Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն առավել բաց և թափանցիկ դարձնելու հարցը:

այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«ՀՀ-ն 2017 թվականից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)դիտորդ, թեկնածու երկիր: ԱՃԹՆ-ին անդամագրվելով՝ պարտավորվում ենք առավել բաց և թափանցիկ դարձնել մեր հանքարդյունաբերության ոլորտը: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ-ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները»,- նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

«Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը, իսկ նախագծով սահմանված հասկացությունները բխում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերին առնչվող չափանիշներից:

ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ»
Ամենադիտված