Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Մելքումյանը նոր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ակնկալում է լրջագույն ներկայություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը կազմված է լինելու կուսակցության գործին, ծրագրային հիմնադրույթներին հավատարիմ, գիտելիք և կշիռ ունեցող մարդկանց հենքի վրա: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ընտրությունների արդյունքում ԱԺ-ում  իրենց կուսակցության համար լրջագույն ներկայություն է ակնկալում: Մելքումյանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների և իրենց նախընտրական ցուցակի մասին:

- Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ նշեցիք, որ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան անցած շատ պատգամավորներ ելույթներ չեն ունենում, հարցեր չեն բարձրացնում, փաստորեն այդ ընտրակարգը պահպանվեց, նույն ռիսկերը նորից տեսնո՞ւմ եք և ի՞նչ եք անելու ձեր խմբակցությունը նման պատգամավորներից զերծ պահելու համար:

-Այո, այդպես էլ եղել է: Նախորդ խորհրդարանում 131 պատգամավորից 74-ը բացարձակ ելույթ չէր ունեցել: Ես եղել եմ և նախորդ և այս խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը: Կարծում եմ, որ պարտադիր չէ, որ այդ նորմը 100 տոկոսով աշխատի: Սակայն քանի որ հիմա վերացել է ռեյտինգայինով ձայներ բերողների ինստիտուտը` ընտրակաշառք, վարչական ռեսուրս և այլն,  այդ պայմանները վերացել են: Այսինքն` այն մարդիկ, ովքեր պիտի այդ սխեմայով գային ԱԺ, այլևս չեն գա, համենայնդեպս դրա հավանականությունը շատ կնվազի: Սակայն նոր Ընտրական օրենսգրքի չընդունումը մեծ սխալ եմ համարում, քանի որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը հնարավորություն էր ընձեռելու քաղաքական համակարգին զարգանալու, այսինքն կուսակցությունները ներսում էին որոշում կայացնելու: Հիմա ռեյտինգային ընտրակարգով ըստ էության նույն կուսակցության տարբեր անդամների մեջ ներքին պայքար է գնալու:

-Պարոն Մելքումյան, ի՞նչ եք կարծում նման պատգամավորներ այս գումարման ԱԺ-ում  ձեր խմբակցությունում չե ՞ն եղել:

-Վերջին գումարման ազգային ժողովում մեր մասով էապես աճել է քաղաքական բաղադրիչը: Մեր շարքերում շատ են երիտասարդները, կանանց ,տեսակարար կշիռն ամենաբարձրն էր, քաղաքական զգալի ակտիվություն ունեցանք: Կան մարդիկ, ովքեր մեծ վաստակ ունեն իրենց տարածքներում և պարտադիր չէ, որ հրապարակային ելույթներով դա ապացուցեն: Բայց կարող ենք արձանագրել, որ վեկտորը գնում է նորացման:

-Նշում եք, որ ռեյտինգայինով ձայներ բերողների ինստիտուտը վերացել է, կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվի:

- Փաստ է, որ համակարգային երևույթը վերացել է:Որևէ մեկը մյուսի համար չի կարող երաշխիք տալ: Կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են մշտական սխալվել, սակայն դա համակարգային երևույթ չի կարող լինել:

-ԱԺ-ում ԸՕ չընդունումից հետո դուք ասացիք, որ  միգուցե ձեզ համար այդ տարբերակն ավելի ձեռնտու է, այսինքն` հիմա այս ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի  շատ հնարավորություններ ունի՞:

-Երկուսն էլ մեզ համար ընկալելի և կենսունակ են: Սակայն քաղաքական համակարգի զարգացման համար միանշանակ նորացված ԸՕ-ն պետք է լիներ: Բայց երկուսն էլ ընկալելի են , քանի որ մենք վաղուց տեղերում ունենք կուսակցական կառույցներ, մարդկանց հետ կապեր ունեցող կուսակցականներ, և դրա հիմքի վրա եմ շեշտադրում արել, քանի որ տեղում հեղինակություն ունեցող մարդիկ շատ ունենք:

-«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, որ իր կարծիքով ընտրությունների արդյունքում ակնհայտ գերակայություն է ունենալու «Իմ քայլը» դաշինքը, իսկ իրենք փորձում են պայքարել երկրորդ տեղի համար: Դուք ևս այդպե՞ս եք կարծում, և ձեր կուսակցությունը ո՞ր տեղի համար է պայքարելու:

-Ես կանխատեսումներով չեմ զբաղվում, ես պրագմատիկ քաղաքական գործիչ եմ: Եվ պատեհ չեմ համարում նախօրոք կշիռներ և տոկոսներ հնչեցնելը: Ես համոզված եմ, որ մեր ուժը լրջագույն ներկայություն է ունենալու: Կապրենք, կտեսնենք:

-Ձեզ համար խորհրդարանական ընտրություններին նախընտրելի տարբերակը դաշինքո՞վ, թե՞առանց դաշինքի մասնակցությունն է:

-Մեզ համար դա էական չէ: Մենք շեմը հաղթահարելու կամ չհաղթահարելու խնդիր չունենք: Ես ակնկալում եմ լուրջ ներկայություն: Եթե կան նախադրյալներ, որ դաշինքով էական ներկայացվածություն կարող ենք ապահովել, եթե լինեն հիմքերը, կմասնակցենք դաշինքով, եթե չլինեն, ապա կուսակցությունը կորոշի առանց դաշինքի մասնակցել: Վերջնական որոշումը մի փոքր ուշ կընդունենք: Ինձ համար կարևորն այն է, թե ինչ կորոշի կուսակցությունը, սակայն կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ:

-Պարոն Մելքումյան, տեսակետներ կան, որ եթե Հանրապետական կուսակցությունը չանցնի խորհրդարան, ապա  ընդդիմություն չի լինի, դուք կիսո՞ւմ եք այս  տեսակետը:

-Ոչ, չեմ կիսում, որովհետև նախ չեմ ուզում քննարկել, թե ով կանցնի, ով` ոչ:  Հետո ես կարծում եմ, որ իսկապես շատ ճիշտ ժամանակն է, որ ընդդիմության կերպարի և դիմագծի շուրջ ունենանք համարժեք վերաբերմունք: Ընդդիմությունը կուրծք ծեծելը, հայհոյելը չէ: Իմ կարծիքով ընդդիմության հիմական գործառույթն  է նոր լուծումներ, այլընտրանքներ առաջարկելը, որպեսզի երկրի վիճակը լավանա: Ես դա ասում եմ նաև որպես  ընդդիմությունից ընտրված ԱԺ փոխնախագահ: Սահմանադրությամբ առաջին անգամ ես եմ ընտրվել և դժգոհ չեմ եղել իմ գործունեությունից` օրենքներ, խոր վերլուծություններ, թերությունների մատնանշումներ, քննիչ հանձնաժողովի ստեղծում: Քաղաքական փուլեր կան, որ կարող է սրացում լինել, սակայն լայն առումով Հայաստանը պետք է մտնի ստաբիլության, կայունության վեկտոր և աշխատի այդպես:

-Իսկ նոր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան»-ին ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության թևում եք տեսնում:

-Ցույց կտան միայն ընտրությունների արդյունքները:

-ՔՊ կուսակցությունից միշտ նշում են, որ իրենց նախընտրական ցուցակում անակնկալ դեմքեր չեն լինի, ձեր ցուցակում ի՞նչ է սպասվում, ի՞նչ սկզբունքի վրա եք կազմելու այն:

-Քիչ է մնացել, երբ ցուցակը հրապարակվի, բոլորը կիմանան: Սկզբունքները շատ տրամաբանական, հետևողական են: Ցուցակը կազմված է լինելու կուսակցության գործին ծրագրային հիմնադրույթներին հավատարիմ մարդկանց, նվիրյալների, գիտելիք ունեցող և, իհարկե, կշիռ ունեցող մարդկանց հենքի վրա:  Մեր խնդիրն է նաև, որ երիտասարդ կադրեր քայլ են մեր կողքով:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս խորհրդարանում չեն լինելու գործարարներ, ձեր ցուցակը կազմելիս քննարկումներում այս սկզբունքը նկատի ունեցե՞լ եք:

-Սեփականատիրությունը նույնը չէ, ինչ, որ բիզնես անելը: Սեփականատերն իր սեփականությունը հանձնում է կառավարման, այսինքն նա այլևս չի զբաղվում բիզնեսով: Որևէ մեկին չի արգելվում ունենալ սեփականություն, դրանում վատ բան չկա: Եթե մարդը ստեղծարար է, դրանում վատ բան չկա: Բոլոր դեպքերում ամեն ինչ գալիս է նրան, որ եթե մարդն ուզում է լինել ներկայացուցչական մարմնում` այս դեպքում ԱԺ-ում, օրենքն ասում է, որ պետք է հրաժարվի բիզնեսի կառավարման խնդիրներից: Բայց սեփականությունը պարտադիր չէ, որ վերացնի:  Ճիշտ չէ այն մոտեցումը, որ խորհրդարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր որևէ սեփականություն չունեն:

-Պարոն Մելքումյան, դուք ռեյտինգային ընտրակարգո՞վ եք մասնակցելու:

-Ես ռեյտինգայինով եմ մասնակցելու, ըստ երևույթին համամասնական ցուցակում էլ եմ լինելու` ինչպես որոշի կուսակցությունը:

Աննա Գրիգորյան

Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
Ամենադիտված