Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկնում է Սարգսյանի սխալը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աստանայում հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում վարչապետն ասել էր, թե «350.000 մարդ ճռռում է, որ պահի 800.000 մարդու»: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը մտահոգություն է հայտնում հայաստանցիների աշխատելու ցանկության բացակայության վերաբերյալ: Սակայն այս անգամ, կապված մտահոգության արտահայտման տոնայնության և ընտրված ձևակերպումների հետ, Փաշինյանի այս միտքն արժանացավ հանրային հակասական արձագանքների: 

Փաշինյանն, իհարկե, մասամբ ճիշտ է՝ հասարակության մի ահռելի հատված նախընտրում է չաշխատել ու փոխարենը պետությունից նպաստ ստանալ: Ավելին՝ հասարակության ահռելի հատված, նույնիսկ աշխատանք ունեցող հատվածը նախաձեռնողականություն չի դրսևորում: Ընդհանրապես շատ երկար կարելի է թվել սոցիալական այն «արատները», որոնք առկա են մեր՝ հայաստանցիներիս շրջանում: Բայց իշխանության խնդիրը ոչ թե այդ արատները թվելն ու դրանք վկայակոչելով մուննաթ գալն է, այլ խնդիրը արձանագրելը, այն ուսումնասիրելը ու լուծումներ գտնելը:

Պատահական չէ, որ Փաշինյանի ելույթը ֆեյսբուքյան օգտատերերից շատերը համեմատեցին Սերժ Սարգսյանի՝ նախկինում արված հայտարարություններից մեկի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը կոչ էր անում լավ ապրելու համար շատ աշխատել: Չնայած երկու դեպքում էլ գործ ունենք իշխանական մուննաթի հետ, սակայն Սարգսյանի դեպքում այդ մուննաթը ինչ–որ տեղ առնվազն ներդաշնակ էր՝ հաշվի առնելով, որ նա ներկայացնում էր վերնախավերի իշխանությունը: Փաշինյանն, ընդհակառակը, ներկայացնում է ժողովրդին՝ թե՛ «ճռռացող» 350 հազարին, թե՛ մուննաթի թիրախ 800 հազարին: Նա իշխանության է եկել համաժողովրդական գործընթացի արդյունքում: Հետևաբար, ի տարբերություն Սարգսյանի, նա չունի մուննաթի ռեսուրս, որովհետև փաստացի մուննաթ է գալիս իր քաղաքական հենարանի վրա: 

Արդյունավետ իշխանության խնդիրը ոչ թե հասարակության արատները մատնանշելն է, այլ այդ արատների ազդեցությունը նվազեցնող միջավայր ստեղծելն է: Ի վերջո պետությունը եկեղեցու ֆունկցիաներ չի ստանձնել, պետության խնդիրը բարոյական չէ, գործառնական է: Որևէ հասարակություն ինքն իրեն չի դարձել կարգապահ, աշխատասեր: Իշխանություններն են իրենց ստեղծած մեխանիզմներով բերել այդ կարգապահությունն ու աշխատասիրությունը:

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Ամենադիտված