Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարոյալքման միամսյակ. «հավերժական տասովշիկներն» ու նախընտրական տոնավաճառը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախընտրական տոնավաճառի հայաստանյան ավանդույթների մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է, քաղաքական ուժերի մասնակցության հիմնական պատկերն էլ է արդեն ուրվագծված, այդ տոնավաճառն իր ամբողջ «պերճանքն ու թշվառությունն» ի ցույց է դրել: Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քաղաքական–կուսակցական ավանդույթը, այլ իրավիճակն ու իրավիճակի թելադրանքը, քաղաքական վերադասավորումները տեղի են ունենում այնպիսի սահունությամբ, այնպիսի հակասական վերափոխումներով, որ նույնիսկ զարմանքը բավարար չէ տեղի ունեցողն ընկալելու համար:

«Կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել» դեմքի արտահայտությամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումները, տատանվում՝ արդյո՞ք արժե մտնել այս կամ այն կուսակցության ցուցակ, թե՞ ոչ, հաշվարկում, թե որ ցուցակով է ավելի հնարավոր հայտնվել խորհրդարանում կամ գոնե հայտնվել քաղաքական որևէ ուժի ազդեցության գոտում, իսկ ավելի պրագմատիկները մտածում են ոչ թե խորհրդարանում հայտնվել– չհայտնվելու, այլ նախընտրական տոնավաճառի ընթացքում իրենց ֆինանսական կարողությունը ձեռք բերելու համար:

Ամենատհաճն ու ամենավտանգավորն այս պրոցեսում այն է, որ տոնավաճառային պահանջարկը գալիս է ներքևներից: Որովհետև, եթե քաղաքական կայացած ուժերի մակարդակում մենք տեսնում ենք քիչ թե շատ քաղաքական պայքար ու այդ պայքարին բնորոշ նախընտրական մոբիլիզացիոն պրոցեսներ, ապա արդեն քաղաքականության երկրորդ, երրորդ մակարդակներում մենք տեսնում ենք նույն «հավերժական տասովշիկներին», որոնք անկախ այն հանգամանքից՝ «թաղային խուժան», թե «կուսակցական կոմերսանտներ» կատեգորիայում են, փորձում են իրենց ծառայությունները ամեն կերպ վաճառելով՝ թրենդ թելադրել քաղաքական կյանքում: 

Ակնհայտ է, որ բարոյալքման հերթական միամսյակի դեմն առնելու միակ տարբերակը հստակ չափորոշիչների ու ֆիլտրերի արձանագրումն է խոշոր քաղաքական ուժերի կողմից, որոնց շնորհիվ գուցե ստացվի այդ բարոյալքման ալիքն ու դրանով բոլոր ժամանակներում զբաղվողների հերթական քամիները զսպել: 

Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է
Ամենադիտված