Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀԿ–ից ՔՊԿ գնացածներն ամեն ինչ կանեն, որ այսօրվա իշխանությունները նույն՝ ՀՀԿ–ի վիճակում հայտնվեն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահի դրությամբ ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանին ՀՀԿ–ից որևէ առաջարկ չի արվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Բայց, եթե նման առաջարկ լինի, ապա նա ոչ թե միանգամից կմերժի, այլ կմտածի՝ ընդունել այն, թե չընդունել: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի ներկա վարկանիշին, ապա, նրա կարծիքով, համաներումը միայն բանտարկյալներին չպետք է վերաբերի: Համազգային համաներման արժանանալու համար Հանրապետականն այսօր պետք  է ապացուցի, որ ինքն արժանի է դրան: 

«Դա և՛ դժվար է, և՛ դժվար չէ: Եթե կուսակցությունը մաքրվի, ու մնան այն հանրապետականները, որոնք գաղափարակիրներ են, դրանից բացի, կուսակցությունն իր ներսում կարողանա կառավարման նոր համակարգ ձևավորել, ապա կարող է համաներման արժանանալ: Բայց եթե կուսակցությունում չկա ներքին դեմոկրատիա, ապա այդ կուսակցությունն ապագա ունենալ չի կարող: Բավականին ժամանակ է՝ ես ակտիվ քաղաքականությունից դուրս եմ եկել, չնայած շարունակում եմ ՀՀԿ խորհրդի անդամ լինել: Ուժերիս ներածի չափով օգտակար եմ լինում մեր կուսակցությանը: Եվ, ի տարբերություն շատ շատերի, կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտում Հանրապետականն ամենակայացած կուսակցությունն է և բոլոր հնարավորություններն ունի առաջիկա ԱԺ–ում ներկայացված լինելու համար»,– ասաց Հ. Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ, բոլորը խոսում են ՀՀԿ–ի բացթողումների մասին, որոնք շատ– շատ են, սակայն չկա մեկը, ով կուսակցության ղեկավարման տարիների ձեռքբերումները ներկայացնի: Օրինակ, ամուր պետականությունը, որն այսօր փոխանցվել է մեկ այլ կուսակցությանը, ըստ Հարությունյանի, ձեռքբերում է, բայց որևէ մեկն այդ մասին չի խոսում: 

«Ես կարող եմ բոլորից ավելի շատ թերություններ ասել, բայց այսօր ոչ թե դրանք պետք է թմբկահարել, այլ ասել նաև, որ բազմաթիվ թերությունների հետ միասին ունեցել ենք նաև ձեռքբերումներ: Ես առանձին անհատների, թալանչիների, կաշառակերների, օրինազանցների մասին չեմ խոսում, այլ խոսում եմ կուսակցության ղեկավարման տարիների մասին: Կուսակցության 150 հազար անդամները մեղավոր ե՞ն, որ մի նախարար, մի հրամանատար, մի դատախազ կամ դատավոր կաշառք վերցնելով է զբաղվել»,– ասաց Հ. Հարությունյանը:

Հրաժարվելով որևէ անուն նշել՝ նա ասաց, որ ովքեր ժամանակին արատավորել են Լևոն Տեր–Պետրոսյանի անունը, հետագայում ՀՀԿ–ի անունն ու համբավն են արատավորել: Հիմա էլ գնացել և հերթ են կանգնել այսօրվա իշխանական կուսակցության մեջ մտնելու համար: «Նրանք դավաճանի հոգեբանություն ունեցող մարդիկ են, և հենց նրանց պատճառով է կուսակցությունը սխալներ գործել: Նրանց ես շատ լավ եմ ճանաչում ու դեռևս 10, 20 տարի առաջ եմ ասել, որ նրանց բերում են Հանրապետական կուսակցություն, որ ի՞նչ անեն: Նրանք Կոմունիստական կուսակցությանը դավաճանել են, ՀՀՇ–ին դավաճանել են, այսօր էլ շատ հանգիստ գնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Մեկը տղային է առաջ քաշում, մյուսը՝ մորաքրոջ տղային: Բոլորը հերթ են կանգնել, որ մի տեղ տեղավորվեն, իսկ Հանրապետականում այսօր մնացել են մարդիկ, ովքեր գաղափարակիրներ են: Եվ դա շատ լավ է նաև կուսակցության համար: Խոշոր դաս էր, որ այսուհետ նման պատեհապաշտ մարդկանց չբերեն լցնեն ՀՀԿ և հետո խայտառակ իրավիճակի առջև կանգնեն: Նման մարդիկ բոլոր ժամանակներում, զարմանալի կերպով բոլոր ժամանակներում հաջողություն են ունենում: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ–ն նորից իշխանության գա, նրանցից շատերը նորից հետ կգան ու կսկսեն ապացուցել, որ իրենք ամենաարմատական հանրապետականն են և այդ ճանապարհով նորից իրենց տեղը կգտնեն»,– ասաց Հ. Հարությունյանը: 

ՀՀԿ–ականը, լավ իմանալով ճամբարափոխների հոգեբանությունը, Փաշինյանին խորհուրդ տվեց, որ եթե ուզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քանդուքարափ լինի, ապա այդ մարդկանց պետք է ընդունեն իրենց կուսակցության շարքերը: «Նման մարդիկ երբեք չեն կարող հայրենասեր լինել, և նման քաղաքական դավաճանները որքան շատ ընդունվեն նրանց շարքերը, այնքան Հանրապետական կուսակցության համար լավ կլինի: Եթե նրանք չլինեին, Հանրապետականն այսօր այս վիճակում չէր լինի, իսկ այն մարդիկ, ովքեր ՀՀԿ–ից գնացել են ՔՊԿ, ամեն ինչ կանեն, որ նույն վիճակում այսօրվա իշխանությունները հայտնվեն: Մենք հիմա ընդդիմություն ենք, և բնական է, որ ընդդիմությունը միշտ էլ ուզում է, որ մրցակցային պայքարում իշխանությունը սխալներ թույլ տա: Եվ եթե այդ կաշառակերները, սրիկաները, գանձագողերը չլինեին, ովքեր կուսակցության անունից էին գործում, մեր կուսակցությունն այս օրին չէր հասնի: Նիկոլը նրանց նման շատ շատերին պետք է բռնի: Ես միշտ էլ քննադատել եմ կուսակցության ղեկավարությանը, որ նման մարդկանց հնարավորություն են տվել մտնել ՀՀԿ: Ինձանից սկսած՝ բոլորս ենք մեղավոր, քանի որ կարող էի ավելի արմատական քայլեր անել թույլ չտալու, որ նրանք անդամակցեին ՀՀԿ–ին»,– ասաց Հ. Հարությունյանը: 

Նախկին պատգամավորն արմատական քայլեր թեև չի կատարել դավաճանների մուտքը ՀՀԿ կանխելու համար, բայց իր քննադատական կեցվածքի պատճառով քիչ հալածանքների չի ենթարկվել «հարազատ» կուսակիցների կողմից: Եվ դա է պատճառը, որ զրկվել է պատգամավորական մանդատից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրեն պատժել են քննադատելու համար, ու իր փոխարեն կաշառակերներին են դարձրել պատգամավոր, ովքեր այս օրերին անգամ ի վիճակի չեն պաշտպանել Հանրապետական կուսակցությանը: 

«Եթե ես Ազգային ժողովում լինեի, ինձ էդպես կդրսևորեի՞: Բացի մի քանիսից, մնացածի վարքագիծը նայեք: Մտել են անկյուններ ու սպասում են, տեսնեն՝ հնարավորություն կա՞ թռնեն նոր իշխանությունների ցուցակ ու այդպես գան խորհրդարան: Ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններին ներկա չեմ գտնվել, ու այս ԱԺ–ի մաս չեմ կազմել: Բայց հիմա եթե Հանրապետականը ԱԺ–ում ներկայացված չլինի, ապա դա կնշանակի, որ հայ ժողովուրդը թքած ունի այն գաղափարների վրա, որ մեր ազգի փարոսն են: ՀՀԿ–ն միշտ իր ազգային պահպանողական գաղափարախոսությամբ առաջին տեղում է լինելու՝ անկախ նրանից, թե խորհրդարանում քանի պատգամավորով ներկայացված կլինի: Եվ դա այդպես էլ կմնա»,– ասաց Հ.Հարությունյանը: 

Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
Ամենադիտված