանիզմներ ստեղծել որակական իմաստով: 

Ունենալու ենք լեգիտիմ, բայց թույլ խորհրդարան

Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ թե՛ քաղաքական իրավիճակի նախնական գնահատականները, թե՛ նախընտրական ցուցակների բովանդակությունը երիցս վերահաստատում են այն հանգամանքը, որ մենք ունենալու ենք բավական թույլ խորհրդարան: Ընտրություններն, իհարկե, լինելու են ազատ և թափանցիկ, խորհրդարանն էլ՝ ըստ այդմ՝ լեգիտիմ, բայց այս բաղադրիչները չեն կարողանալու ապահովել խորհրդարանի նոր, ենթադրվող որակյալ փոփոխությունը: Առաջին հայացքից է միայն լեգիտիմ և թույլ բաղադրիչների առկայությունը հակասականության տպավորություն թողնում: Իրականում, սակայն, հակասություն չկա: Նախ՝ ինքնին հեղափոխությունը փաստացի զրոյացրել է քաղաքական դաշտը ու տվել նոր դաշտի ձևավորման մեկնարկ, իսկ չձևավորված կամ նոր ձևավորվող դաշտով ընտրությունների գնալ նշանակում է ունենալ թույլ խորհրդարան: Երկրորդ՝ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները սովորաբար կրում են խորհրդանշական բնույթ՝ նախ նպատակ ունենալով ամրապնդել նոր իշխանության ազդեցությունը, հետո էլ առաջնահերթ դարձնելով ընտրության ձևի՝ ազատության և թափանցիկության գործոնները: Եվ վերջապես՝ այս ամիսներին թե իշխանությունները, թե մյուս ուժերը՝ զբաղված լինելով ներքաղաքական ընթացիկ խնդիրներով, հեղափոխության հաղթանակն ամրագրելով կամ հակահեղափոխության դեմ պայքարելով, դավադրություններ փնտրելով, ըստ էության, բաց թողեցին տրված շանսը և չգնացին խորքային փոփոխությունների: Կարելի է ասել՝ տխուր ավանդույթը շարունակվում է՝ Հայաստանի ամեն հաջորդ գումարման խորհրդարան նախորդից ավելի պակաս ազդեցիկ է եղել: Այս անգամ ևս այս ավանդույթը չի խախտվի, ավելին՝ ազդեցիկության գործոնն ակնհայտորեն կնվազի սպասվածից շատ: Քաղաքակիրթ, լեգիտիմ, իրապես ընտրված խորհրդարան մենք կունենանք, սակայն իշխանության համակարգում առանձին, ինքնաբավ ու սուբյեկտ հանդիսացող, գործադիրին հակակշռող խորհրդարան մենք չենք ունենա: Հուսանք՝ այս արատավոր ավանդույթը կխախտվի գոնե հաջորդ անգամ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Սևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից․ Կիմ Չեն Ըն Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում․ Սերգեյ Լավրով Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է՝ շուկաները հանգստացնելու համար. Bloomberg Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն են Հայաստան ուղարկվել ԵՄ-ն կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց հակամարտությունից հետո. Եվրահանձնաժողովի նախագահ Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 02-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությանՎթար-հրդեհ՝ ԱրագածոտնումԵրևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ապրիլի 3-ից 90 օրով փակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը ՀՀ սահմանի մոտ տաքսիստն օտարերկրացի կնոջից հափշտակել է ճամպրուկ, որում եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք», գումարԻնչ եղանակ կլինիՈվ է երեկ մահացած ծննդկանըԻ՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Գազ չի լինի մինչև 18։00-նԾննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կործանումը. ի՞նչ է թաքնված Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևումՀայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում. Սկսվել է հատուկ գործողությունԱպրիլի 1-ից կբարձրանան խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը. Արսեն Թորոսյան Հայաստանը պատրաստվում է անցկացնել ընտրություններ մոլդովական սցենարովԻրանը նշել է Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման պայմանները Փրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»Հայաստանի ընտրություններում ուժերի հավասարակշռությունը «կարող է շատ կտրուկ փոխվել»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիկացիները կփորձեն հայերի հաշվին ամրապնդել Ադրբեջանի դիրքերը. «Փաստ»3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք. պատմության այս օրը (24 մարտ) Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»Մանրամասներ՝ մահացած ծննդկանի երեխայի վիճակիցՏարադրամի փոխարժեքները մարտի 24-ի դրությամբԱրևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ»
Ամենադիտված